Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
10/09/2026
Newmag Francofest 2026-ի երեք հեղինակները փառատոնին առաջ հանդիպել են լրագրողների հետ։ Ֆրանկոֆոն փառատոնին ներկայացված չորս գրքերից երեքի հեղինակները կմասնակցեն իրենց գրքերի հայերեն հրատարակության շնորհանդեսներին։
Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ասում է, որ Francofest-ը հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆրանկոֆոն ժամանակակից լավագույն գրականությունը, հանդիպել ժամանակակից եվրոպացի հեղինակների հետ.
«Ֆրանկոֆոն գրականությունը միայն ֆրանսիական գրականությունը չէ։ Այն ընդգրկում է շատ ավելի մեծ տարածք` Բելգիայից մինչև Շվեյցարիա, աֆրիկյան երկրներ։ Ֆրանսագիր թարգմանական գրականության հանդեպ մեծ հետաքրքություն կա։ Այս փառատոնիններկայացված մեր բոլոր գրքերը միշտ շատ արագ են սպառվում»։

Գրքերից մեկը՝ Գոնկուր Հայաստանի ազգային ժյուրիի դափնեկիր գիրքն է՝ Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպը։ Արդեն երեք տարի Գոնկուր հեղինակավոր մրցանակի ազգային ժյուրիի երկրներին միացել է նաև Հայաստանը։ ՀՀ ում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական Քսավյե Ռիշարը հիշեցրեց, որ Հայաստանը 39-րդ երկիրն է, որ ունի Գոնկուրի ազգային ժյուրի.
«Գոնկուր գրական մրցանակը կա 1903 թվականից։ Ամեն երկրում ժյուրիի ընտրության տարբեր ձևաչափեր կան։ Հայաստանում երեք համալսարանների՝ ԵՊՀ, Բրյուսովի և Ֆրանսիական համալսարանի մոտ երեսուն ֆրանկոֆոն ուսանողներն են ութ գրքերից ընտրում հաղթողին»։
Մյուս տարվա Գոնկուր Հայաստանի ժյուրիի կազմը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին Newmag Francofest 2026-ի ժամանակ։ Փառատոնին կլինի նաև այս տարվա հաղթող գրքի շնորհանդեսը՝ լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպը։ Շարիֆ Մաժդալանին պատմեց, որ հայաստանյան ժյուրրի ընտրության ժամանակ հեռախոսով զրուցել է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի հետ ու լսել ուսանողների ընտրությունը.

«Մեծ պատիվունեմ դառնալ հայաստանյան Գոնկուրի դափնեկիրը։ Ես հեռախոսով լսեցի, որ ուսանողներն իմանունը հայտարարեցին։ Շատ ուրախ եմ, որ Francofest-ի շրջանակներում հրավիրել եք ինձ Հայաստան։ Ես լավ ծանոթ եմ հայերին ու Հայաստանին, Լիբանանում նաև շատ հայ ընկերներունեմ։ Հայաստանի մշակույթն իհարկե ավելի տարբեր է իմ ծանոթ հայերի մշակույթից, որոնք Լիբանան են եկել Հայոց ցեղասպանությունից հետո»։
Շարիֆ Մաժդալանին ծնվել է Լիբանանում, կրթություն ստացել Ֆրանսիայում, հետո նորից վերադարձել է հայրնեիք, բայց իր մայրենի լեզուն համարում է ֆրանսերենը.
«Լիբանանում խոսում են և՛ ֆրանսերեն, և՛ արաբերեն։ Ես խոսում եմ իմ մայրենի լեզվով։ Ասում են, մայրենի լեզուն այն լեզուն է, որով խոսում է մայրդ։ Իմ մայրը խոսում էր ֆրանսերեն, ես սովորել եմ, գրքեր կարդացել եմ ֆրանսերենով։ Գրականությունը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել։ Գրականության միջոցով մենք գտնում ենք հարցեր, տալիս ենք ճիշտ հարցադրումներ ու երբեմն էլ գտնում ենք դրանց պատասխանները»։

Բելգիացի ժամանակակից գրող Ֆիլիպ Մարչևսկին խոստովանեց, որ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ իր՝ «Երբ Սեսիլը» վեպը թարգմանվել է հայերեն.
«Մեծ պատիվ էր թարգմանվել հայերեն։ Երբ գիրքը գրում ենք, մենակ ենք մեր սենյակում՝ գրասեղանի մոտ, ու այդ պահին չենք պատկերացնում, որ այդ գիրքը կհասնի այլ ընթերցողների, կթարգմանվի այլ լեզուներով։ Ես էլ ունեմ հայ ընկերներ, նրանք հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են։ Ֆրանսերեն գրում եմ, քանի որ իմ լեզուն կապված է իմ աշխարհագրական տեղանքի հետ։ Ես Բելգիայում եմ ապրում, այն Ֆրանսիայից երեք ժամվա հեռավորության վրա է։ Մեր ֆրանսերենն էլ գրեթե չի տարբերվումֆրանսիացիների ֆրանսերենից»։
Ֆրանսիացի ժամանակակից գրող Օլիվիե Բուրդոն հիշեց, որ Լա Ֆիգարո թերթում աշխատող իր ընկերոջ հետ, որը շատ հետաքրքրված է Հայաստանով ու հայերով, հաճախ է ճաշում, նրա շնորհիվ ծանոթացել է Հայաստանին ու հայերին.
«Նա իմ մեջ առաջացրել է հետաքրքրություն Հայաստանիհանդեպ։ Շատ ուրախ եմ, որ վերջապես եկա Հայաստան։ Շատ մասնագիտություններով եմ աշխատել, որոշեցի փորձել նաև գրականության ոլորտում։ Սկսել եմ գրել քսան տարեկանում»։

Օլիվիե Բուրդոն ասում է, որ ավելի շատ կարդում է դասական գրականություն, քանի որ իրեն դուր է գալիս ակադեմիական աճը. «Ժամանակակից գրականության մեջ պատմությունները, հորինվածքները շատ են։ Մեղավորներից մեկն էլ ես եմ։ Իմ վերջին երկու գրքերն այդ ոճում են»։
Կարդացեք նաև
- Newmag-ը Francofest26-ին կներկայացնի Էմլի Բումի «Ձկնորսի երազը» վեպը (թրեյլեր)
- Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի խելահեղ սիրո պատմություն՝ Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» (թրեյլեր)
- Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի Ռապսոդիա անցյալի թողած հետքերի մասին՝ «Երբ Սեսիլը» (թրեյլեր)
- Newmag-ը Francofest2026-ին կներկայացնի մրցանակների արժանացած Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպը (թրեյլեր)
- Newmag-ը Francofest2026-ին կներկայացնի Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» գիրքը ֆրանսերեն` Le temps des Mouches (թրեյլեր)
Երեք հեղինակները խոստովանեցին, որ միմյանց ստեղծագործություններին ծանոթ չեն, բայց ուրախ են, որ Francofest-ի շնորհիվ ծանոթացել են։ Ֆիլիպ Մարչևսկին ասում է, որ գիտեր լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի մասին, Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» գործի մասին էլ պատմել է իր աղջիկը, որի սիրելի վեպերից է։ Հեղինակները սպասում են գրական փառատոնին՝ իրենց գրքերը ներկայացնելու ու հայ ընթերցողների հետ ծանոթանալու համար։
Կարդացեք նաև
- Ինչու մասնակցել ֆրանկոֆոն գրքերի փառատոնին. ներկայացնում է Արտակ Ալեքսանյանը (տեսանյութ)
- Ովքե՞ր են Francofest 2026-ի երեք հեղինակները․ Արտակ Ալեքսանյանը ներկայացնում է (տեսանյութ)
- Newmag Francofest 2026․ երեք հեղինակ, չորս նոր գիրք և մեկ օր՝ ֆրանկոֆոն գրականության հետ (անոնս)
- Ֆրանսիական գրքի ու արվեստի Francofest փառատոնին է միացել ՀԱՊ փաստաբանական ընկերությունը
- Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան
- Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Շարիֆ Մաժդալանի
5800 ֏
Նկարագրություն
Գրքի պատանի հերոսն ապրում է թագավորների, հին արքայատոհմերի, հեռավոր երկրների ու վաղուց կործանված կայսրությունների մասին պատմություններով։ Նա ժամերով ուսումնասիրում է ատլասները, կազմում արքաների տոհմածառերը և պատմության մեջ փնտրում այն վեհությունն ու կարգը, որոնք իրեն հեռու են պահում իրական աշխարհից։ Իրական աշխարհում 1970-ականների Լիբանանն ապրում է իր վերջին անհոգ օրերը։
Ընտանեկան հավաքույթները, ամառները՝ լեռներում, առաջին սերը, երկար զրույցներն ու խաղերը շարունակվում են, և կարծես ոչինչ չի կարող խախտել այդ կյանքը։ Բայց պատերազմն արդեն մոտ է, սկզբում՝ որպես հազիվ նկատելի ստվեր, հետո՝ որպես առօրյան հիմնովին փոխող իրականություն։ Երբ պատանու երևակայական թագավորությունների կողքին սկսում է փլուզվել իր իսկ երկիրը, ավարտվում է նաև նրա մանկությունը։ «Անունն արքայաց» գիրքն ինքնակենսագրական պատում է կորսված Լիբանանի, պատանեկության ավարտի և հուշի մասին։
Ֆիլիպ Մարչևսկի
4800 ֏
Նկարագրություն
Սեսիլը զոհվել է 27 տարեկանում, ավիավթարից։ Գրքի գլխավոր հերոսը, որը երիտասարդ տարիներին կարճատև սիրավեպ է ունեցել Սեսիլի հետ, նրա մահից հետո էլ զգում է նրա անորոշ, գրեթե մեղմ ներկայությունը։ Եվ քիչ-քիչ հենց հուշն է սկսում խամրել։
Սակայն մի օր փողոցում նա տեսնում է Սեսիլին շատ նման մի կնոջ։ Սկսում է հետևել անծանոթուհուն․ իսկ եթե իսկապե՞ս Սեսիլն է, որը վերադարձել է տարածաժամանակային ինչ-որ հնարքով։ Բացակայության զգացումը վերածվում է պատրանքային մոլուցքի, և նա երևակայում է այն հազարավոր հնարավոր կյանքերը, որոնք Սեսիլը կարող էր ապրել։
Հեղինակը վեպը կառուցել է որպես մեկ երկար, գրեթե չընդհատվող նախադասություն, կարծես չի ուզում վերջակետ դնել, որովհետև վերջակետը կնշանակի Սեսիլի ներկայության ավարտը։ Ի՞նչ տեղ ենք մեր ներսում հատկացնում նրանց, ում սիրել ենք, նրանց, ովքեր հեռացել են, նրանց, ովքեր անհետացել են։ Ֆիլիպ Մարչևսկին պատմում է հիշողության և մոռացության հարաբերության մասին։
Օլիվիե Բուրդո
5800 ֏
Նկարագրություն
Էմլի Բում
6800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան
Newmag Francofest 2026․ երեք հեղինակ, չորս նոր գիրք և մեկ օր՝ ֆրանկոֆոն գրականության հետ (անոնս)
Ինչու մասնակցել ֆրանկոֆոն գրքերի փառատոնին. ներկայացնում է Արտակ Ալեքսանյանը (տեսանյութ)