Newmag-ը Francofest2026-ին կներկայացնի Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» գիրքը ֆրանսերեն` Le temps des Mouches (թրեյլեր)
10/02/2026
Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։ «Ճանճերի ժամանակը» վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։
44-օրյա պատերազմի պատմությունը հեղինակը ներկայացնում է ընտանիքի, զինվորի և մոր աչքերով։ Վեպի հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվում է Ստեփանակերտ՝ մոտ լինելու իրենց որդուն, որը զինվորական ծառայության մեջ է։ Երբ պատերազմն սկսվում է, ամուսինը շտապում է ռազմաճակատ՝ որդուն որոնելու։ Սոնան չի կարողանում համբերել ու ինքն էլ է մեկնում՝ ամուսնուն և որդուն գտնելու։
Ռազմաճակատում նա առերեսվում է մահվանը, ավերածություններին ու դաժանությանը։ Իր ճանապարհին Սոնան հանդիպում է դագաղների շուրջ կազմակերպված խնջույքների, դավաճան սպաների, ինչպես նաև հայկական զինվորական համազգեստով թուրք հրամանատարների։ Նա ստիպված է դժվար ընտրություններ անել՝ անհանգստանալով և՛ մարտերում գտնվող որդու, և՛ գերության մեջ հայտնված ամուսնու համար։ Ընտանեկան ողբերգությանը գումարվում է նաև Սոնայի անսպասելի հղիությունը։
Կգտնի՞ Սոնան որդուն։ Կկարողանա՞ ազատել ու տուն վերադարձնել գերեվարված ամուսնուն։ Եվ կհաղթի՞ մահաբեր սև ճանճերի երամին, որը վեպում դառնում է պատերազմի խորհրդանիշը։
«Ճանճերի ժամանակը» պատմում է Հայաստանի և Արցախի պատմության ամենամռայլ օրերի մասին։ Վեպի գործողությունները ծավալվում են պատերազմի 44 օրերի ընթացքում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ պատերազմի առաջին օրը, Սոնան ու մյուս բնակիչներն արթնանում են հրթիռակոծության և ռմբակոծությունների ձայներից։ Այդ օրվանից սկսվում է Սոնայի որոնումների ճանապարհը։
«Ճանճերի ժամանակը» շարունակում է Նարինե Կռոյանի ստեղծագործություններին բնորոշ՝ ուժեղ, բայց խոցելի կանանց թեման։ Պատմության գագաթնակետը նոյեմբերի 9-ն է՝ հայ ժողովրդի համար ամենաողբերգական օրերից մեկը։
Նարինե Կռոյանը սկսել է ստեղծագործել հասուն տարիքում․ առաջին ժողովածուն լույս է տեսել 2010-ին։ Հեղինակ է վեց գրքի, գրել է հեքիաթներ, պատմվածքներ և վիպակներ։
2012֊ին արժանացել է «Նարցիս» ամսագրի մրցանակին, երկու անգամ ստացել «Օրանժ» գրքի մրցանակը, իսկ 2013֊ին հաղթել է «Արձակ-2013» մրցույթում։ Նարինե Կռոյանն ապրում և դասավանդում է i8 ծննդավայր Վանաձորում՝ Լոռու մարզային պետական քոլեջում։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։
2021-ին Newmag-ը հրատարակել է նրա «Բելլա Բելադոննա» վեպը, իսկ 2024-ին՝ «Ճանճերի ժամանակը»։ Երկու տարի անց Newmag-ը «Ճանճերի ժամանակը» վեպը հրատարակում է ֆրանսերենով՝ Le temps des Mouches վերնագրով։ Գիրքը ֆրանսախոս ընթերցողներին կներկայացվի Francofest-ի շրջանակում։
«Ճանճերի ժամանակը» վեպը հայերենից թարգմանել է Անահիտ Ավետիսյանը։
Նարինե Կռոյան
5800 ֏
Նկարագրություն
Le thème des femmes fortes mais vulnérables, que Nariné Kroyan dépeint avec talent dans ses précédents romans, se poursuit dans cette nouvelle œuvre. Le roman se déroule sur quarante-quatre jours, pendant la guerre. Sona, l’héroïne, s’est installée à Stepanakert avec son mari afin de rester près du lieu où leur fils effectue son service militaire.
Le matin du 27 septembre 2020, premier jour de la guerre, Sona et les autres habitants sont réveillés par des tirs de missiles et des bombardements. Son mari se précipite sur le champ de bataille à la recherche de leur fils. Incapable de supporter l’attente, Sona part elle aussi à leur recherche. Elle est confrontée à la mort, aux destructions et aux atrocités, se retrouve face à un choix difficile, elle doit penser non seulement à son fils engagé dans les combats, mais aussi à son mari fait prisonnier.
Au drame familial vient s’ajouter la grossesse inattendue de Sona. Retrouvera-t-elle son fils ? Parviendra-t-elle à ramener son mari ? Que va-t-il arriver aux personnages du roman en ce jour qui restera parmi les plus tragiques pour les Arméniens, le 9 novembre ?
Կարդա նաև
Newmag-ը Francofest2026-ին կներկայացնի մրցանակների արժանացած Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպը (թրեյլեր)
Ովքե՞ր են Francofest 2026-ի երեք ֆրանկոֆոն հեղինակները․ Արտակ Ալեքսանյանը ներկայացնում է (տեսանյութ)
Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի Ռապսոդիա անցյալի թողած հետքերի մասին՝ «Երբ Սեսիլը» (թրեյլեր)
Francofest2026-ին Newmag-ը կներկայացնի խելահեղ սիրո պատմություն՝ Օլիվիե Բուրդոյի «Բոժանգլզին սպասելիս» (թրեյլեր)