JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավու

Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)

11/17/2026

newmag-y-n

Միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը վերլուծում է Հայաստանի միջազգային իրավական ուղին, բացահայտում բաց թողած հնարավորություններն ու առաջիկա խոչընդոտները։ Գրքի գլխավոր գործընկեր՝ Ճշմարտության և Արդարադատության Կենտրոն։

«Իրավունքը չի փոխարինում ուժը։ Միջազգային իրավունքը գործում է, բայց արդարությունը միշտ չէ, որ հաղթում է, և փոքր պետությունները հաճախ մնում են անպաշտպան»։ Միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանի այս դիտարկումը դարձել է նրա նոր՝ «Իրավունք առանց պատրանքների» գրքի առանցքային գաղափարներից մեկը։ Newmag-ը ներկայացնում է հեղինակի անդրադարձը Հայաստանի անցյալին, բացթողումներին և միջազգային իրավունքի իրական հնարավորություններին:

Այսօր աշխարհում մարդասիրությունը հետընթաց է ապրում: Առաջին պլան են մղվում տնտեսական շահն ու «ուժեղի հոգեբանությունը»: Գուրգեն Պետրոսյանի կարծիքով՝ միջազգային իրավունքը պետք չէ դիտարկել որպես վերջնական արդարության երաշխիք: Այն ընդամենը գործիքակազմ է, որից պետք է հմտորեն օգտվել պայքարելու համար:

«Ինչի՞ համար է միջազգային իրավունքը, եթե չկա այն կիրառելու քաղաքական կամքը: Մեզ դրել են թիրախի տակ, պարբերաբար սպառնում են պատերազմով, օկուպացնելով, ու փոխարենը մենք զիջում ու զիջում ենք, բայց սպառնալիքը շարունակում է մնալ»,- նշում է հեղինակը: 

Հայաստանի համար ռազմավարական խնդիր է միջազգային իրավունքը վերջին հույսից վերածել պետական ռազմավարության գործիքի: Ըստ Պետրոսյանի՝ երկրին այսօր անհրաժեշտ են «իրավաբան զինվորներ», որոնք պատրաստ կլինեն հետևողականորեն դիմումներ ներկայացնել տարբեր միջազգային ատյաններ և պաշտպանել պետական շահը իրավական ճակատում:

Եթե չլինի այդ հետևողականությունը, մեզ սպասվում է պատմական սխալների կրկնություն և ևս մեկ պարտություն միջազգային իրավական ոլորտում: Հեղինակը զգուշացնում է՝ տեղի ունեցածի մոռացումը կամ անգործությունը հյուծում է հասարակությանը և թուլացնում պետության հիմքերը:

«Իրավունք առանց պատրանքների» աշխատությունը վերլուծում է Հայաստանի միջազգային իրավական ուղին՝ Հայկական հարցից ու Սևրի պայմանագրից մինչև Արցախյան հակամարտություն և Միջազգային քրեական դատարան: Գրքում հեղինակը բացահայտում է բաց թողնված հնարավորություններն ու մատնանշում այն խոչընդոտները, որոնց Հայաստանը կարող է բախվել ապագայում:

Գուրգեն Պետրոսյանը միջազգային քրեական իրավունքի մասնագետ է: 2023 թվականից նա հանդիսանում է Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի ավագ մասնագետ: Դասավանդում է Գերմանիայի և Հայաստանի առաջատար համալսարաններում (Էրլանգեն-Նյուրնբերգ, ԵՊՀ): Նրա գործունեությունը կենտրոնացած է միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության և արդարադատության բարեփոխումների վրա:

Ըստ ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանի, hայ իրավագիտության համար սա նոր էջ է՝ միջազգային իրավունքին նվիրված առաջին համապարփակ աշխատանքը, որը միջազգային իրավունքը դիտարկում է հայկական շահերի սպասարկման տեսանկյունից։ Այս աշխատանքն անհրաժեշտ ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության, իրավական դիրքորոշումների և միջազգային ինտեգրման հարցերի համար։

Տարածել

Իրավունք առանց պատրանքների
Իրավունք առանց պատրանքների

Գուրգեն Պետրոսյան

7800 ֏

Նկարագրություն

Միջազգային իրավունքը ոչ միշտ է պաշտպանում պետություններին․ ինչո՞ւ։ Փոքր պետությունը կարո՞ղ է իր իրավունքները պաշտպանել մի աշխարհում, որտեղ որոշում են ռազմատնտեսական ուժն ու քաղաքական շահը։ Եվ ինչպե՞ս կարող է Հայաստանը միջազգային իրավունքը վերածել արտաքին քաղաքականության արդյունավետ գործիքի։ Հայկական հարցից, Հայոց ցեղասպանությունից, Սևրի պայմանագրից մինչև Հայաստանի անկախություն, Արցախի հակամարտություն, Միջազգային քրեական դատարան և արդի գործընթացներ. միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը վերլուծում է Հայաստանի միջազգային իրավական ուղին, բացահայտում բաց թողած հնարավորություններն ու առաջիկա խոչընդոտները։