Միջազգային իրավունքը ոչ միշտ է պաշտպանում պետություններին․ ինչո՞ւ։ Փոքր պետությունը կարո՞ղ է իր իրավունքները պաշտպանել մի աշխարհում, որտեղ որոշում են ռազմատնտեսական ուժն ու քաղաքական շահը։ Եվ ինչպե՞ս կարող է Հայաստանը միջազգային իրավունքը վերածել արտաքին քաղաքականության արդյունավետ գործիքի։ Հայկական հարցից, Հայոց ցեղասպանությունից, Սևրի պայմանագրից մինչև Հայաստանի անկախություն, Արցախի հակամարտություն, Միջազգային քրեական դատարան և արդի գործընթացներ. միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը վերլուծում է Հայաստանի միջազգային իրավական ուղին, բացահայտում բաց թողած հնարավորություններն ու առաջիկա խոչընդոտները։