JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարու

Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)

11/10/2026

newmag-y-n

Մեկ տարի առաջ Newmag-ը հավաքեց իր ամենահավատարիմ ընթերցողներին և ձևավորեց մի համայնք, որի անդամներին միավորում են գիրքը, գիտելիքն ու մշակութային հետաքրքրությունները։ Այսպես ստեղծվեց Newmag Signature Club-ը՝ ընթերցանությունն ապրելակերպի վերածած մարդկանց ակումբը։

 Մեր համայնքում գրքերը միայն սկիզբն են։ Մնացածը՝ մարդիկ են, հանդիպումները, գաղափարներն ու անսպասելի բացահայտումները։ Գիրքը միայն առիթն է, մարդիկ՝ մնալու պատճառ։


Մեկ տարի առաջ ընթերցանության հանդեպ սերը մի վայրում հավաքեց տարբեր մասնագիտությունների, հետաքրքրությունների, տարիքի մարդկանց, որոնք բացահայտում են նոր հեղինակներ, յուրօրինակ գրքեր, այստեղ մարդիկ խոսում են նույն՝ գրքի լեզվով, նույնիսկ երբ նախընտրում են տարբեր ժանրեր։


Մեկ տարվա ընթացքում Signature Club-ը դարձավ ավելին, քան ընթերցողների հանդիպման հարթակ։ Ակումբի անդամները յուրաքանչյուր ամիս ստանում են երկու նոր գիրք, մասնակցում գրական քննարկումների, հատուկ դասախոսությունների և փակ միջոցառումների։ Ձևավորվում է մի միջավայր, որտեղ գիրքը ոչ միայն ընթերցանության առարկա է, այլև զրույցի, մտքերի փոխանակման ու նոր գաղափարների մեկնակետ։

Այժմ Newmag Signature Club-ը սկսում է իր գործունեության նոր տարին։ Ակումբի զարգացումը ենթադրում է նաև Newmag-ի մշակութային միջոցառումների նոր կառուցվածք։ Տարվա ընթացքում կազմակերպվող հանդիպումների մեծ մասը կանցկացվի փակ ձևաչափով՝ նախատեսված ակումբի անդամների և գործընկերների համար։


ՄԻԱՑԻՐ NEWMAG SIGNATURE CLUB-ԻՆ


Այս ձևաչափը հնարավորություն կտա ստեղծել ավելի կամերային միջավայր, որտեղ հանդիպումները պարզապես միջոցառումներ չեն, այլ բովանդակային զրույցների, քննարկումների և խորքային մտավոր փոխանակման առիթ։ Այստեղ կարևոր է ոչ միայն ներկա լինելը, այլև մասնակցելը, քննարկելը, նոր մտքեր բացահայտելը։


Newmag Signature Club-2027 թվականի անդամագրությունն արդեն սկսվել է։ Անդամակցությունը նախատեսված է երեք ամսով, վեց ամսով ու մեկ տարով։ Ծրագիրը գործում է միայն Հայաստանում։ Եթե ցանկանում եք ոչ միայն կարդալ, այլ լինել այնտեղ, որտեղ ձևավորվում է ժամանակակից մշակութային միջավայրը, արդեն ժամանակն է. Միացեք Newmag Signature Club-ին, դարձեք ակումբական։

Տարածել