Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

Newmag-ը՝ գրական փառատոների առաջամարտիկ

Ինչպես մեկ փառատոնը վերածվեց հինգի և ստեղծեց նոր մշակութային ավանդույթ Հայաստանում:

Newmag հրատարակչությունը 2021 թվականին համարձակ քայլ կատարեց՝ նախաձեռնելով իր առաջին գրական փառատոնը՝ Newmag Summer Fest-ը: Այն, ինչը սկսվեց որպես սոսկ գրքի փառատոն, աստիճանաբար վերաճեց արվեստի և գրականության բազմաշերտ տոնախմբության: 

Ընթերցողների ջերմ ընդունելությունը հրատարակչությանը մղեց ընդլայնելու իր գործունեության շրջանակները: 2022-ից փառատոնային օրացույցը հարստացավ Newmag Winter Fest-ով, որն անցկացվում է փետրվարին՝ Գիրք նվիրելու միջազգային օրվան ընդառաջ: Այդպես ձևավորվեց տարվա երկու եղանակներին գրքասերների հետ հանդիպելու գեղեցիկ ավանդույթը:

2023 թվականը նշանավորվեց երկու նոր նախաձեռնությամբ: Նախ՝ հայկական գրական շուկայում եզակի իրադարձություն էր Francofest-ը՝ ֆրանսիական բովանդակության փառատոնը: Հետո սկիզբ առան մանկական գրքերի փառատոները՝ «Երազի գիրք» տոնախմբությունը և Back to School-ը, որոնք անցկացվում են դպրոցի ամառային արձակուրդին և ուսումնական տարվան ընդառաջ:

2024 թվականին Francofest-ը գրեց իր պատմության նոր էջը: Ֆրանսիական ամենահեղինակավոր «Գոնկուր» մրցանակը հասավ Հայաստան: «Գոնկուր» ակադեմիայի անվանի անդամների այցելությամբ նշանավորված այս իրադարձությունը հիմք դրեց հայկական Ազգային ժյուրիի ձևավորմանը: Francofest-ը 2025-ից պաշտոնապես դարձել է միջազգային փառատոն:

Առաջին փառատոնի մասնակիցները հազարներով էին հաշվվում, իսկ այսօր նրանց թիվն անհամեմատ աճել է: Յուրաքանչյուր փառատոն այժմ ներկայացնում է ոչ միայն նոր գրքեր, այլև մշակութային ու ժամանցային բազմազան միջոցառումներ՝ վերածվելով մշակութային իսկական տոնակատարության:

/2025

/2024

/2023

/2022

/2021