
ԳՐՔԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ
Երկու ցերեկ ու մեկ գիշեր։ Արդեն չորրորդ տարին է, ինչ հրատարակչությունն անցկացնում է Ամառային փառատոնը։ Այս անգամ նոր ձևաչափով ու երկու օր։ Գրքի և արվեստի փառատոնի նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ:

-ի մասին
Տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերն ունեցող օրը «Երազում» բոլորիս կհավաքի Newmag-ը։ Մեր երազը կձգվի մինչև կեսգիշեր։ Գրքատոնին սպասվում է
- Գրքի շնորհանդես
- Պանելային քննարկում
- Ցուցահանդես
- Թատերական ներկայացում
- Պոեզիա
- Ստենդափ շոու
- Համերգային ծրագիր
- Արցախի գրողների մրցույթի ամփոփում
- Newmag Reader’s Prize 2024
- Եվ իհարկե գրքեր՝ մինչև 50 տոկոս զեղչով