FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

newmag / summer fest-ին ելույթ կունենան Ինգա Արշակ

newmag / summer fest-ին ելույթ կունենան Ինգա Արշակյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանն ու Մոս Մովսիսյանը

newmag-y-n

Այս տարի Newmag-ի ամառային գրքի ու արվեստի փառատոնի երկու օրերին էլ լինելու են համերգային ծրագրեր։ Ելույթ են ունենալու ՀՀ Վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանը, Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, Մոս Մովսիսյանը, ինչպես նաև հոբելյանական համերգով հանդես կգան

Գրքի շնորհանդեսները, պանելային քննարկումները, գրական միջոցառումները կընդմիջվեն համերգային ծրագրերով։ Հայ սիրելի արտիստները հանդես են գալու յուրօրինակ կատարումներով։ Նրանց երգացանկից արդեն հայտնի ու սիրելի կատարումներին զուգահեռ, հնչելու են նոր գործերԼ

newmag / summer fest 2024-ի առաջին օրը՝ հունիսի 22-ին, 17:00 ելույթով հանդես կգան «Կոմիտասի քառյակն» և «Ջազ տրիոն»։  Համերգի խորագիրն է «Դասական՝ համեմված ջազով։ Այս տարի «Կոմիտասի անվան ազգային քառյակը» իր 100-ամյակի առիթով հանդես կգա համերգային ծրագրով։ Քառյակը 1924թ. հիմնադրել են Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողները։ Հայաստանի կառավարության որոշմամբ 1932-ին նրան շնորհվեց մեծն Կոմիտասի անունը: Գրքի և արվեստի փառատոնին վայելեք «Կոմիտասի ազգային լարային քառյակի» ու «Ջազ տրիոյի» ելույթները։ 


NEWMAG / SUMMERFEST-2024-Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Գրքի և արվեստի փառատոնի առաջին օրը կեզրափակվի տոնական համերգով։ Ելույթ են ունենալու Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը։ Երգիչները հանդես կգան ինչպես առանձին, այնպես էլ դուետ կատարումներով։ Ամառային Party-ի խորագրով համերգային ծրագրում ընտրել են  տարբեր տարիների հայտնի գործերից մինչև նոր երգեր։ 

Կարդացեք նաև

Summer fest-ի երկրրորդ օրը կրկին սպասվում է համերգային երկու հագեցած ծրագիր։ 21:30-ին բեմում կլինի Մոս Մովսիսյանը։ Երիտասարդ ու խոստումնալից արտիստը հատուկ փառատոնի համար պատրաստել է ծրագիր, որտեղ ընդգրկված են հեղինակային կատարումներ ու հայտնի երգեր։

Երկար դադարից հետո մեծ բեմ է վերադառնում Ինգա Արշակյանը։ Երկար տարիներ ԱՄՆ-ում ապրելուց ու ստեղծագործելուց հետո ՀՀ վաստակավոր արտիստը որոշել է վերադառնալ։ Նրա առաջին մեծ համերգներից մեկը տեղի կունենա newmag-ի ամառային փառատոնին։ Ինգա Արշակյանը ելույթ է ունենալու փառատոնի 2-րդ օրը՝ հունիսի 23-ին, 22:00։ 

Կարդացեք նաև

Տարածել