FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Summer fest-ին Newmag-ը կներկայացնի իր առաջին խոհա

Summer fest-ին Newmag-ը կներկայացնի իր առաջին խոհարարական գիրքը / Քրիստինե Գրիգորյան. «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ի խոհարարական առաջին գրքի հեղինակը Քրիստինե Գրիգորյանն է, ով գրքում մեկտեղել է մանկության վերհուշը, տատիկի խոհանոցի համն ու բույրը, հայկական սրտաբաց հյուրասիրությունը: Խոհարարական գիրք, որի շնորհիվ կբացահայտեք հայկական խոհանոցը, կիմանաք Գավառի ավա

Քրիստինե Գրիգորյանը գրքում զետեղել է ընտանեկան լավագույն ավանդույթները, ազգային խոհանոցն ու բաղադրատոմսերը, որոնք նրան են փոխանցել հայրն ու մայրը։ Տեղափոխվելով Միացյալ նահանգներ՝ համեղ հուշերն օգնեցին պահպանել կապը հայրենիքի և հայրական օջախի հետ։ Հավաքեց մայրիկի ու տատիկների բոլոր բաղադրատոմսերը, նախ պատրաստեց դրանք ընտանիքի համար, հետո գրի առավ։  

Գրքում տեղ են գտել ավանդական և ժամանակակից բաղադրատոմսեր, տատիկների պատրաստած տոնական ու առօրյա ուտեստները։ Մոտ մեկ տասնյակ գլուխներում հեղինակը մանրամասն ներկայացնում է խորտիկների, ապուրների, թխվածքների, ըմպելիքների, աղցանների ու կարկանդակների բաղադրատոմսեր, չիր պատրաստելու տարբեր մեթոդներ։ Իսկ վերջին՝ ավանդույթներ ու ծեսեր գլխում հեղինակը գրում է իր մանկության Ամանորի, Զատիկի,  Տրնդեզի, տոնական ուտեստների, խաշի ու խաշլամայի, փոխինդի ավանդույթների ու տարբեր միջուկներով համեղ բրդուճների մասին։ 

Քրիստինե Գրիգորյանն ունի յուրօրինակ կենսագրություն։ Գավառից է, մասնագիտությամբ պատմաբան է։ Պատմություն է դասսավանդել Գավառում։ Կրթական մի քանի ձեռնարկների համահեղինակ է։ Եղել է հեռուստատեսային հաղորդավար։ Ապրում և աշխատում է ԱՄՆ Կոլորադո նահանգում։ Աշխատում է բժշկական ոլորտում։ Սիրում է  լուսանկարել, զբաղվում է գեղանկարչությամբ, ստեղծում է  ձեռարվեստի նմուշներ։ 


NEWMAG / SUMMERFEST-2024-Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


«Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքում հեղինակը  «Քյավառի» ավանդական թերթանուշից՝  փախլավայից, մինչև հարազատ «Մատնաքաշ», բոլոր բաղադրատոմսերը ներկայացրել է պատրաստման մանրամասն եղանակով ու անհրաժեշտ բաղադրիչներով՝ գրամ առ գրամ։   

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag / summerfest-ին, հունիսի 22-ին, 18:00, Prezentation Zone-ում, մուտքն ազատ է, հատուկ հյուրասիրություն հեղինակից, իսկ գիրքն էլ փառատոնային օրերին կվաճառվի հատուկ զեղչով։

Կարդացեք նաև

Տարածել