ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Մոնո, ֆոտո, պոեզիա / Գրքի ու արվեստի փառատոնին՝ մշ

Մոնո, ֆոտո, պոեզիա / Գրքի ու արվեստի փառատոնին՝ մշակութային բազմաժանր ծրագրեր

newmag-y-n

Հունիսի 22-ին ու 23-ին, 16:00-ից 23:00, Երազ այգում Newmag-ը հրավիրում է բոլորին Summerfest-ի։ Փառատոնային երկու օրերին սպասվում են մշակութային տարբեր ծրագրեր։ Performance Zone-ում տեղի կունենա Նազենի Հովհաննիսյանի «Երբ սերը կյանքի բանաստեղծն է» խորագրով

Վահան Ստեփանյանի «Երևան.Պոզիտիվ նեգատիվներ» ցուցահանդեսում Երևանն է, որը շատերս նույնիսկ չենք տեսել: Գուցե ոմանք տեսել են միայն արխիվային լուսանկարներում: Երևան, որի դիմագիծը մասամբ ջնջվել է, թերևս մատնվել մոռացության: Ալեքսանդր Թամանյանից առաջ ի՞նչ տեսք ուներ Երևանը, ինչպե՞ս փոխվեց խորհրդայնացման առաջին տասնամյակում…

Ցուցահանդեսում ընդգրկված են լինելու Երևանի պատմական լուսանկարներ, որոնք վերաբերում են 19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի 30-ականներն ընկած ժամանակաշրջանին: Բոլոր լուսանկարները Վահան Ստեփանյանի անձնական արխիվից են: 

Այս ցուցահանդեսով ազդարարվում է PAN Photo գործակալության համահիմնադիր, RAMBALKOSHE-ի ստեղծող  Վահան Ստեփանյանի ու newmag-ի համատեղ նոր նախագիծը՝ հին Երևանի բացառիկ լուսանկարներով գիրք-նոթատետր: Այն լինելու է իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում: Լուսանկարներն ուղեկցվելու են հակիրճ պատմություններով: Ըստ Վահան Ստեփանյանի, ցուցահանդեսներ է ունեցել 20-ից ավելի երկրներում, Հեղինակել է 3 գիրք-ալբոմ՝ Կաննի կինոփառատոնի լուսանկարներով, Հայոց ցեղասպանության մասին, «Армянское радио» ֆենոմենին նվիրված.

«2000 թվականից զբաղվում եմ լուսանկարչությամբ, լուսանկարներս տպագրվել են The New York Times, The Guardian, Esquire, Time, Vogue և այլ միջազգային պարբերականներում։ Գործակցել եմ Universal Music, ECM records, Levis, Microsoft և այլ ընկերությունների հետ: 2007-ին Գնել Նալբանդյանի և մեր գործընկերների հետ ստեղծել ենք newmag ամսագիրը, որի գեղարվեստական տնօրենն եմ եղել»։ 

Հունիսի 22/20:00 Newmag/summerfest-ին Երազ այգու Performance zone-ում տեղի կունենա մոնոդրամա՝ Ջեկ Լոնդոն. «Զսպաշապիկը»։ Ներկայացում, որը կստիպի Ձեզ խորհել կյանքի, մահվան, անցյալի ու ներկայի, ինչպես նաև հավերժական սիրո մասին։ Այն կստիպի նոր աչքերով նայել շրջապատող միջավայրին, մարդկանց, կրոնին, կերպարի հետ վերապրել նրա բոլոր կյանքերը, հույզերն ու ապրումները։ Հերոսը հայտնվել է կալանավայրում, որտեղ նրան սպասվում է կախաղան, նա ամեն օր ենթարկվում է տանջանքների, խորհում կյանքի ու մահվան մասին։

Մոնոդրաման ներկայացնում է Արցախի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, ռեժիսոր-դերասան` Արման Թովմասյան, բեմադրությունը՝ Հայարփի Ասոյան։  

Փառատոնի 2-րդ օրը՝ հունիսի 23-ին, 18:00 Performance Zone-ում տեղի կունենա սիրված դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի «Երբ սերը կյանքի բանաստեղծն է»  խորագրով բանաստեղծական երեկոն, որի ընթացքում դերասանուհին կկարդա  հայ անվանի պոետների ու ժամանակակից գրողների  սիրո մասին լավագույն ստեղծագործությունները:  Դասականների  ու ժամանակակիցների  այնպիսի  համադրում, որոնք  լրացնում են  միմյանց ու խոսում են սիրո լեզվով:

Պոեզիա-ներկայացում  ձևաչափով Նազենի Հովհանիսյանը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացել է 2023-ի դեկտեմբերին՝ «Գոյ» թատրոնում, որը հանդիսատեսն ընդունվել է  մեծ ջերմությամբ: Բացի Հայաստանից, այս ձևաչափով Նազենի Հովհաննիսյանը հյուրախաղերով  հանդես է եկել Միացյալ նահանգներում, Հունաստանում և Բելգիայում: Առաջիկայում ելույթ կունենա  նաև Ռուսաստանում և Ֆրանսիայում: Նախագծի մասշտաբային, ավելի մեծ ֆորմատով ներկայացում սպասվում է աշնանը՝ Հայաստանում:

Դերասանուհու խոսքով, նա  ոչ թե ասմունքում է ու խաղում, այլ  ապրում է մի քանի ակնթարթ, պոեզիայի միջոցով։ Կամուրջ է ստեղծում  բանաստեղծների, նրանց ապրումների, սերերի, կարոտների, հույզերի ու հանդիսատեսի միջև. «Իսկ ո՞վ է ասել, թե մարդը թռչել չգիտի: Գիտի: Բանաստեղծական տիեզերքում ճախրանքն անվերջ է: Գրքի և արվեստի փառատոնին հնչելու է Խոսքը՝ դասական ու ժամանակակից բանաստեղծների, հոգու և սրտի, սիրո և կրքի: Միասին ճախրենք Պոետական Տիեզերքով»:

Մշակությաին իրադարձություններ, որոնք տեղի կունենան ամռան արևադարձի օրն ու կձգվեն երկու օր ու մի գիշեր։

Կարդացեք նաև

Տարածել