Գլխավոր Լուրեր

Տեղի ունեցավ «Փողի ծախսաբանությունը» գրքի շնորհանդ

Տեղի ունեցավ «Փողի ծախսաբանությունը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

10/15/2026

newmag-y-n

Newmag-ը հրատարակել է «Փողի հոգեբանությունը» միջազգային բեսթսելլերի հեղինակի նոր գիրքը՝ «Փողի ծախսաբանությունը»։ Գրքի գլխավոր գործընկերը Էփրիքոտ Կապիտալ ներդրումային ընկերությունն է։ Մորգան Հաուզելն ամերիկացի գրող է, ներդրող, ֆինանսների, ներդրումների և վարքագծային տնտեսագիտության թեմաներով համաշխարհային ամենահայտնի հեղինակներից։




«Փողի ծախսաբանությունը» ձեռնարկում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես պետք է ծախսել փողը՝ բարեկեցիկ ու երջանիկ լինելու համար։ Ըստ գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանի, Հաուզելի ձեռնարկը ասացվածքների մի մեծ շտեմարան է. 





«Գիրքն ավելի շատ մարդու հոգեբանության մասին է, քանի որ մարդու՝ փող ծախսելու վարքագիծը հիմնականում կախված է իր կենսափորձից ու նաև բարդույթներից։ Հեղինակն ասում է,որ գոյություն չունեն սխալ կամ ճիշտ ծախսեր։ Խնդիրն այլ է. գիրքը կօգնի, որ մարդիկ դադարենծախսել մի բանի վրա, որը ուրիշներին տպավորել ու համար է»։




Դավիթ Սարգսյանը կարծում է, որ Հաուզելի գիրքը փողի մասին տարրական գիտելիքների ու փողի հանդեպ քաղաքակիրթ վերաբերմունք ունենալու մասին է։

Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի համոզմամբ, վերջին մի քանի հարյուր տարիներին հարուստ լինելն ու կրթություն ունենալը համարվում են հաջողության գրավական։ Խմբագիրը գիրքը բնութագրեց մեկ ասույթով՝ խելոք մարդն աղքատ չի լինում, իմաստուն մարդը չի կարող լինելհարուստ. 




«Մորգան Հաուզելն ասում է, որ մեր գնած թանկ իրերով ոչ ոք այնքան տպավորված չէ, որքան մենք։ Մեզ շրջապատող ամեն ինչ փող է, բայց փողն ամեն ինչ չէ։ Փողը պետք է դառնա միջոց, բայց ոչ նպատակ։ Մենք պետք է փող աշխատենք ոչ թե հարստանալու, այլ մեծ նպատակի համար»։

Գրքի գլխավոր գործընկեր Էփրիքոտ Կապիտալ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը «Փողի ծախսաբանությունը» վերլուծեց ֆինանսական գրագիտության տեսանկյունից՝ հույս հայտնելով, որ ընթերցողները կդառնան ավելի գրագետ. 





«Առաջին գրքում հեղինակը ցույց է տալիս «Փողի հոգեբանությունը», այս գրքում, ինչ անել այդ փողը։ Մեր ընկերությունը ներդրումային է, մարդկանց սովորեցնում ենք ինչպես ծախսել, որպեսզի ամենօրյա սպառողական ծախսերից բացի, ձեռք բերենք նաև ֆինանսական անվտանգություն ու ֆինանսական ապահովություն, որը մարդու ազատության գրավականն է։ 

Գիրքը ցույց է տալիս, որ ծախսելը և խնայելը կամ ներդրում անելը չեն հակադրվում, քանի որ խնայելը ոչ թե չծախսել է, այլվաղվա համար ներդրում անելը։ Սովորաբար մարդկանց գլոբալ նպատակը պարզապես հարուստ լինելն է, շատ փող ունենալը, թանկ իրեր գնելը, բայց այդ ամենը սովորաբար չի երջանկացնում, քանի որ մարդը չունի ազատություն ու անկախություն»։




Շնորհանդեսի վերջում Էփրիքոտ Կապիտալ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը պատմեց կարողությունների սահմանում ծախսեր անելու, խնայելու, տարեկան բյուջեն մեծացնելու ու պասիվ եկամուտը ժամանակի ընթացքում մեծացնելու մասին դասախություն։ 




«Խնայողությունների բաշխումը՝ ըստ ֆինանսական նպատակների» թեմայով դասախոսության ժամանակ Գևորգյանը ներկայացրեց նաև այն հարթակները, որտեղ կարելի է ներդրումներ անել, ինչպիսի ռիսկեր են դրանք պարունակում ու ինչ եկամուտ ստանալ։




Կարդացեք նաև

Տարածել

Փողի ծախսաբանությունը
Փողի ծախսաբանությունը

Մորգան Հաուզել

6800 ֏

Նկարագրություն

Փողը կարող է երջանկություն գնել։ Բայց ինչո՞ւ է այն հաճախ մեզ տալիս ավելի քիչ երջանկություն, քան ակնկալում ենք։ Մենք սովորում ենք՝ ինչպես փող աշխատել, խնայել և ներդնել, բայց շատ ավելի հազվադեպ՝ ինչպես այն ծախսել։ Ինչո՞ւ ենք գնում իրեր, որոնք իրականում մեզ պետք չեն։ Ինչո՞ւ ենք հարստությունը շփոթում կարգավիճակի հետ։ Ինչո՞ւ ենք ուրիշների հետ համեմատում մեզ և երբեմն նույնիսկ մեծ եկամուտ ունենալով՝ չենք բավարարվում։ Այս գիրքը «Փողի հոգեբանությունը» բեսթսելլերի տրամաբանական շարունակությունն է։ Առաջին գիրքը ցույց էր տալիս, թե ինչպես ենք հարստություն կուտակում, այս գիրքը բացատրում է այն օգտագործելու նրբությունները։ Մորգան Հաուզելը պատմությունների, հոգեբանական դիտարկումների միջոցով և իրական օրինակներով բացահայտում է փողի, երջանկության, նախանձի, կարգավիճակի, ինքնության, վախի և ափսոսանքի բարդ կապերը։

Հաուզելը պատրաստի ֆինանսական բանաձևեր չի առաջարկում։ Նա օգնում է հասկանալ սեփական ցանկություններն ու որոշումները, խուսափել ծախսելու տարածված խայծերից և փողն օգտագործել որպես գործիք՝ ավելի ազատ, իմաստավորված ու բարեկեցիկ կյանք կառուցելու համար։