FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույ

Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)

10/09/2026

newmag-y-n

«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալվել ու Ֆրանկոֆեստի, ֆրանկոֆոն հյուրերի մասին ներկայացրել են Newmag-ի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը։ Եվ հատուկ հյուրեր՝ «Անունն արքայաց» վեպի հեղինակ Շարիֆ Մաժդալանին, «Երբ Սեսիլը» գրքի հեղինակ, բելգիացի գրող Ֆիլիպ Մարչևսկին։

Հոկտեմբերի 10-ին Երևանը կդառնա ֆրանկոֆոն մշակույթի կենտրոն։ Newmag հրատարակչությունը «Կոնգրես» հյուրանոցում կանցկացնի Francofest 2026 ամենամյա փառատոնը՝ խոստանալով գրականության և երաժշտության անմոռանալի օր։  

Փառատոնն առանձնանում է իր հագեցած ծրագրով. ընդամենը մեկ օրում ներկայացվելու է չորս նոր գիրք, և Երևանում հյուրընկալվելու են երեք ֆրանկոֆոն հեղինակներ։ 

Միջոցառումը հնարավորություն կտա ընթերցողներին անմիջականորեն շփվելու ժամանակակից ֆրանսալեզու գրականության կարկառուն ներկայացուցիչների հետ։  Միջոցառման հատուկ հյուրերի շարքում են. Շարիֆ Մաժդալանին՝ Գոնկուր Հայաստանի ազգային ժյուրիի դափնեկիր, «Անունն արքայաց» վեպի հեղինակը, Ֆիլիպ Մարչևսկին՝ բելգիացի գրող, «Երբ Սեսիլը» գրքի հեղինակը, ինչպես նաև Newmag-ի թիմը՝ գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը և թարգմանիչ Լուսինե Աբգարյանը։  


Փառատոնը չի սահմանափակվում միայն գրական քննարկումներով։ Մասնակիցներին սպասվում է նաև մշակութային հագեցած երեկո՝ ֆրանսիական երգերի ուղեկցությամբ։ Այցելուների համար ամենասպասված իրադարձություններից մեկը լինելու է հատուկ ազնավուրյան երգի պրեմիերան։  Newmag հրատարակչությունը հրավիրում է բոլոր ֆրանկոֆոն մշակույթի սիրահարներին միանալու այս տոնին։ Մուտքն ազատ է։ Սա եզակի հնարավորություն է մեկ օրում բացահայտելու նոր գրական անուններ, վայելելու ֆրանսիական երաժշտություն և լինելու մշակութային երկխոսության կենտրոնում։ 

Տարածել

Անունն արքայաց
Անունն արքայաց

Շարիֆ Մաժդալանի

5800 ֏

Նկարագրություն

Գրքի պատանի հերոսն ապրում է թագավորների, հին արքայատոհմերի, հեռավոր երկրների ու վաղուց կործանված կայսրությունների մասին պատմություններով։ Նա ժամերով ուսումնասիրում է ատլասները, կազմում արքաների տոհմածառերը և պատմության մեջ փնտրում այն վեհությունն ու կարգը, որոնք իրեն հեռու են պահում իրական աշխարհից։ Իրական աշխարհում 1970-ականների Լիբանանն ապրում է իր վերջին անհոգ օրերը։ 

Ընտանեկան հավաքույթները, ամառները՝ լեռներում, առաջին սերը, երկար զրույցներն ու խաղերը շարունակվում են, և կարծես ոչինչ չի կարող խախտել այդ կյանքը։ Բայց պատերազմն արդեն մոտ է, սկզբում՝ որպես հազիվ նկատելի ստվեր, հետո՝ որպես առօրյան հիմնովին փոխող իրականություն։ Երբ պատանու երևակայական թագավորությունների կողքին սկսում է փլուզվել իր իսկ երկիրը, ավարտվում է նաև նրա մանկությունը։ «Անունն արքայաց» գիրքն ինքնակենսագրական պատում է կորսված Լիբանանի, պատանեկության ավարտի և հուշի մասին։

Երբ Սեսիլը
Երբ Սեսիլը

Ֆիլիպ Մարչևսկի

4800 ֏

Նկարագրություն

Սեսիլը զոհվել է 27 տարեկանում, ավիավթարից։ Գրքի գլխավոր հերոսը, որը երիտասարդ տարիներին կարճատև սիրավեպ է ունեցել Սեսիլի հետ, նրա մահից հետո էլ զգում է նրա անորոշ, գրեթե մեղմ ներկայությունը։ Եվ քիչ-քիչ հենց հուշն է սկսում խամրել։

Սակայն մի օր փողոցում նա տեսնում է Սեսիլին շատ նման մի կնոջ։ Սկսում է հետևել անծանոթուհուն․ իսկ եթե իսկապե՞ս Սեսիլն է, որը վերադարձել է տարածաժամանակային ինչ-որ հնարքով։ Բացակայության զգացումը վերածվում է պատրանքային մոլուցքի, և նա երևակայում է այն հազարավոր հնարավոր կյանքերը, որոնք Սեսիլը կարող էր ապրել։

Հեղինակը վեպը կառուցել է որպես մեկ երկար, գրեթե չընդհատվող նախադասություն, կարծես չի ուզում վերջակետ դնել, որովհետև վերջակետը կնշանակի Սեսիլի ներկայության ավարտը։ Ի՞նչ տեղ ենք մեր ներսում հատկացնում նրանց, ում սիրել ենք, նրանց, ովքեր հեռացել են, նրանց, ովքեր անհետացել են։ Ֆիլիպ Մարչևսկին պատմում է հիշողության և մոռացության հարաբերության մասին։

Բոժանգլզին սպասելիս
Բոժանգլզին սպասելիս

Օլիվիե Բուրդո

5800 ֏

Նկարագրություն

Նրանք պարում են Նինա Սիմոնի Mr. Bojangles երգի հնչյունների ներքո։ Նրանց որդին հիացմունքով հետևում է պարին։ Նրանց սերը մոգական է, գլխապտույտ առաջացնող մի անվերջ տոն։ Նրանց տանը տեղ կա միայն հաճույքի, երևակայության ու ընկերների համար։ 


Այս խելահեղ պարահանդեսը ղեկավարում է անկանխատեսելի ու էքսցենտրիկ մայրը։ Նա ամուսնուն ու որդուն անդադար ներքաշում է պոեզիայի ու պատրանքների մի հորձանուտ։ 


Սակայն տան արտասովոր տիրուհին մի օր անցնում է բանականության սահմանը։ Եվ հայր ու որդի անում են ամեն ինչ՝ անխուսափելին կանխելու, տոնը շարունակելու համար։ Խելահեղ սերը երբեք այսքան արժանի չի եղել իր անվանը։

Ձկնորսի երազը
Ձկնորսի երազը

Էմլի Բում

6800 ֏

Նկարագրություն

Կամերունի հարավում՝ Նտեմ գետի և Ատլանտյան օվկիանոսի հանդիպման վայրում է ապրում Զաքարիասը։ Ձկնորս է իր նախնիների պես։ Նրա աշխարհը կառուցված է ընտանիքի, օվկիանոսի ու դարավոր սովորույթների ներդաշնակության վրա։ Բայց երբ տարածաշրջանում հայտնվում են օտարերկրյա ընկերությունները՝ խոստանալով աշխատանք, կայուն եկամուտ և բարեկեցիկ կյանք, այդ հավասարակշռությունը սկսում է փլուզվել։ 


Նոր ցանկությունները, պարտքերն ու տնտեսական կախվածությունը փոխում են գյուղի կյանքը, Զաքարիասի ընտանիքի ճակատագիրը։ Նրա թոռը՝ Զաքը, ապրում է Փարիզում, հոգեբան է, ամուսին և հայր։ Նա երիտասարդ տարիքում փախել է Կամերունից և փորձել կտրել անցյալի հետ բոլոր կապերը։ Սակայն մանկության հուշերը, ընտանեկան գաղտնիքներն ու կորուստները շարունակում են հետապնդել նրան։ 


Էմլի Բումը զուգահեռում է պապի ու թոռան պատմությունները․ Կամպոյից Դուալա, Դուալայից Փարիզ։ Նա ընտանեկան սագա է ստեղծում արմատների ու տարագրության, հիշողության ու մոռացության, սիրո, մեղքի և վերադարձի մասին։ Կարո՞ղ ենք իսկապես փախչել մեր անցյալից, թե՞ այն, ինչ չի պատմվել ու չի բուժվել, շարունակվում է հաջորդ սերունդների կյանքում։