newmag / summer fest-ին տեղի կունենա Դավիթ Ջիշկարիանիի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
newmag-ը ներկայացնում է Վրաստանում մի քանի հեղինակավոր մրցանակի արժանացած պատմաքաղաքական ֆուտբոլային հետազոտություն, որը հեղինակել է վրացի պատմաբան, հետազոտող Դավիթ Ջիշկարիանին։ Թիմի սպորտային վերելքն ու ֆուտբոլիստների անձնական ողբերգությունները։ Ինչպես Թ
Թբիլիսի «Դինամոն» այսօր էլ Վրաստանի ազգային հպարտությունն է, ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրն ու եվրոպական գրանդ ակումբների հաղթողը։ Մինչդեռ քչերը գիտեն ակումբի սկզբնավորման ու մութ անցյալի մասին։ Այն ստեղծվել է որպես չեկիստների մարզական բազա, որտեղ Ֆուտբոլիստները խաղադաշտից դուրս ԿԳԲ-ի ու ներքին գործերի կոմիտեի քննիչներ էին և գտնվում էին անձամբ Բերիայի հովանավորության ներքո։
Թբիլիսիի «Դինամոն» ստեղծել է ԽՍՀՄ հատուկ կոմիտեի վերնախավը. չեկիստները ՉԿ-ի աշխատակիցներն ունենան այլ տեսակի ֆիզիկական ակտիվություն, օրինակ՝ ֆուտբոլը։ Ժամանակի հետ պարզ է դառնում, որ Բաերիան մեծ ուշադրություն է դարձնում ֆուտբոլի վրա։ 1929 թվականին, երբ ակումբը հաստատվելու ճանապարհին էր, Լավրենտի Բերիան անձամբ ընտրում էր՝ ով է խաղալու թիմում։
Նա ամբողջ Վրաստանում գտնում էր լավագույն խաղացողներին ու բերում Թբիլիսի, թեև դա այնքան էլ հեշտ չէր նույնիսկ Բերիայի համար։ Այսօրվա լեզվով ասած՝ նա Խորհրդային Միության առաջին մարդն էր, ով նախաձեռնեց ֆուտբոլային «տրանսֆերներ»։ Եվ այս ամենն ընկալվեց որպես շեղում խորհրդային գաղափարախոսությունից և անցում բուրժուական սպորտի։
Խորհրդային ֆիզկուլտուրայի ոսկե գաղափարի համաձայն՝ ֆուտբոլ պետք էր խաղալ, քանի որ այն օգտակար է առողջության համար։ Բայց Բերիան մի առիթով ասել է, որ ֆուտբոլ խաղալը մի բան է, իսկ պրոֆեսիոնալ թիմ ստեղծելն այլ մակարդակի կարգապահություն է պահանջում։ Այսինքն՝ նա հասկանում էր սիրողական ու պրոֆեսիոնալ ֆուտբոլի տարբերությունը։
Դրանից հետո ակումբի զարգաման վեկտորը փոխվեց ու չնայած չիկստական անցյալին, աշխատեց Բերիայի ծրագրով ու դարձավ ԽՍՀՄ ամենաամուր թիմերից մեկը։ Այսօր Դինամոն անկախ Վրաստանի ամենատիտղոսակիր ակումբն է, պարբերաբար ներկայացնում է երկիրը եվրոպական մրցասպարեզում։ Վրացի երկրպագուները լիահույս են, որ գալու է մի օր, երբ կհայտնվեն Գեորգի Դարասելիայի, Գերոգի Պայչաձեի և այլ լեգենդների պես տղաներ, որնք նորից ահ ու սարսափ կառաջացնեն եվրոպական լուրջ ակումբների շրջանում և Թբիլիսիի Դինամոյի անունը նորից կթնդա։
Ջիշկարիանին հետազոտում է նոր և նորագույն պատմություն` Խորհրդային միություն, ստալինիզմ, ազգայնականություն և գաղութատիրություն։ Դավիթ Ջիշկարիանին վրացի լրագրող, գրող, պատմաբան է։ «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» Պատմավավերագրական ուսումնասիրությունը հեղինակն արել է տասը տարում։ Բացել է արխիվները, վերլուծել տասնյակ հարցազրույցներ: 2022 թվականին գիրքն արժանացել է վրացական հեղինակավոր «Սաբա՛» գրական մրցանակին։
NEWMAG / SUMMERFEST-2024-Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Դավիթ Ջիշկարիանի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա newmag / summer fest-ին, հունիսի 23-ին, 19:00, Երազ այգում։ Հատուկ շնորհանդեսի համար Հայաստան է ժամանելու հեղինակը, որը կմասնակցի գրքի ներկայացմանը։
Կարդացեք նաև
- Newmag summer fest/Նոր գիրք/ Հենրի Քիսինջեր. «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը (թրեյլեր)
- Newmag / summerfest-ին տեղի կունենա ամռան գլխավոր թրիլլերի շնորհանդեսը / Քարեն Մակմանուս. «Մեզնից մեկը հաջորդն է» (թրեյլեր, թիզեր)
- Summer fest-ին Newmag-ը կներկայացնի իր առաջին խոհարարական գիրքը / Քրիստինե Գրիգորյան. «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» (թրեյլեր)