Ամառային փառատոնին Indigo Branding ընկերությունը կներկայացնի Newmag-ի ռեբրենդինգը
Հունիսի 22-23-ին անցկացվող Newmag Summer Fest-ին տեղի կունենա հրատարակչության համար նշանակալից և երկար սպասված իրադարձությունը։ Մի քանի ամսվա համատեղ աշխատանքից հետո Indigo ընկերությունը կներկայացնի Newmag-ի վիզուալ նոր ինքնությունը։
Indigo Branding ընկերության հետ գործակցությունը սկսվել է գրեթե 9 ամիս առաջ։ Այդ պահից սկսած մեկնարկել է աշխատանքը՝ վերաիմաստավորելու Newmag հրատարակչության վիզուալ նոր ինքնությունը։ Ըստ ընկերության հիմնադիր և արտ-տնօրեն Արամ Ազարյանի, դա ենթադրում էր սերտ գործակցություն, անընդհատ խորհրդակցություններ և լավագույն լուծումը գտնելու անդադար աշխատանք.
«Newmag-ը կայացած և սիրելի բրենդ է։ Հետևաբար, մեր աշխատանքի բարդությունը կայանում էր նրանում, որ ոչ միայն չվնասենք, այլև օգնենք հրատարակչությանը նորովի ներկայանալ՝ չկորցնելով այն հարուստ ժառանգությունը և ընթերցողների բանակը, որ այս տարիների ընթացքում ձևավորվել է»։
Աշխատանքի ծավալը մեծ է եղել՝ ստեղծել ամբողջական վիզուալ ինքնության անձնագիր, որով հրատարակչության կճանաչեն գրքից, միջոցառումներից, սոցիալական էջերից մինչև փաթեթավորում։ Ընկերության արտ-տնօրեն Էվա Սարգսյանի խոսքով, շատ կարևոր էր, որպեսզի վերաբրենդավորումը բացի ձևից, ունի բովանդակության, առաքելության հստակ սահմանում, բռնի ժամանակի քննությունը.
«Հրատարակչական ոլորտը խիստ պահպանողական է և այստեղ փոփոխությունները պետք է լինեն խնամքով, տրամաբանված և հստակ ձևակերպված։ Այդ պատճառով գունային պալետից մինչև սոցցանցերի ձևավորում, պետք էր անել շատ կոնկրետ տրամաբանությամբ»։
Indigo Branding-ն և Newmag-ը խոստանում են. շնորհանդեսին կլինեն և' անակնկնալներ, և' հետաքրքիր լուծումներ՝ չմոռանալով այն սիրելին, որ կա և ասոցացվում է ընկերության հետ։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)