ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գրքի և արվեստի ամառային փառատոնին newmag-ը ներկայա

Գրքի և արվեստի ամառային փառատոնին newmag-ը ներկայացրեց վիզուալ նոր ինքնությունը (տեսանյութ, լուսանկարներ)

06/27/2024

Գրքի և արվեստի ամառային փառատոնին տեղի ունեցավ newmag-ի նոր բրենդինգի շնորհանդեսը։ Վիզուլ նոր ինքնությունը հրատարակչությունը ձևավորել է Indigo Branding ընկերության հետ։

Մոտ մեկ տարի ձգվող աշխատանքից հետո ստեղծվեց ամբողջական վիզուալ ինքնության նոր անձնագիր, որովհրատարակչությանը կճանաչեն գրքից, միջոցառումներից, սոցիալական էջերից մինչև փաթեթավորում։

Հրատարակչությունը սկսել է համապարփակ և երկարաժամկետ բրենդինգ, որի նպատակն է ընթերցողի հետ հաղորդակցումը ամրապնդել էմոցիոնալ կապով, սերը դարձնել սիմվոլ, ծանոթ ոճը՝ հարազատ ձեռագիր։

newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով, ռեբրենդինգի նպատակն է, որ յուրաքանչյուրը ոչ թե տեսնի, այլ տարբերի.

«Մոտ մեկ տարի է տևել աշխատանքը։ Նուրբ փոփոխության է ենթարկվել նաև լոգոն։ Ամենակարևորն այն է, որ կառուցվել է հրատարակչության ինքնության ամբողջ փիլիսփայությունը։ Մենք փորձել ենք փոխել, բայց փոխել զգուշորեն ու խնամքով։ Մենք ուղղեցինք այն, շտկեցինք, հասունացրինք, բայց թողեցինք գլխավորը՝ էմոցիան, որ այն չկորի»։

Այս պատասխանատու ճանապարհը հրատարակչությունն անցել է Indigo Branding-ի հետ։ Ընկերությունը հրատարակչության աշխատակիցների հետ անցկացրել է բազմաթիվ հանդիպումներ, խորհրդակցությունների ու սերտ գործակցության արդյունքում գտնվել է լավագույն լուծումը։ Indigo Branding-ի արտ-տնօրեն էվա Սարգսյանի խոսքով, պահպանելով հիմքը՝ ավելացրել ենք այն, ինչ պակասում էր.

«Առաջին անգամ Հայաստանում հրատարակչությունն անցել է բրենդավորում։ newmag-ը շատ լուրջ է վերաբերում բրնեդավորման գործընթացին, զարգացմանն ու ամենակարևորը՝ հաշվի է առնում է ընթերցողների կարծիքը։ Մի պարզ, բայց շատ հետաքրքիր տարր ենք մտցրել՝ թեք գիծ։ Այն շատ լավ ընդգծում է newmag֊ի առաջ գնալու, ամեն ինչին նորարարական մոտենալու գաղափարախոսությունը»։

Հրատարակչությունն ունի նաև իր նոր եռագույնը՝ սև, սպիտակ ու մի քիչ էլ կարմիր։ Վիզուալ արտադրանքում այդ երեք գույնը հաճախ կտեսնեք։ Բացի այդ նոր շունչը կտարածվի նաև newmag-ի ներկայացրած աքսեսուարների վրա՝ պայուսակ, ծրար, պաստառ։

Փոփոխվել է նաև հրատարակչության օնլայն հարթակը։ newmag.am կայքը հարմարեցվել է նոր բրենդինգի փիլիսոփայությանը։ Ամեն ինչ ավելի պարզ է, մինիմալիստական լուծումներով ու քիչ գույներով, որ ընթերցողի համար այն լինի հարմար ու հաճելի։

  • Սեր՝ առաջին իսկ էջից,
  • Մտերմություն՝ առաջին իսկ ակնթարթից,
  • Ընկերություն՝ տարիների համար։

Սրանք այն կարևոր ուղերձներն են, որ newmag-ը փորձելու է հասնի վիզուալ նոր ինքնության փիլիսոփայության շնորհիվ։ Ընթերցողը փոփոխությունը գուցե չնկատի, բայց կզգա. ավելի տրամաբանված է, գրագետ, ամուր ոտքերի վրա կանգնած։ Այս բրենդինգը մեր ընթերցողի հետ փոխադարձ սերը փաթեթավորելու, տարբերվելու, միանգամից միմյանց ճանաչելու համար է։

Տարածել