ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

newmag / summer fest-ի անակնկալներն ու նորությունե

newmag / summer fest-ի անակնկալներն ու նորություները՝ Արմենիայի «Բարի լույս» ծրագրի եթերում (տեսանյութ)

06/23/2024

newmag-y-n

Newmag Summer Fest 2024-ի գլխավոր նորությունների ու ծրագրի մասին հրատարակչության ստեղծագործական թիմն ու փառատոնի գործընկերները ներկայացրել են «Բարի լույսի» տաղավարում։ Հեռուստահաղորդմանը ներկա են եղել փառատոնի գլխավոր հովանավոր Evocabank-ի մարկետինգի և հ

newmag հրատարակչությունն ու Երազ Փրոջեքթսը հունիսի 22-ին ու 23֊ին, 16:00-ից մինչև կեսգիշեր հրավիրում են Երազ այգի՝ մասնակցելու գրքի ու արվեստի summer fest 2024-ին։ Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրի ընթացքում հրատարակչությունը պատմեց փառատոնից։ newmag֊ ի ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը ներկայացրեց այս տարվա փառատոնային նորությունները.

«Այս անգամ վերաձևակերպելով մեր ուղերձներն արվեստի ու գրքի փառատոնի շուրջ, մենք լայնացրել ենք շրջանակը. գրքի ավանդական շնորհանդեսներին, պանելային քննարկումներին ավելացել են պոեզիա, մոնոներկայացում, համերգային մեծ ծրագիր։ Երազ այգում երկու օր հնարավորություն կստանաք մինչև 50 տոկոս զեղչով գնել գիրք, մասնակցել շնորհանդեսների, քննարկումների, դիտել ցուցահանդես։ Շատ ընդգրկուն ծրագիր է»։

Գոհար Մանուկյանը ներկայացրեց, որ առաջին անգամ փառատոնին newmag Reader's Prize-ն այս անգամ ոչ թե տրամադրվելու է լավագույն գրախոսականի հեղինակին, այլ գարնանային վարարումներից տուժած ու աղետի գոտի հայտարարված Ալավերդիի գրադարանին. «Ամեն անգամ այս մրցանակը հասել է լավագույն review գրած ընթերցողին։ Նա ստացել է մեկ տարվա ընթացքում հրատարակված մեր բոլոր գրքերն անվճար։ Այս անգամ խմբագրակազմը որոշեց ոչ թե մեկ հոգու տրամադրել այդ գրքերը, այլև մի ամբողջ համայնքի՝ Ալավերդիի գրադարանին։ Գրադարանը նույնիսկ իր մշտական շենքը չունի։ 50 անուն գիրք մենք կնվիրենք նրանց ընթերցողներին»։ 

Evoca-ն արդեն երրորդ անգամ է դառնում newmag summer fest֊ի գլխավոր հովանավորը։ Բանկի մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանն ասում է, որ երեք փառատոն են անցկացրել ու երկու գիրք համատեղ հրատարակել. «newmag֊ի հետ համագործակցությունն ամեն անգամ հաճելի է։ Նախ ֆորմատն է մեզ դուր գալիս, քանի որ ժամանցի ու կրթության, գրքի ու գիտելիքի համադրություն է։ Դա շատ սազում է մեր կորպորատիվ պատասխանատությանը, քանի որ մենք էլ ենք մեծ դեր տալիս կրթությանը։ Ինչպես միշտ կլինի խաղարկություն, տրամադրելու ենք նվեր֊քարտեր»։  

newmag-ի ու Evocabank-ի գործակցության ևս մեկ նորությունն էլ Բանկի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի հարցազրույցն էր, որն արդեն հրատարակչության կայքում է. «Շատ հետաքրքiր հարցազրույց է, շատ ակտուալ թեմաներով։ Մենք ունենք նաև թվային գրադարան Թումանյան փողոցում։ Գրքերից բացի կան նաև թվային գրքեր։ Շատ բազմազան, բազմաժանր գրականություն ունենք։ Ամբողջությամբ անվճար է, ցանկացողները կարող են մոտենալ, տեղում կարդալ կամ տանել։ Տարածքը շատ հարմար է աշխատելու համար, կարելի է օգտվել անվճար ինտերնետից, խմել սուրճ կամ թեյ»։ 

newmag-ի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը պատմեց, որ Հայաստանում առաջին անգամ հրատարակչական ընկերությունը դիմել է իր ինքնության վիզուալ ձևավորման քայլին։ «Համագործակցելով Indigo Branding-ի հետ՝ newmag֊ն ունի նոր վիզուալ ինքնություն։ Փառատոնի բացմանը ներկայացնելու ենք մեր նորացված բրենդը։ Փոխվել է հրատարակչության լոգոն, ավելացել են ինքնության ճանաչման համար տարբեր գեղեցիկ տարրեր։ Այս քայլն իրականում հեղափոխական է հրատարակչական ոլորտում»։ 

Փառատոնի հովանավոր ու newmag֊ի բրենդինգի հեղինակ Indigo Branding-ի արտ-տնօրեն էվա Սարգսյանը ներկայացրեց, որ շատ հետաքրքիր էր անցնել այս ճանապարհը հրատարակչության թիմի հետ. «Մեր աշխատանքը փոխկապակցած էր։ Առանց newmag֊ի թիմի կրքի, փոքր ժամանակահատվածում մեծ պատասխանատվություն կրող ծրագրեր են իրականացնում հրատարակչությունը, դա մեզ շատ ոգեշնչում է։ Փորձել ենք այդ ամբողջ կիրքը մտցնել բրենդինգի մեջ։ Այդ ամենին տվել ենք միս ու արյուն։ Բրենդինգը բավականին երկրարատև ժամանակահատվածի համար է ընտրված։

Մենք փորձել ենք մի շատ կարևոր բան անել. պահպանել այն, ինչ կար, որովհետև քանդել պետք չէ եղածը, հիմքը։ Պահելով այդ ամենը, փորձել ենք ավելացնել այն, ինչ պակասում էր։ Մի պարզ, բայց շատ հետաքրքիր տարր ենք մտցրել՝ թեք գիծ, այսինքն` սլեշ։ Այն շատ լավ ընդգծում է newmag֊ի առաջ գնալու, ամեն ինչին նորարարական մոտենալու գաղափարախոսությունը։ Բացի այդ,  ժամանակակից, շատ լավ էլեմենտ է։ Վաղը փառատոնին այս ամենը շատ հետաքրքիր ձևով կմատուցենք, ցույց կտանք, կներկայացնենք։ Առաջին անգամ փառատոնին կներկայացնենք հրատարակչության նոր բրենդինգը»։ 

newmag-ի մուլտիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյանը ներկայացրեց այն չորս գրքերը և մեկ ամսագիրը, որոնց շնորհանդեսները տեղի են ունենալու փառատոնի ժամանակ. «Ընտրել ենք բազմազան գրքեր, որոնք կհետաքրքրեն ընթերցողների լայն շրջանակի։ Գրքերից մեկը դուր կգա ֆուտբոլասերներին, այն պատմում է Թբիլիսիի «Դինամո» ակումբի ստեղծման ու բավականին մութ անցյալի մասին։ Դա Դավիթ Ջիշկարիանիի «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ» գիրքը։ Ներկայացնելու ենք մեր առաջին խոհարարական գիրքը՝ Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից»։

Երրորդն արհեստական բանականության մասին է՝ Հենրի Քիսինջերի, Էրիկ Շմիդտի ու Դանիել Հաթենլոքերի «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը։ Բոլորը խոսում են այդ մասին, վախենում են, բայց մեծ մասը չգիտեն, թե դա ինչ է։ Գրքի հեղինակները մանրամասն ներկայացնում են ամեն ինչ արհեստական բանականության ու դրա ապագայի մասին։ Չորրորդ գիրքը Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է» թրիլլերն է։ Այն հեղինակի եռագրության երկրորդ մասն է։ 

Փառատոնին կներկայացվի նաև ՀԲԸՄ ամսագիրը։ «AGBU Magazine» անգլալեզու ամսագիրը հրատարակվում է 1991 թվականից։ Այն լույս է տեսնում 70. 000 օրինակով և տարածվում է ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: 2023 թվականից հրատարակվում է նաև ամսագրի հայալեզու տարբերակը։ Շնորհանդեսը կլինի հունիսի 23-ին, ու ներկաներն այն  կստանան անվճար։  

Կարդացեք նաև

Փառատոնի հովանավորն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։ Գործարանի մարկետինգի բաժնի ղեկավար Ազա Գևորգյանը ներկայացրեց իրենց ընկերության կարգախոսը ու փառատոնին միանալու դրդապատճառը. «Գինեգործությունն արվեստ է, այդ պատճառով չէինք կարող չլինել գրքի ու արվեստի փառատոնի կողքին։ Մենք պարտավորված ենք լինել գիտության, արվեստի կողքին։ Մշտապես աջակցում ենք կրթական, մշակութային նախագծերի։  

newmag-ի հետ գործակցությամբ շատ ոգևորված ենք։ Ընկերության վերջին հաղթանակներից է Պրոդէքսպո միջազգային ցուցահանդեսը, որի ժամանակ մեր «Նարեկացի» կարմիր գինին գրավեց ամենաբարձր մրցանակը՝ Գրանպրին։ Սա բացառիկ հաղթանակ է։ Այո', Հայաստանը կարող է միջազգային շուկա հանել նման մակարդակի գինի։ Իջևանի գինու-կոնյակի գործարանը համախմբված է մեկ գաղափարի շուրջ՝ զարգացնել հայկականը, պահպանել հայկականը՝ մեր պրոդուկտների միջոցով։ Խաղողները, որոնք օգտագործում ենք մեր արտադրության մեջ, բացառապես հայկական տեսակներ են տակառները նույնպես բացառապես հայկական են»։ 

Փառատոնային երկու օրերն էլ ավարտվելու են համերգային ծրագրով։ Fest-ի առաջին օրը կամփոփեն Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը։ Երկրորդ օրը կավարտվի Մոս Մովսիսյանի համերգով ու Ինգա Արշակյանի մեծ վերադարձով դեպի բեմ։

Կարդացեք նաև

Տարածել