ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Իջևանի գինու-կոնյակի գործարանը՝ newmag summer fest

Իջևանի գինու-կոնյակի գործարանը՝ newmag summer fest 2024֊ի համն ու բույրը

06/23/2024

newmag-y-n

Իջևանի գինու-կոնյակի գործարանի ինքնագիրն են համարվում ընտրովի կարմիր և սպիտակ գինիները: Դրանք պատրաստվում են բացառապես խոշոր և առողջ խաղողի հատիկներից՝ գինուն տալով ճանաչելի համ: Իջևանի գինու-կոնյակի գործարանի հպարտությունն են կաղնե տակառներում հնեցված կո

Ընկերության հաջողության հիմնական գրավականը փորձառու և գրագետ մասնագետների նվիրված աշխատանքն է։ Թիմային աշխատանքը հնարավորություն է տալիս հասնել բարձր արդյունքների: Գործարանի աշխատակազմը միավորված է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ զարգացնել հայկականն ու ստեղծել անթերի արտադրանք։ Այդ պատճառով՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանը մշտապես կանգնած է մշակութային ու արվեստի կարևոր իրադարձությունների կողքին։ Այս անգամ ընկերությունը դարձել է newmag summer fest 2024 գրքի և արվեստի փառատոնի  հովանավորը։

 

Գործարանի կոնյակներն ու գինիները ներկայացնում են հայ բազմադարյա պատմությունն ու մշակույթը, գործարանի ղեկավարությունն ու թիմն էլ որոշել դառնալ newmag-ի գրքի ու արվեստի  փառատոնի  անզուգական համ ու բույրը։ Իջևանի գինու֊կոնյակի գործարանի մարկետինգի բաժնի ղեկավար Ազա Գևորգյան.

«Մենք կարևորում ենք նաև մեր սոցիալական պատասխանատվությունը միանալու մշակույթին, գրքին ու արվեստին վերաբերող կարևոր իրադարձություններին, դառնալ մաս այն նախագծերի, որոնք միտված են կրթության զարգացմանը, ընթերցասիրության տարածմանը։ Մեր ընկերությունն ու մեր ամբողջ թիմը կարևորում են գեղեցիկն ու արվեստը, հայկական ու հայապահպանությանը վերաբերող ամեն մի ծրագիր»։

 

Ըստ Ազա Գևորգյանի, գործարանի է ուշադրության կենտրոնում է զբոսաշրջության ոլորտը Տավուշի մարզում, և հատկապես Իջևան քաղաքում»,-Իջևանի գինու֊կոնյակի գործարանի մարկետինգի բաժնի ղեկավար Ազա Գևորգյանն ասում է, որ Իջևանի գինու-կոնյակի գործարանն արտադրում է նաև պտղահատապտղային գինիներ, որոնք ճանաչում են ձեռք բերել իրենց նուրբ համի և հրաշալի բուրմունքի շնորհիվ.

«2005 թվականին գործարանը ձեռք է բերել գործարար Էմին Լավրենտի Եղիազարյանը։ Այս իրադարձությոնը շրջադարձային է եղել գործարանի կյանքում: Վերջին տարիներին հզորացել է գործարանի արտադրությունը, տեսականին բազմապատկվել ու հասել է ավելի քան երեսուն տեսակի: Մասշտաբային ներդրումներ են կատարվել նաև գործարանի նորոգման, ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ, հիմնվել են խաղողի սեփական այգիներ, գործարանը համալրվել է գիտական աստիճան ունեցող և արտասահմանում կրթություն ստացած մասնագետներով»։

 

Իջևանի գինու-կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Աղստև գետի ափին։ Գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինի, օղիներ, հյութեր և պահածոների մեծ տեսականի: Ամենահայտնի գիներն են «Նարեկացի», «Մխիթար Գոշ», «Սարգոն», «Սափոր», «Իջևան կարմիր», «Իջևան սպիտակ», «Արենի», «Իջևան ընտրովի» և այլ խաղողի գինիները։ Այսօր Իջևանի արտադրանքները զարդարում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բալթյան երկրների, Եվրոպայի և Չինաստանի գնորդների սեղաններն ու գինու հավաքածուները:    

Կարդացեք նաև

Տարածել