BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կարեն Եղիազարյան. AI-ը կարճաժամկետ թրենդ չէ, այլ մ

Կարեն Եղիազարյան. AI-ը կարճաժամկետ թրենդ չէ, այլ մեր նոր իրականությունն է

06/23/2024

newmag-y-n

Գործակցության 3 տարի, 3 փառատոն և 2 գիրք. newmag-ն ու Evocabank-ն ազդարարում են համատեղ նոր գործակցության մասին: Գրքի և արվեստի ամառային փառատոնի գլխավոր հովանավորը Evoca-ն է: newmag-ի հետ գործակցությունը սկսվել է 2022-ին ու հենց ամառային գրքատոնից։ Լինել

Evocabank-ը նորարարական, տեխնոլոգիական բանկ է, ինչպե՞ս եք կարողանում նորագույն տեխնոլոգիաները ծառայեցնել լավ գործընկեր լինելուն։

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: Ինչևիցե, մենք միշտ հիշում ենք, որ բոլոր տեխնոլոգիաները, գործիքները, արհեստական բանականության հնարավորությունները միտված են կյանքն ավելի հարմարավետ ու հեշտ դարձնելուն: Նոր տեխնոլոգիաների հիմնական նպատակը հենց դա է` մարդկանց կյանքը հեշտացնելը: Տեխնոլոգիաները մեզ համար պարզապես գործիք են մեր յուրաքանչյուր հաճախորդի հետ հարաբերությունների բարելավման, զարգացման ու նրանց ֆինանսական հարցերն ավելի արդյունավետ լուծելու համար:

Թվային աշխարհում ինչպե՞ս կենտրոնանալ ավելի իրական, ոչ սոցցանցային ու տեխնոլոգիական երևույթների վրա, ավելի շատ ընթերցել, ավելի շատ շփվել մարդկանց հետ։  

Կարծում եմ՝ պետք չէ և նույնիսկ անարդյունավետ է պայքարել սոցցանցերի ու տեխնոլոգիաների դեմ: Դրանք վաղուց մեր իրականության մի մասն են: Մարդիկ այժմ շփվում են առցանց, կարդում են առցանց, կրթվում են առցանց: Պետք չէ հակադրվել տեխնոլոգիաներին, դա նույնն է, ինչ պայքարել էվոլյուցիայի դեմ: Պարզապես պետք է այն ճիշտ կիրառել, օգտվել ճիշտ հարթակներից: Այդ դեպքում համացանցն ու սոցիալական ցանցերը տալիս են ավելի լայն հնարավորություններ տեղեկացված լինելու, կրթվելու, ինքնազարգանալու, շփվելու ու աշխատելու համար:

Կա՞ն մասնագիտական գրքեր, որոնք Ձեր սիրելի, աշխատանքային, սեղանի գրքերից են։    

Աշխատում եմ միշտ ժամանակ հատկացնել նոր գրքեր կարդալուն: Կարծում եմ` ժամանակակից առաջնորդի համար must-read գրքերից են`

  • Sunil Gupta “Driving Digital Strategy”
  • Matt Ridley “How Innovation Works”
  • Charles A. O'Reilly III And Michael L. Tushman “Lead And Disrupt”
  • Andrew Binns, Charles A. O'Reilly III, Michael Tushman “Corporate Explorer: How Corporations Beat Startups at the Innovation Game”
  • Clayton Christensen  “The Innovator's Dilemma” 

Կա՞ն գրքեր, որ վերընթերցել եք, ու ո՞րն է եղել վերջինը:  

Մի քանի գիրք նշեմ, որոնք երբեմն վերընթերցում եմ`

  • Robert Greene, “The 48 Laws of Power”  
  • Sun Tzu, “The Art of War”  
  • Niccolo Machiavelli, “The Prince” 

Ուզում եմ առանձնացնել Նոբելյան մրցանակակիր Kazuo Ishiguro–ի գրած The Remains of the Day գիրքը: Այն առաջին հայացքից կարող է պատմական նովել թվալ, բայց վերլուծելու դեպքում նկատում ենք, որ գրքում, ինչպես նաև համանուն ֆիլմում ներկայացված են մենեջմենթի խորքային հարցեր: Իսկ վերջին կարդացածս գիրքը Yasar Jarrar-ի The Sheikh CEO-ն է: Նա, երկար տարիներ աշխատելով Դուբայի շեյխի գրասենյակում, գրել է The Sheikh CEO գիրքը` Մուհամեդ իբն Ռաշիդ Ալ-Մաքթումի առաջնորդման սկզբունքների ու հաջողությունների մասին: 

 

newmag հրատարակչությունն ամառային փառատոնին ներկայացնում է արհեստական բանակության մասին ամենահայտնի գրքերից մեկը՝ Հենրի Քիսինջերի «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան»։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերությունների  48 տոկոսն իրենց աշխատանքում կիրառում է ԱԲ որևէ կոմպոնենտ։ Ինչպե՞ս է  Evocabank-ը կիրառում արհեստական ինտելեկտն ու ո՞ր ոլորտներում։  

Մենք, իհարկե, կիրառում ենք արհեստական բանականության գործիքներ տարբեր ոլորտներում` վարկունակության գնահատում, բիոմետրիկ նույնականացում, ֆինանսական վերլուծություններ, մարկետինգ ու այլն: Ներկայումս էլ մի քանի նոր նախագծի վրա ենք աշխատում` AI-ը CRM-ում ու մեր կոնտակտային կենտրոնում կիրառելու ուղղությամբ: Ի դեպ, այս հարցազրույցի համար նկարը գեներացված է AI-ով:

Նույն Քիսինջերի գրքում և տարբեր քննարկումներում, ուսումնասիրություններում գլխավոր մտահոգությունները վերաբերում են մարդկային կապիտալին ու արհեստական բանականության հնարավոր «բախմանը»։ Որպես նորագույն տեխնոլոգիաները կիրառող ընկերություն, ի՞նչ կանխատեսումներ ունեք ԱԲ ապագայի վերաբերյալ։  

Արհեստական բանականության հնարավորություններն օրեցօր մեծանում են: Կարծում եմ` որոշ մասնագիտություններ հետզհետե կկորցնեն իրենց ակտուալությունը, բայց AI-ն իր հետ բերում է նաև նոր հնարավորություններ ու մասնագիտություններ` AI ծրագրավորող, AI քոնթենթ ստեղծող, AI արտիստներ: Այստեղ կարևորը ժամանակին կողմնորոշվելն է, վերապատրաստվելն ու մասնագիտությունը նորովի ներկայացնելը: Արհեստական բանականությանը պետք է նայել որպես գերհզոր գործիք, ոչ թե մրցակից: Երբ հայտնաբերվել էր էլեկտրոնային հաշվիչը, մաթեմատիկայի ուսուցիչները ցույց էին անում դրա կիրառման դեմ: Նույնն էլ այսօր է. համալսարաններում տարբեր դասախոսներ ունեն տարբեր մոտեցումներ` AI կիրառելն ընդունելի՞ է ուսուցման պրոցեսում, թե՞ չէ: Ինչպես հաշվիչի օրինակը ցույց տվեց, պայքարել պետք չէ:

Հետաքրքիր փաստ. կանադական BlueDot ստարտափը AI-ի միջոցով կանխատեսել էր կորոնավիրուսի համաճարակը` դրա սկսելուց շատ ավելի առաջ: Չնայած շատերն են ասում, որ AI-ը կկրճատի 80 միլիոն աշխատատեղ, կանխատեսվում է, որ մինչև 2025-ը 97 միլիոն նոր աշխատատեղ կստեղծվի AI տեխնոլոգիաների շնորհիվ:

Ի՞նչ դարաշրջանում էլ ապրենք, գիտելիքը շարունակում է լինել գլխավոր կապիտալն ու գործիքը, որով կարող ենք դառնալ առաջնորդ, զարգացած երկիր կամ հաջողակ ընկերություն։ Ինչպե՞ս է Ձեր ընկերությունը խրախուսում իր աշխատակիցներին ինքնակրթվել, զարգանալ, ստանալ նոր հմտություններ։ 

Կրթությունն ու ինքնազարգացումը մեր թիմում զբաղեցնում են կարևոր տեղ: Մեզ մոտ սովորելը խրախուսվում է տարբեր ասպեկտներով: Նախ բանկն իրականացնում է մի քանի թրեյնինգներ ու վերապատրաստման ծրագրեր: Ֆինանսավորում է նաև մեր թիմակիցների մասնակցությունը մասնագիտական տարբեր դասընթացների, կոնֆերանսների, էքսպոների։

Երբ մեր աշխատակիցը որոշում է ընտրել մագիստրոսական կամ այլ երկարաժամկետ ծրագիր, բանկը ֆինանսավորում է վճարի կեսը: Այս մոդելը զգալի թեթևացնում է աշխատակցի ֆինանսական հոգսը՝ միաժամանակ հավասարակշռելով սովորելու մոտիվացիան ու հետաքրքրությունը:

Մեր բոլոր ղեկավար աշխատակիցներն ունեն միջազգային որակավորում:

Որակավորում ստանալու գործընթացն ամբողջովին ապահովում է Էվոկան` սկսած մասնագիտական գրքերի ձեռքբերումից, նախապատրաստական դասընթացներից մինչև որակավորման քննությունները: Մեզ մոտ միջավայրն ու մարդիկ են «ստիպում» շարունակաբար ինքնակրթվել ու զարգանալ: 

Ինչպե՞ս պատրաստ լինել թվային աշխարհին, ի՞նչ գիտելիքներ կամ գուցե բնավորության գծեր են պետք դրա համար։ 

Լինել agile` ճկուն ու արագ: Խոսքս ոչ միայն աշխատանքի, այլև ընդհանուր կյանքի ու հարաբերությունների մասին է:

Արագ կողմնորոշվել:

Fail fast – եթե ձախողել, ապա ձախողել արագ: Ժամանակ չկորցնել անարդյունավետ գաղափարների կամ գործիքների վրա:  

Չընդդիմանալ ու չպայքարել տեխնոլոգիաների ու թրենդների դեմ: Դրանք կարճաժամեկտ շեղումներ չեն, այլ մեր նոր իրականությունը: Չառաջնորդվել կարծրատիպերով, կարողանալ տրանսֆորմացվել և ադապտացվել փոփոխուն միջավայրին:

Ինչպե՞ս առաջացավ Digital Library-ի գաղափարը, ու ի՞նչ է սպասվում #dibrary-ի այցելուին։  

Թումանյան մասնաճյուղը նախագծելիս` նպատակ ունեինք, որ այն լինի նորարար ու տարբերվող կոնցեպտով: Որոշեցինք մասնաճյուղին կից բացել յուրօրինակ սրահ` learning hub-սրճարան-գրադարան-coworking space։ Կոնցեպտն առաջինն էր ու մինչև օրս միակն է Հայաստանում: Dibrary-ի բացման գործում մեզ աջակցել է DLAA-ը՝ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիան (Digital Library Association of Armenia), Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը և American Corner Yerevan-ը։ Նրանց աջակցության շնորհիվ՝ dibrary-ում կարելի է անվճար օգտվել այնպիսի հրատարակիչներից, որոնց անդամակցությունը բավականին թանկ է և շատերին անհասանելի։

Dibrary-ն ներկայումս դարձել է սիրված վայր ընթերցասերների համար, քանի որ կա ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից բեսթսելլեր գրականություն ամենատարբեր թեմաներով ու լեզուներով: Այստեղ իրականացնում ենք գրքերի շնորհանդեսներ, թեմատիկ միջոցառումներ, գործնական հանդիպումներ, պրեզենտացիաներ և այլն։

Ինչպե՞ս և ե՞րբ սկսվեց newmag հրատարակչության հետ գործակցությունը։  

Գործակցությունը սկսել ենք 2022-ին, երբ որոշեցինք մասնակցել Newmag Summer Fest 2022-ին` որպես գլխավոր հովանավոր: Որպես ֆինանսական կառույց` մենք մշտապես ձգտում ենք խրախուսել հանրային կարևորություն ունեցող կրթական ծրագրերը: Այնուհետև բանկը ֆինանսավորեց ժամանակակից բիզնես բեսթսելլերներից մեկի` Քիմ Քարդաշյանի մասին «Մերկ ճշմարտություն» գիրքը: Այն բիզնես գիրք է Քարդաշյան ընտանիքի նախագծերի հաջողությունների մասին:  

2023-ին Բանկը 2-րդ անգամ դարձավ Summer Fest 2023-ի գլխավոր հովանավորը: 2024-ին մենք ֆինանսավորեցինք նախագծերի կառավարման մասին առաջին հայալեզու գրքի հրատարակումը։ Այն ներկայացվեց Newmag Winter Fest 2024-ին:

Իսկ այժմ արդեն դարձել ենք Summer Fest 2024-ի գլխավոր հովանավորը: 

Տարածել