Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Երևանում, ինչպես Փարիզում. 3-րդ անգամ կանցկացվի Fr

Երևանում, ինչպես Փարիզում. 3-րդ անգամ կանցկացվի Francofest միջազգային գրքի ու արվեստի փառատոնը (տեսանյութ)

11/13/2025

newmag-y-n

Newmag Francofest 2025-ն այս տարի տարի տեղի կունենա նոյեմբերի 15-ին, վայրը՝ Կոնգրես հյուրանոց։ Ֆրանսիական գրքի ու արվեստի միջազգային փառատոնը կսկսվի 15:00-ին։ Մինչև 21.00 փառատոնի հյուրերն ու մասնակիցները կվայելեն ֆրանսիական ժամանակակից գրականություն, երաժշտություն ու թատերական պրեմիերա։

Francofest 2025-ի գլխավոր իրադարձությունն այս տարի կլինի Գոնկուրի հայաստանյան ժյուրիի ընտրած գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Նախորդ տարի Newmag-ն իր միջազգային գործընկերների՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Գոնկուր Ակադեմիայի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանիսական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու «Ազնավուր» հիմնադրամի հետ փառատոնին հայտարարեցին Գոնկուր գրական մրցանակի Ազգային ժյուրիի հիմնումը  Հայաստանում։

Այս տարի առաջին անգամ 49 երկրների հետ Հայաստանը նույնպես կներկայացնի իր Գոնկուր մրցանակակրին։ Հայաստանի դափնեկիր գրքի շնորհանդեսը կլինի Francofest 2025-ին։ Հայկական երեք բուհերի՝ ԵՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարանի ու Ֆրանսիական համալսարանի 30 ֆրանսախոս ուսանողներ գարնանն ընտրեցին, թե որ գիրքը կլինի Գոնկուրի հայաստանյան հաղթողը։

 

Փառատոնին կհայտարարվեն նաև այն 30 ուսանողների անունները, որոնք մյուս տարի կընթերցեն Գոնկուր մրցանակին ներկայացված գրքերը, որպեսզի ընտրեն մյուս տարվա հայաստանյան հաղթողին։

Փառատոնին այս տարի հրատարակչությունը կներկայացնի չորս նոր ֆրանսալեզու գիրք։ Չորս գրքերից երկուսը Գոկուր մրցանակակիր են, մեկ գրքի հեղինակն էլ Գոնկուր ակադեմիայի անդամ է։

Newmag-ը Francofest 2025-ի չորս գրքերն են. Գոնկուր 2018-ի մրցանակակիր Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» վեպը, Գոնկուր Ակադեմիայի անդամ, փիլիսոփա, գրող Պասկալ Բրուկների խոհափիլիսոփայական վեպը՝ «Իմ փոքրիկ ամուսինը», Գոնկուր Հայաստանի հաղթող գիրքը՝ Գաել Ֆայի «Ժակարանդան»։ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» մեգաբեսթսելլերի սիրահարների համար հրատարակչությունը նույնպես ունի նորություն։ Տեղի կունենա գրքի շարունակության՝ Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» դեդեկտիվի շնորհանդեսը։ Փառատոնի գլխավոր հյուրը ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա, Գոնկուր ակադեմիայի անդամ Պասկալ Բրուկներն է։ Նա կմասնակցի իր գրքի շնորհանդեսին։

Փառատոնի բացման արարողությունը կազդարարվի գեղեցիկ երաժշտությամբ. փառատոնը հանդիսավոր բացումը կանի Folk Quartet բենդը։ Խումբը ֆոլկ երաժշտությունը ներկայացնում է ժամանակակից ջազային մշակմամբ ու յուրահատուկ մեկնաբանությամբ՝ ստեղծելով հնչողություն, որտեղ հայկական մեղեդիները միահյուսվում են իմպրովիզացիայի և ջազի ռիթմերի հետ։

Փառատոնի ընթացքում ֆրանսիական մեղեդիներ կհնչեն նաև Մավի բենդի կատարմամբ։ Բենդի երիտասարդ երաժիշտներն իրենց մեղեդային կատարումներով մասնակցել են նաև Francofest 2024-ին։ Այս տարի բենդը կներկայանա նոր կազմով ու երգացանկով։ Նրանք պատրաստել են ֆրանսիական ու ազնավուրյան մեղեդիներ։ Երգացանկում կլինեն նաև Newmag հրատարակչության թարգմանած ազնավուրյան մի քանի երգեր, որոնք կատարել են հայտնի հայ երգիչները։

 

Փառատոնի կրթական, ուսումնական հատվածում կլինի պանելային քննարկում հայ-ֆրանսիական նոր կրթության մասին։ Քննարկումը նախաձեռնել է ու կանցկացնի հայ- ֆրանսիական «Զենիթ ակադեմիա» հիմնադրամը։ «Զենիթ ակադեմիան» դասընթացներ է անցկացնում 18-60 տարեկան բոլոր անձանց համար, ովքեր ուզում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ կատարելագործել իրենց հմտությունները։

Ակադեմիան ապահովում է նաև նրանց սահուն անցումն աշխատաշուկա։ Francofest 2025-ին հայ-ֆրանսիական «Զենիթ ակադեմիան» կներկայացնի կրթության, աշխատաշուկայի միտումների մասին հետաքրքիր քննարկում, որը կմոդերացնի հիմնադրամի տնօրեն Հասմիկ Սարգսյանը։ Քննարկմանը կմասնակցեն «Զենիթ ակադեմիայի» կրթական նորարարական ծրագրի հեղինակ Հագոբ Աժամյանը, «Մատենայի» համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանը, reArmenia հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Newmag հրատարակչության Francofest 2025 միջազգային փառատոնին այս տարի առաջին անգամ միացել է նաև Maison Marom լայֆսթայլ ոլորտում գործող ընկերությունների խումբը։ Ընկերությունների խմբի առաքելությունն է «Բիզնեսը դարձնել մշակութային ժառանգություն»։ Maison Marom-ի համար Francofest միջազգային փառատոնն արժեքների և գաղափարների համընկման հարթակ է, որտեղ միավորվում են արվեստը, լեզուն, մտքի ազատությունը և ստեղծարար էներգիան։ Ընկերության մասնակցությունը հիմնված է մշակույթների երկխոսության գաղափարով։ 

Փառատոնի գրական-թատերական իրադարձությունը կլինի մեծ պրեմիերային ընդառաջ։ Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը բեմադրում է ժամանակակից ամենահայտնի ֆրանսուհի գրող, բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը»։ Գիրքը հայերեն հրատարակել է Newmag-ը Francofest 2023-ին։ Ժամանակակից հեքիաթի հայկական պրեմիերայի մասին կպատմեն Հրաչ Քեշիշյանը, Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը և դերասաններ Արսեն Գրիգորյանն ու Նարինե Պետրոսյանը։


FRANCOFEST-2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ


Փառատոնի գլխավոր հովանավորներն Ակբա բանկն է։ Բանկն արդեն երրորդ տարին է, Newmag Francofest-ի կողքին է։ Ակբա Ֆինանսական Խումբն՝ ի դեմս Ակբա բանկի և Ակբա Լիզինգի, որպես ֆրանկոֆոն, հայ-ֆրանսիական բիզնես մշակույթները միավորող ընկերություն, չէր կարող անմասն մնալ նաև ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնից։

Կարդացեք նաև

Ակբա բանկն ու Ակբա Լիզինգը Ֆրանսիական բովանդակությամբ այս փառատոնին միացան 2023 թվականին։ Բանկի և Newmag հրատարակչության առաջին համատեղ աշխատանքը մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի վեպի հայերեն հրատարակումն էր։ Ակբա Ֆինանսական Խմբի աջակցությամբ մեծանունհայի գրական ժառանգությունն ամբողջությամբ թարգմանվեց ու հրատարակվեց։ Այս կարևոր առաքելությունն իրականություն դարձավ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի շնորհիվ: Հենց նրանց ֆինանսավորմամբ էլ հայ ընթերցողը հնարավորություն է ստանում ընթերցել ու նաև լսել Շառլ Ազնավուրին հայերեն:

Ֆրանսիական գրքի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորներից է նաև Սինեմա Սթար Արմենիան։ Գործընկերներն են Karas Wines-ը և Maison Marom-ը։

Կարդացեք նաև



Տարածել

Իմ փոքրիկ ամուսինը
Իմ փոքրիկ ամուսինը

Պասկալ Բրուքներ

5800 ֏

Նկարագրություն

Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջև հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։  

Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելու հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։ Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքը և ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը: 

Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձևափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, և ինչպես են զավակները «կուլ» տալիս ու ի վերջո «սպանում» իրենց ծնողներին։ Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ էկզիստենցիալ պարադոքսների, հայրերի ու որդիների բախման և տղամարդու դերի մասին։ 

Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո
Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո

Նիկոլա Մատյո

7800 ֏

Նկարագրություն

Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։

Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։

«Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Բալթիմորների գիրքը
Բալթիմորների գիրքը

Ժոել Դիկեր

7800 ֏

Նկարագրություն

Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանի որ նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան պրի և Գոնկուր դը Լիսեի մրցանակները։

«Բալթիմորների գիրքը» դետեկտիվ վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ և հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։ Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների և մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։

Ժակարանդա
Ժակարանդա

Գաել Ֆայ

6800 ֏

Նկարագրություն

Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։ 

Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։ 

Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։