Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» համաշխարհային բեսթսելլերի շարունակությունը (թրեյլեր)
11/05/2025
Երկու տարի առաջ Newmag-ը հայ ընթերցողին ներկայացրեց Ժոել Դիկերի համաշխարհային բեսթսելլերը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» վեպը։ Գիրքը արագ սպառվեց՝ հաստատելով գրողի հաջողությունը հայաստանյան գրական դաշտում։ Իսկ հաշված օրեր անց հայ ընթերցողի ձեռքում կհայտնվի նրա մյուս վեպը՝ «Բալթիմորների գիրքը», որը կարելի է համարել նախորդի շարունակությունը։
Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» ընտանեկան նոր սագա-դետեկտիվ է, որ ստիպում է հետ գնալ երջանիկ մանկություն, հպարտանալ Բալթիմորի հարազատներով, տեսնել բարդ ընտանեկան հարաբերությունները, բացահայտել ընտանեկան գաղտնիքները ու վերագտնել մեծ սերը։
Դիկերի դետեկտիվը համեմված է ինտրիգներով, տառապանքով, դավաճանությամբ ու անկառավարելի սիրով։ Հարի Քվեբերտի գլխավոր հերոսը՝ երիտասարդ Մարկուս Գոլդմանը նորից վերադառնում է՝ Բալթիմորների ընտանիքի մի քանի խորհրդավոր մահերը հետաքննելու համար։
Շվեյցարացի, ռուս-ֆրանսիական արմատներով Ժոել Դիկերը դարձավ իր երկրի ամենավաճառվող գրողը։ Նրա առաջին մեծ հաջողությունը գրանցվեց հենց «Հարի Քվեբերտի գործի մասին» վեպի շնորհիվ։ Գիրքը տպագրվեց ավելի քան 40 հազար օրինակ, թարգմանվեց տասնյակ լեզուներով, ու նաև նկարահանվեց վեպի հիման վրա հեռուստաֆիլմ։
Շվեյցարիայում ոչ մի երիտասարդ գրող երբևէ չէր հասել նման հաջողության։ Դիկերը դարձավ գրական ֆենոմեն՝ միավորելով դասական դետեկտիվին բնորոշ լարվածությունը և ժամանակակից արձակին հատուկ պարզությունը։
Դիկերի ընթերցողները խոստովանում են՝ նրա գրքերը կարդում են մեկ շնչով. հարյուրավոր էջերը չեն էլ զգում, քանի որ սյուժեն իսկական գլուխկոտրուկ է։ Նա ստեղծում է գրքեր, որոնք միաժամանակ ընթերցում ես արագ, բայց հիշվում՝ երկար։
Դիկերի գրական սուպեր հնարք»՝ գիրք գրքում, կրկին գործում է. հեղինակը միաժամանակ պատմում է և պատմության ներսում ստեղծում մեկ այլ պատմություն։
«Բալթիմորների գիրքը» խորը ընտանեկան դրամա է՝ թրիլլերի և դետեկտիվի ժանրային կանոններով։ Մարկուս Գոլդմանը վերապրում է իր մանկության հիշողությունները, բացահայտում է հարազատների՝ երեք սիրելի մարդկանց ողբերգական ճակատագրերը։ Դիկերը վարպետորեն խաղում է ժամանակի հետ. վեպի գործողությունները անցնում են անցյալով և ներկայով,, միահյուսվում են բազմաթիվ պատմական շերտեր ու անակնկալ շրջադարձեր։ Եվ իհարկե, գիրքը կարդալիս՝ չմոռանաք, որ Դիկերը մոլորեցման իսկական վարպետ է։
FRANCOFEST-2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Դիկերի ինչպես առաջին, այնպես էլ այս գործի թարգմանիչը Սամվել Գասպարյանն է։ Գրքի գլխավոր գործընկերը Սինեմա Սթար Արմենիան է։ Շնորհանդեսը տեղի կունենա Francofest-ին. նոյեմբերի 15-ին, 19:00, Կոնգրես հյուրանոցում. մուտքն ազատ է, գիրքն էլ՝ զեղչով։
Ժոել Դիկեր
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Վիոլետ Վաիսի «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ» կոմիքսը (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր համարվող «Տագնապած սերունդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)