ՆՈՐ ԳԻՐՔ/Newmag-ը ներկայացնում է թամիլական գրականության ականավոր հեղինակ Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գիրքը (թրեյլեր)
03/05/2026
«Վաղը՝ մեկ ուրիշ օր» վեպը Գանեսա Նագառաջանի կարևորագույն ստեղծագործությունն է։ Սա Էքզիստենցիալիստական և սոցիալ-ռեալիստական վիպակ է՝ մարդկանցից մերժված, խարդախ միջնորդ, հնդիկ կավատի մեկ օրվա մասին։
Պատահականորեն ընտրված մի օր, որը նման է բոլոր օրերին՝ տխուր, դառը, անիմաստ։ Օրեր, որտեղ ոչինչ երբեք չի փոխվում։ Գլխավոր հերոսը Կանդանն է՝ խարդախ միջնորդ, կավատ, մանր հաշվարկների ու պատահական շահերի մեջ խճճված մարդ։ Նա ապրում է լուսանցքում՝ փոքր մարդկանց աշխարհում՝ մանր հանցագործների, խաբեբաների, ճարպիկ բրոքերների կողքին։ Նրա մեկ օրը նման է բոլոր օրերին․ տաղտուկ, դառնություն, անիմաստ պտույտ նույն շրջանի մեջ։ Սակայն այս «մեկ օրը» դառնում է փիլիսոփայական խտացում։
1929-ին ծնված Գանեսա Նագառաջանը թամիլական գրականության ականավոր հեղինակ է։ Հայտնի է իր համարձակ, ինտրոսպեկտիվ արձակով, որը մարտահրավեր էր նետում թե՛ գրական, թե՛ հանրային ավանդույթներին։ Վաղ տարիքում աչքի ընկնելով բնագիտական ունակություններով՝ նա ընտրել է գրականությունն ու փիլիսոփայությունը։ Կյանքից հեռացել է 51 տարեկանում՝ թողնելով համեստ, բայց բացառիկ արժեքավոր ժառանգություն՝ շուրջ 30 պատմվածք, փիլիսոփայական էսսեներ և երեք նովել։
Իր կարևորագույն գործը՝ «Վաղը՝ մեկ ուրիշ օր»-ը, գրել է 1970-ականների սկզբին։ Սա վեպ է կյանքի լուսանցքից դուրս մնացած մարդկանց մասին։ Մարդկանց, որոնց գոյությունը սովորաբար անտեսվում է։ Նագառաջանը նրանց բերում է գրականության կենտրոն և նրանց միջոցով ուսումնասիրում կյանքի առեղծվածը։
Գործը հեղինակը գրել է 2000-ամյա պատմություն ունեցող դրավիդյան լեզվով՝ թամիլերենով, և համարվում է թամիլ արձակի առանցքային գրքերից մեկը։ Վեպի գործողությունները ծավալվում են Չենայի՝ այսօրվա Մադրասի, հասարակաց տներում և արմավօղու վաճառքի կետերում։
Նագառաջանը էքզիստենցիալ սառնությամբ ու սոցիալական խիստ դիտողականությամբ ուսումնասիրել է ժամանակը, ցանկությունը, օտարումը, գոյության փակուղիները։ Կանդանը բարոյական շեղումներով մարդ է, բայց նրա ներսում դեռ առկայծում են մարդկայնության նշույլներ։ Այդ հակասության մեջ էլ ծնվում է վեպի ուժը։
Նրա գործը հիշեցնում է Ալբեր Կամյուի քնարական հուսահատությունն ու Մաքսիմ Գորկիի մռայլ ռեալիզմը, բայց ունի իր ինքնուրույն ձայնը։ Նագառաջանը չի արդարացնում իր հերոսին և չի դատապարտում նրան․ նա պարզապես ցույց է տալիս կյանքը՝ առանց գեղեցկացնելու։
Գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Աբրահամյանը։ «Վաղը՝ մեկ ուրիշ օր» վեպը վաճառվում է newmag.am կայքում, Book Salon-ում (Թումանյան 35) և գրախանութներում։
Գանեսա Նագառաջան
5800 ֏
Նկարագրություն
«Վաղը՝ մեկ ուրիշ օր» գիրքն էքզիստենցիալիստական և սոցիալ-ռեալիստական վիպակ է, որը պատմում է մի մոռացված, կեղտոտ, բարոյական շեղումներով քաղաքում ապրող Կանդանի կյանքի մեկ օրվա մասին։ Նա խարդախ միջնորդ է, կավատ, մարդկանցից մերժված ու ստորին շերտերում ապրող։ Պարբերաբար խորամանկում է, շահագործում ուրիշներին, բայց նույնիսկ այդ ճղճիմ գոյության մեջ պահպանում է մարդկայնության որոշ նշույլներ։ Այս պատմության միջոցով հեղինակը փիլիսոփայական խորությամբ և գրական ճշգրտությամբ ուսումնասիրում է ժամանակի, ցանկության, օտարման և գոյության թեմաները։ Նրա արձակն առանձնանում է էքզիստենցիալ տոնայնությամբ, սոցիալական ռեալիզմով և կերպարների հոգեբանական բարդույթների հստակ արտացոլմամբ։ Նագառաջանը գրական ուշադրությունը սևեռում էր կյանքի լուսանցքում մնացած մարդկանց վրա, նրանց ձայնը բերում էր գրականություն և նրանց միջոցով ուսումնասիրում կյանքի առեղծվածը։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Գոռ Կարապետյանի «LinkedIn 101» գիրքը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Newmag Signature club-ի առաջին գրքի քննարկումը. ակումբականները քննարկել են Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Մեծ պրեմիերա. Newmag-ի «Կապույտ մորուքը» հասավ Երգի պետական թատրոնի բեմ