Թարգմանիչ

Աննա Աբրահամյան
Աննա Աբրահամյանը (ծնվ. 1977) 1999-ին ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ անգլերեն լեզվի բանասեր-թարգմանիչ մասնագիտությամբ։ Աշխատել է գրավոր և բանավոր թարգմանիչ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմում, «Հայէներգոնորոգում» ՓԲԸ-ում, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում, ABB Overseas Marketing Ltd և ALSTOM Power Hydro Turbine AG կազմակերպություններում, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում: 2020-ից սկսել է թարգմանել գրքեր։ Նրա թարգմանությամբ հրատարակվել են մոտ երկու տասնյակ գրական գործեր։ Աննա Աբրահամյանը Newmag-ի հետ գործակցությունը սկսել է Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր։ Կյանքի 7 կանոնները» գրքի թարգմանությամբ։