Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է ֆրանսիացի

Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է ֆրանսիացի ժամանակակից գրող Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը (թրեյլեր)

11/12/2025

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա, Հայաստանի բարեկամ Պասկալ Բրուկների երևակայական վեպը աներևակայելի շրջադարձերով. Ժամանակակից հեքիաթ մեծերի մասին ու մեծերի համար։ «Իմ փոքրիկ ամուսինը»:

«Իմ փոքրիկ ամուսինը» վեպը երևակայական ժանրի ստեղծագործություն է: Կերպարների նմանությունը իրական մարդկանց հետ միանգամայն պատահական է: Վեպի գլխավոր հերոս Լեոնի միջոցով Պասկալ Բրուկները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտել է մարդկային հարաբերությունների ամենատարբեր շերտերի խոր հակասությունը: 

Պատմությունը ոգեշնչված է ու սկսվում է փոքրիկ ամուսնու մասին ֆրանսիական ժողովրդական երգով, որը փիլիսոփա գրողը վերածել է սյուրռեալիստական ժամանակակից առակի։

Հայրս ինձ ամուսնացրեց»,-

Աստված իմ, ի՜նչ ամուսին,

Ի՜նչ տղամարդ՝ այդքան փոքրիկ..․

Տեր Աստված, այդչափ փոքրիկ․․․

Իմ ամուսնուն հանկարծ

Ես կորցրի մեր հսկա անկողնում:

Տեր Աստված, ի՜նչ տղամարդ,

Այդչափ փոքրիկ մի տղամարդ:

«Փոքրիկ ամուսինը» ժամանակակից հեքիաթ է, որը պատմում է 1.66 սանտիմետրանոց կարճահասակ տղամարդու ողբերգության մասին։ Նա ամեն նոր երեխայի ծնունդի հետ կարճանում է 39 սմով։ Չորրորդ երեխայի ծնունդից հետո տղամարդը դառնում է մոտ տասը սանտիմետրանոց փոքրիկ էակ։

Այս փիլիսոփայական առակ է, որը բարձրաձաւնում է, որ տղամարդը դարձել է հասարակության ամենաանպետք անդամը։ Գրքում գլխավոր ֆիզիկական կերպարանափոխությունը օգտագործվում է որպես փոխաբերություն՝ հարցականի տակ դնելու տղամարդկանց տեղը ընտանիքում և նրանց հայրական դերը, որը, ըստ գրականագետների, ավելի ու ավելի է նվազում մայրական իշխանության պայմաններում։

Գիրքը նաև սերունդների մասին է։ Ամեն մի նոր սերունդ, ամեն մի նոր երեխա իր ծնողից խլում է նրա էության, կյանքի մի մասը։ Սվիֆթի ու Ռաբլեի պես, Բրուկները մարմնական կերպարանափոխությունն օգտագործում է որպես գրական հնարք՝ սոցիալական ու գոյաբանական խնդիրները ցույց տալու համար համար։ 

Գրողը գրավում է նաև ուրույն ոճով՝ սուր հումորն ու վառ երևակայական լեզուն գործը դարձնում են յուրահատուկ. «Լինելով մարդկանց ծաղրի ենթարկելու տիրուհի` Սոլանժն իր բառապաշարից ջնջեց «թզուկ, «թիզուկես», «մարդուկ» բառերը, և այս կանոնը պարտադրեց նաև իր տուն եկողներին: Մինչև իսկ «փոքրիկ մարդուկ» արտահայտություն գործածելը լավ չէր համարվում»։

Բրուկները Ֆրանսիացի հայտնի մտածող է։ Նրա հայրը ծայրահեղ աջակողմյան հայացքներ ուներ ,մայրը՝ հավատավոր կաթոլիկ էր։ Գրողն ասում է, որ իր փիլիսոփայական մտածողության վրա մեծազդեցություն է ունեցել այդ հակասական միջավայրը։ Նրա խոսքով «միայն փիլիսոփայությունն է օգնում դուրս գալ առօրեականությունից»։

Գրողն իր փիլիսոփայական, քաղաքական էսսեներով, վեպերով քննադատում է ժամանակակից հասարակության խոցերը։ Նրան հաճախ են կոչում «սիրո փիլիսոփա»։ Բրուկները ֆրանսիական հեղինակավոր Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ է։ 2024 թվականին Հայաստանում Գոնկուր մրցանակի հիմնումն ազդարարեց հենց նա։


FRANCOFEST-2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ


Գիրքը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Գոհար Ամիրբեկյանը։ 

Francofest2025-ին Հայաստան կժամանի ֆրանսիացի ժամանակակից գրող Պասկալ Բրուկները՝ մասնակցելու իր գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։ Նոյեմբերի 15-ին, 16:30-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա «Իմ փոքրիկ ամուսինը» վեպի շնորհանդեսը։ Գրողի հետ զրույցը կանցկացնի Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

Տարածել

Իմ փոքրիկ ամուսինը
Իմ փոքրիկ ամուսինը

Պասկալ Բրուքներ

5800 ֏

Նկարագրություն

Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջև հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։  

Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելու հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։ Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքը և ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը: 

Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձևափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, և ինչպես են զավակները «կուլ» տալիս ու ի վերջո «սպանում» իրենց ծնողներին։ Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ էկզիստենցիալ պարադոքսների, հայրերի ու որդիների բախման և տղամարդու դերի մասին։