Թարգմանիչ
Գոհար Ամիրբեկյան
Գոհար Ամիրբեկյանը ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետը և ստացել բանասերի, ֆրանսերենի մասնագետի որակավորում: Ֆրանսերեն է դասավանդել Հայաստանի մի քանի դպրոցում։ 1979-1986թթ, աշխատել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժ» թերթում, որպես պատասխանատու քարտուղար: 1987-2019թթ. աշխատել է ՀՀ ԿԳՆ ԿԱ Ինստիտուտում՝ որպես մեթոդիստ: Այնուհետև տեղափոխվել է նույն հաստատության հրատարակչական բաժին` որպես խմբագիր-սրբագրիչ: Գոհար Ամիրբեկյանը թարգմանել է Անդրե Մորուայի, պատմվածքները, «Գերու վերադարձը», «Թիկնոցը», Ալբեր Քամյուի «Թյուրիմացություն» պիեսը, Միշել Ամլենի չափածո հեքիաթ, «Իմ թագավոր հայրիկը»։