Գլխավոր Լուրեր

Newmag-ը Ազգային գրադարանում ներկայացրեց նոր գրքեր

Newmag-ը Ազգային գրադարանում ներկայացրեց նոր գրքերն ու առաջիկա ծրագրերը (լուսանկարներ)

03/06/2026

newmag-y-n

Հայաստանի ազգային գրադարանում կայացավ «Խորհուրդ են տալիս հրատարակիչները. Գրքային նորություններ» հանդիպումների շարքի հերթական միջոցառումը։ Այս անգամ նախաձեռնության հյուրն էր Newmag հրատարակչությունը։

Հրատարակչության նոր գրքերը, առաջիկա ծրագրերը ևամենապահանջված հրատարակությունները գրադարանավարներին ներկայացրեց Newmag-իգրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանը։


«Մենք մեծապես կարևորում ենք Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը։ Այն հնարավորություն է տալիս անմիջական կապ հաստատել գրադարանավարների հետ և ներկայացնել ժամանակակից հրատարակչական դաշտի նորությունները։ Մեզ համար հատկապես կարևոր է համայնքային գրադարանների հետ սերտ աշխատանքը։ 

Երկու տարի առաջ Newmag-ը նախաձեռնել է մարզային համայնքային գրադարանները նորանուն գրքերով համալրելուն ախագիծ, և մենք հույս ունենք գործընկերների աջակցությամբ նման ծրագիր իրականացնել նաև Երևանի համայնքային գրադարաններում», — ասաց Անի Հակոբյանը։


Հանդիպման ընթացքում գրադարանավարները ծանոթացան Newmag-ի տարբեր մատենաշարերին և հրատարակչական ուղղություններին։ Ամերիկյան ժամանակակից գրականության շարքում մասնակիցների ուշադրությունը գրավեցին հատկապես Ջոան Դիդիոնի «Մոգական մտքերի տարին» և Ջոնաթան Ֆրենզենի «Խաչմերուկները» վեպերը, որոնք արդեն հասցրել են ընթերցողների լայն հետաքրքրություն առաջացնել։

Newmag-ը շարունակում է հայ ընթերցողին ներկայացնել նաև եվրոպական ժամանակակից գրականությունը։ Այդ շարքում առանձնահատուկ հետաքրքրություն են վայելում Էլենա Ֆերանտեի վեպերը։ Հրատարակչությունը հետևողականորեն զարգացնում է նաև ֆրանկոֆոն գրականության հայերեն թարգմանությունները՝ ընթերցողին հասանելի դարձնելով ֆրանսախոս աշխարհի հեղինակներին։ Ազնավուրի կյանքի և ստեղծագործության մասին պատմող հրատարակությունները շարունակում են մնալ Newmag-ի ամենապահանջված գրքերից։


Առանձին անդրադարձ եղավ ոչ գեղարվեստական գրականությանը։ Newmag-ը հայերեն է ներկայացնում ինքնազարգացման, բիզնեսի, հոգեբանության և հասարակական թեմաներին նվիրված գրքեր, նաև հայտնի մարդկանց հուշագրություններ և կենսագրություններ։ Հրատարակչությունը վերջին տարիներին զարգացնում է նաև սպորտային թեմատիկայով գրքերի ուղղությունը՝ պատմելով աշխարհահռչակ մարզիկների կյանքի և հաղթանակների մասին։

Անի Հակոբյանն առանձնահատուկ շեշտադրեց «Երազ» մանկական մատենաշարը։ Այն նախատեսված է փոքրիկ ընթերցողների համար և միավորում է պատկերազարդ, հետաքրքիր ևկրթական պատմություններ, որոնք երեխաներին օգնում են բացահայտել գրքի աշխարհը։


«Newmag-ի առաքելությունը ժամանակակից և պահանջված բովանդակություն ստեղծելն է հայ ընթերցողի համար։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև թարգմանական գրականության որակի բարձրացմանը՝ փորձելով հայերեն ներկայացնել համաշխարհային գրականության լավագույն հեղինակներին՝ բարձր խմբագրական և թարգմանական չափանիշներով»։


Հանդիպման ընթացքում գրադարանավարները հնարավորություն ունեցան ծանոթանալ նոր գրքերին, քննարկել գրադարանների ֆոնդերի համալրման հնարավորությունները, ընթերցողների հետաքրքրությունների փոփոխությունը և հրատարակիչների հետ գործակցության նոր ձևաչափերը։


Տարածել