Գլխավոր Լուրեր

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս»

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Գոռ Կարապետյանի «LinkedIn 101» գիրքը (տեսանյութ)

03/03/2026

newmag-y-n

Բիզնես խորհրդատու Գոռ Կարապետյանի «LinkedIn 101» ուղեցույցը կոտրում է կարծրատիպը, թե LinkedIn-ը միայն բիզնեսի ներկայացուցիչների համար է, և ցույց է տալիս, որ հարթակն արդյունավետ գործիք է յուրաքանչյուրի համար՝ անկախ մասնագիտությունից ու ոլորտից։

Հեռուստաշնորհանդեսի ընթացքում գրքի հեղինակ, բիզնես խորհրդատու Գոռ Կարապետյանը նույնպես անդրադարձավ այդ մտքին ու ընդգծեց.

«Իրականում, LinkedIn-ը բոլորի համար է, այս հարթակում ամեն մեկը կարող է ներկայացնել իր մասնագիտական գործունեությունը, ստանալ աշխատանքային նոր առաջարկներ, ծանոթանալ նոր մարդկանց հետո։ Գրքում երկու ծայրահեղ օրինակ եմ բերել. մի դեպքում հայկական Լինքդինում ոչխար են վաճառում, մյուս դեպքում՝ կաուչուկ»։

Գոռ Կարապետյանը «LinkedIn 101»–ը նվիրել է իր ընկերոջը՝ Թարգեթինգ ընկերության համահիմնադիր Էմիլ Կրոյանին. 

«Սա իմ երրորդ գիրքն է։ Ես միշտ ընտրում եմ մեկին, որը խորհրդանշում է այդ գրքի փիլիսոփայությունը։ Առաջին գիրքս նվիրել եմ ծնողներիս, երկրորդ գիրքս՝ կնոջս, իսկ երրորդ գիրքս նվիրել եմ ընկերոջս, ում հետ ստեղծել ենք ընկերություններ, տարբեր միջոցառումներ ենք անում, ու նա նաև լիքնդինյան կապերն արդյունավետ կիրառելու լավագույն օրինակներից է»։ 

Էմիլ Կրոյանն ասում է, որ գրքի բովանդակությունն այն ամբողջ մասնագիտական ճանապարհն է, որն անցել են միասին. «Գիտեմ այն փիլիսոփայությունը, որով աշխատում է ու ինչի մասին գրել է Գոռը։ Ձեռնարկը պրակտիկ հենք ունի, դա ամենակարևոր գործոնն է։ Ձեռնարկում կկարդաք տարբեր ուսումնասիրություններ, Գոռի անձնական ու մասնագիտական փորձն ու մեր շուկային վերաբերող տարբեր օրինակներ»։

Երեսունից ավելի գլոբալ ու տեղական օրինակ, Լինքդինը կիրառելու պրակտիկ խորհուրդներ, գրաֆիկաներ, որոնք ընթերցողին կօգնեն ավելի լավ հասկանալ այս հարթակի կարևորությունն ու ճիշտ կիրառությունը. 

«Ֆեյսբուքում ու Ինստագրամում մեկ միլիոնից ավելի հայ օգտատեր կա, իսկ Լինքդինում գրանցված է մոտ 480 օգտատեր, բայց նրանք ունեն բիզնես մտածողություն։ Լինքդինն աշխարհի ամենամեծ բիզնես կենտրոնն է, այն գործարարների, մասնագետների, միջին կամ բարձր օղակի ղեկավարների համար ամենաարդյունավետ հարթակն է։ Շատերն այն ընկալում են, որպես աշխատանք փնտրելու կայք, բայց Լինդինն աշխարհի լավագույն B2B հարթակն է»։

Կարդացեք նաև

Տարածել

LinkedIn 101
LinkedIn 101

Գոռ Կարապետյան

5800 ֏

Նկարագրություն

LinkedIn հարթակն աշխարհի ամենամեծ «բիզնես կենտրոնն» է։ Սոցիալական այս հարթակում ակտիվ են 65 միլիոն որոշում կայացնողներ և 10 միլիոն C-level ղեկավարներ։ Այս գիրքն առաջարկում է անձնային բրենդնայդ միջավայրում ձևավորելու և բիզնես ազդեցության նպատակով գործադրելու համակարգված լուծումներ։  


Գիրքը հագեցած է տեղական և միջազգային օրինակներով ու պատմություններով: Գլուխների վերջում կան թեմատիկ հարցեր, որոնք միասնաբար կազմում են 101 կառուցվածքային հարց։ Դրանք ուղղված են կոնկրետ B2B խնդիրների լուծմանը. դիրքավորում, վստահության ձևավորում, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցում և երկարաժամկետ մասնագիտական հեղինակության ձևավորում։ 


Այս մոտեցումը թույլ է տալիս նյութը կիրառել փուլային և գործնական եղանակներով։ Ներկայացված են բազմաթիվ կիրառական սկզբունքներ, ներառված են QR կոդեր, որոնք ընթերցողին ուղղորդում են դեպի լրացուցիչ գործիքներ և օժանդակ նյութեր՝ գիրքը դարձնելով առավել գործնական ուկիրառելի։