Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7Winter Fest 2026 / Փետրվարի 7
Գլխավոր Լուրեր

Winterfest2026֊ին Newmag-ը կներկայացնի Գոռ կարապետ

Winterfest2026֊ին Newmag-ը կներկայացնի Գոռ կարապետյանի «LinkedIn 101» գիրքը (թրեյլեր)

02/04/2026

newmag-y-n

LinkedIn ուղեցույցը, որին սպասում էին բոլոր բիզնես առաջնորդները։ Գրքի և արվեստի փառատոնին տեղի կունենա «Հաջողության թաքնված կողմը» և «Proակտիվ առաջնորդը» գրքերի հեղինակի բիզնես նոր ուղեցույցի շնորհանդեսը։ «LinkedIn 101»-ը գործնական ուղեցույց է բիզնես առաջնորդների համար։

65 միլիոն որոշում կայացնող, 10 միլիոն C-level ղեկավար ու մեկ հարթակ՝ LinkedIn։ Իսկ ինչպե՞ս այս միջավայրում ձևավորել անձնային բրենդ, որը իրականում կաշխատի ձեր բիզնեսի և կարիերայի օգտին։Ինչպես անձնային բրենդը վերածել բիզնես գործիքի

 «Հաջողության թաքնված կողմը» և «Proակտիվ առաջնորդը» գրքերի հեղինակ, Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր ու գործադիր տնօրեն Գոռ Կարապետյանը պատասխանել է այդ հարցին իր նոր «LinkedIn 101» բիզնես ուղեցույցում։

Սա առաջին հայալեզու համակարգված դիրքավորման մասին ուղեցույցն է՝ նախատեսված բիզնես առաջնորդների համար։ Գիրքը պարզապես LinkedIn բիզնես օնլայն հարթակն օգտագործելու մասին չէ։ Այն կօգնի լուծել հստակ խնդիրներ՝ դիրքավորում, վստահության ձևավորում, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցություն և երկարաժամկետ մասնագիտական հեղինակության կառուցում։

Մեթոդներն ու սկզբունքները հիմնված են Գոռ Կարապետյանի ավելի քան 1150 խորհրդատվությունների և սեմինարների հիման վրա։ Հեղինակը, որ նաև Հայաստանում և արտասահմանում LinkedIn Local միջոցառումների համակազմակերպիչն է, ներկայացնում է այն գիտելիքները, որոնք փորձարկել է տասնյակ ընկերությունների և առաջնորդների հետ աշխատելիս։

Գրքում կգտնեք ավելի քան 25 իրական B2B քեյսեր և պատմություններ՝ տեղական և միջազգային օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են իրական մարդիկ հասել շոշափելի արդյունքների։ Ներկայացված են 12+ գիտական մոդելներ և ֆրեյմվորքեր՝ հստակ գործիքներ, որոնք կարող եք անմիջապես կիրառել։ 

101 թեմատիկ հարցերը համակարգված մոտեցում են, որոնք օգնում է փուլ առ փուլ կառուցել ձեր ռազմավարությունը։ Իսկ ուղեցույցում առկա QR կոդերը ընթերցողին կուղղորդեն դեպի լրացուցիչ գործիքներ և օժանդակ նյութեր՝ գիրքը դարձնելով առավել գործնական և կիրառելի։

Եթե դուք բիզնես առաջնորդ եք, ընկերության հիմնադիր, վաճառքի կամ մարկետինգի մենեջեր, B2B ոլորտում աշխատող մասնագետ, և ուզում եք, որ ձեր անձնային բրենդը դառնա բիզնես ակտիվ ու ոչ թե պարզապես սոցիալական ցանցում ներկայություն, ապա այս գիրքը ձեզ համար է։

LinkedIn-ը միայն «ռեզյումեի հարթակ» չէ։ Այն համաշխարհային բիզնես կենտրոն է, որտեղ ամեն օր կայացվում են միլիոնավոր որոշումներ։ «LinkedIn 101» գիրքը ձեր քարտեզն է՝ այդ հարթակում արդյունավետ նավարկելու համար։


ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Winterfest2026-ի ծրագրին


Շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winterfest-ին՝ փետրվարի 7-ին, 14:00, Dvin Music Hall-ում։ Մուտքն ազատ է, գիրքը՝ զեղչով։

Տարածել

LinkedIn 101
LinkedIn 101

Գոռ Կարապետյան

5800 ֏

Նկարագրություն

LinkedIn հարթակն աշխարհի ամենամեծ «բիզնես կենտրոնն» է։ Սոցիալական այս հարթակում ակտիվ են 65 միլիոն որոշում կայացնողներ և 10 միլիոն C-level ղեկավարներ։ Այս գիրքն առաջարկում է անձնային բրենդնայդ միջավայրում ձևավորելու և բիզնես ազդեցության նպատակով գործադրելու համակարգված լուծումներ։  


Գիրքը հագեցած է տեղական և միջազգային օրինակներով ու պատմություններով: Գլուխների վերջում կան թեմատիկ հարցեր, որոնք միասնաբար կազմում են 101 կառուցվածքային հարց։ Դրանք ուղղված են կոնկրետ B2B խնդիրների լուծմանը. դիրքավորում, վստահության ձևավորում, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցում և երկարաժամկետ մասնագիտական հեղինակության ձևավորում։ 


Այս մոտեցումը թույլ է տալիս նյութը կիրառել փուլային և գործնական եղանակներով։ Ներկայացված են բազմաթիվ կիրառական սկզբունքներ, ներառված են QR կոդեր, որոնք ընթերցողին ուղղորդում են դեպի լրացուցիչ գործիքներ և օժանդակ նյութեր՝ գիրքը դարձնելով առավել գործնական ուկիրառելի։