Գլխավոր Լուրեր

LinkedIn-101 / Վարպետության դաս՝ հատուկ Newmag Sig

LinkedIn-101 / Վարպետության դաս՝ հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար

02/24/2026

newmag-y-n

Բիզնես խորհրդատու, «Հաջողության թաքնված կողմը», «Պրոակտիվ առաջնորդը» և «LinkedIn 101» գրքերի հեղինակ Գոռ Կարապետյանը վարպետության դաս անցկացրեց Newmag Signature club-ի անդամների համար։ Գոռ Կարապետյանի «LinkedIn 101» ձեռնարկի շնորհանդեսը Newmag Winterfest 2026-ին էր։

Հանդիպմանը Linkedin 101 գրքի հեղինակը հանգամանալից պատմեց անձնական բրենդի ձևավորման, մասնագիտական ինքնաներկայացման և LinkedIn հարթակի արդյունավետ օգտագործման մասին։ Նա նաև ներկայացրեց գործնական քայլեր, թե ինչպես պետք է կառուցել վստահելի պրոֆեսիոնալ կերպար, զարգացնել օգտակար կապեր և կիրառել թվային հարթակները կարիերայի աճի համար։

LinkedIn-ը վաղուց սոցիալական ցանցից վերածվել է բիզնեսի ու գործարարների համար օնլայն ամենամեծ հարթակի։ Ի տարբերություն Facebook-ի, որտեղ գրանցված է 2 միլիոն հայ, LinkedIn-ում կա ընդամենը 482 հազար հայաստանցի օգտատեր։ Ըստ Գոռ Կարապետյանի՝ այն ամենաքիչ գնահատված ու չկիրառվող սոցցանցն է Հայաստանում, բայց LinkedIn ընտրում են մարդիկ, որոնք ունեն բիզնես մտածողություն. 

«482 հազար օգտատերերից ոչ բոլորն են ակտիվ, բայց նրանք հասկացել են, որ այստեղ կարելի է հաստատել բիզնես կապեր, գտնել մարդկային ռեսուրսներ։ Բացի այդ, այն լավագույն B2B հարթակն է։ LinkedIn-ը սոցցանց չէ, զվարճալի կոնտենտ, բամբասանքներ քիչ են լինում։ Այն իսկապես ամբողջ աշխարհի ամենամեծ բիզնես կենտրոնն է, ավելի մեծ, քան, օրինակ, Նյու Յորքը։ Եթե ուզում ենք հաջողել բիզնեսում, պետք է լինենք այս հարթակում, հատկապես որ աշխարհի կարևոր որոշում կայացնողների մոտ 65 տոկոսը գրանցված է։ Սա նշանակում է, որ LinkedIn-ում մարդիկ են, որոնք կայացնում են կարևոր որոշումներ, մանդատ ունեն բիզնեսում»։

Կարդացեք նաև

Գոռ Կարապետյանը գործնական քայլերով ակումբականերին ցույց տվեց, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել հաշիվ բացելիս, ինչպես ճիշտ ներկայանալ, ինչպես ճիշտ ներկայացնել մասնագիտությունը, որով աշխատում է կամ բզինեսը, որն անում է օգտատերը, զարգացնել LinkedIn հաշիվը, որպեսզի այն տեսանելի լինի գործարարների համայնքում. 

«Այս հարթակում ակտիվանալուց հետո սեմինարներ վարելու, բիզնես խորհրդատվություն անելու ու նույնիսկ փոդքաստերի մասնակցելու ավելի շատ հրավերներ եմ ստանում։ Ձեռք բերեցի նաև նոր հաճախորդներ»։

Գոռ Կարապետյանը պատասխանեց Newmag Signature club-ի անդամների հարցերին, օգնեց նրանց ճիշտ ներկայանալ LinkedIn-ում, որպեսզի սկսեն այս հարթակի միջոցով կապեր հաստատել, կապիտալիզացնել անձնային, պրոֆեսիոնալ բրենդը, որը բիզնես հաջողության հասնելու կարևոր գործիքներից է։

Կարդացեք նաև

Տարածել

LinkedIn 101
LinkedIn 101

Գոռ Կարապետյան

5800 ֏

Նկարագրություն

LinkedIn հարթակն աշխարհի ամենամեծ «բիզնես կենտրոնն» է։ Սոցիալական այս հարթակում ակտիվ են 65 միլիոն որոշում կայացնողներ և 10 միլիոն C-level ղեկավարներ։ Այս գիրքն առաջարկում է անձնային բրենդնայդ միջավայրում ձևավորելու և բիզնես ազդեցության նպատակով գործադրելու համակարգված լուծումներ։  


Գիրքը հագեցած է տեղական և միջազգային օրինակներով ու պատմություններով: Գլուխների վերջում կան թեմատիկ հարցեր, որոնք միասնաբար կազմում են 101 կառուցվածքային հարց։ Դրանք ուղղված են կոնկրետ B2B խնդիրների լուծմանը. դիրքավորում, վստահության ձևավորում, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցում և երկարաժամկետ մասնագիտական հեղինակության ձևավորում։ 


Այս մոտեցումը թույլ է տալիս նյութը կիրառել փուլային և գործնական եղանակներով։ Ներկայացված են բազմաթիվ կիրառական սկզբունքներ, ներառված են QR կոդեր, որոնք ընթերցողին ուղղորդում են դեպի լրացուցիչ գործիքներ և օժանդակ նյութեր՝ գիրքը դարձնելով առավել գործնական ուկիրառելի։