Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag Signature Club /Ամենաէմոցիոնալ, ամենաջերմ և

Newmag Signature Club /Ամենաէմոցիոնալ, ամենաջերմ և «մաշկին մոտ» նախագիծը (տեսանյութ)

12/22/2025

newmag-y-n

Newmag Signature Club-ն ընթերցող, մտածող, ստեղծագործ համայնքի համար է։ Ակումբին անդամակցությունն արդեն սկսվել է։ Այն կգործի 2026 թվականի հունվարի 1-ից։

Վերջին երեք տարիներին Newmag-ը գրական ինտենսիվ շրջափուլում էր․ գրեթե ամեն շաբաթ՝ նոր գիրք, յուրաքանչյուր սեզոնին՝ փառատոն, անդադար հանդիպումներ ու շնորհանդեսներ։ Այդ ակտիվությունը ձևավորում էր կենդանի գրական միջավայր, բայց միաժամանակ հաճախ խճճում ընթերցողին․ ո՞ր միջոցառմանը մասնակցել, ի՞նչն է կարևոր, ո՞րը կարելի է բաց թողնել։ Այս փորձը մեզ բերեց պարզ, բայց կարևոր հետևության՝ ժամանակն է վերաիմաստավորել հասարակության հետ շփման ձևաչափը։ 

Այսուհետև Newmag-ը ընթերցասեր լայն հանրության համար բաց կլինի տարվա երեք խոշոր միջոցառումների ժամանակ՝ ձմեռային և ամառային փառատոնների ու աշնանային՝ Francofest-ի ընթացքում։ Սրանք լինելու են հրատարակչության ամենամեծ, մարդաշատ ու բաց միջոցառումները: Ձմռանը հիմնական ուշադրությունը կկենտրոնանա հայ հեղինակների վրա, ամռանը կներկայացվեն համաշխարհային բեսթսելլերները, իսկ Francofest-ը նվիրված կլինի ֆրանսալեզու գրականությանը և հեղինակներին։ 

Տարվա ընթացքում մյուս բոլոր միջոցառումները կանցնեն փակ ձևաչափով՝ նախատեսված միայն Newmag Signature Club-ի անդամների և մեր գործընկերների համար։ Ստեղծում է ավելի կամերային միջավայր։ Դրանք այն հանդիպումներն են, որտեղ մարդիկ գալիս են ոչ թե պարզապես ներկա լինելու, այլ մտածելու, քննարկելու և խորանալու կոնկրետ գաղափարների ու թեմաների մեջ։ 

Արտակ Ալեքսանյանի խոսքով, միևնույն ժամանակ Newmag-ը շարունակելու է իր ներկայությունը մարզերում։ Տարվա ընթացքում հրատարակչության թիմը գործընկերների աջակցությամբ իրականացնելու է գրքատվություններ համայնքային գրադարաններին՝ գրական կյանքը դարձնելով հասանելի ոչ միայն մայրաքաղաքում, այլև համայնքներում։ 

   

«Այսպիսով ձևավորվում է հստակ և կանխատեսելի համակարգ՝ երեք մեծ փառատոն բոլորի համար, գրքատվություններ մարզերում և փակ հանդիպումներ ու շնորհանդեսներ՝ Signature Club-ի անդամների համար։ Սա է նոր Newmag-ը՝ կոնցեպտուալ, կառուցված և ընթերցողի ժամանակը գնահատող»։ 

Newmag Signature Club-ը բիզնես կամ գաղափարական կառույց չէ։ Այն ապահով, բարեկիրթ և օգտակար միջավայր է նրանց համար, ովքեր ուզում են կտրվել առօրյա աղմուկից, նոր հայացքով նայել իրականությանը, ձեռք բերել ընկերներ և նոր գիտելիք։ Սա մտածող մարդկանց համայնք է, որն ամեն ամիս հանդիպում է՝ գրքեր քննարկելու, դասախոսություններ լսելու, ֆիլմեր դիտելու և դրանց շուրջ զրուցելու։

Այսօր հեշտ է երկու ժամ անցկացնել սոցիալական ցանցերում կամ թվային շփումների մեջ, որոնք հազվադեպ են թողնում իրական հետք։ Բայց դրանք չեն տալիս ամենակարևորը՝ համայնքին պատկանելու զգացումը։ Իսկ հենց դրա կարիքն ունենք բոլորս՝ հանգիստ զրույցների, իմաստավորված օրերի և ամիսների, որոնք պարզապես չեն անցնում։  

 Ակումբի անդամակցությունը հնարավորություն է տալիս ամեն ամիս ստանալ երկու նոր գիրք, օգտվել գործընկեր խանութների զեղչերից, ձեռք բերել միայն ակումբի անդամների համար ստեղծված հայ դիզայներների պարագաներ և հագուստ։ 

Ըստ Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի, նյութական առավելություններից վեր կանգնած է գլխավոր գաղափարախոսությունը՝ ամեն ամիս սովորել նոր բան, զարգանալ և ծանոթանալ քեզ նման խելացի, բարեկիրթ ու մտածող մարդկանց հետ՝ անվտանգ միջավայրում։ 

«Newmag Signature Club-ը ծնվել է մի պարզ հարցից՝ եթե մեզ հրավիրեին նման ակումբ, ինչ կուզենայինք ստանալ։ Այդ հարցի պատասխանից էլ ձևավորվեց այս նախագիծը, որը մենք կոչում ենք Newmag-ի ընկերների և համախոհների ակումբ։ Սա մեր ցանկությունն է, մեր երազանքը և մեր նպատակը, որի համար էլ Newmag-ը առաջին անգամ ստեղծում է իր ամենաջերմ ու «մաշկին մոտ» նախագիծը, որտեղ անդամավճարը պարզապես լակմուսի թուղթ է՝ հավաքելու նրանց, ովքեր իսկապես ուզում են նույնը, ինչ մենք»։ 

Բարի գալուստ Newmag Signature Club։

Տարածել