Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչու

Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ

12/08/2025

newmag-y-n

Թումանյան 35 հասցեում newmag-ը բացել է գրական ու մշակութային նոր անկյուն։ Սա նոր էջ է ոչ միայն հրատարակչության, այլև հայկական գրական միջավայրում։ Newmag Book Salon-ը պետք է դառնա այն հարթակը, որտեղ կհանդիպեն գրողներն ու ընթերցողները, Signature Club-ի անդամներն այդտեղ կունենան իրենց առանձին հավաքները, տեղի կունենան շնորհանդեսներ և քննարկումներ, իսկ ամենօրյա այցելուների համար այն կլինի պարզապես հաճելի անկյուն՝ գրքով, սուրճով և քաղաքային շնչով։

Հայկական գրահրատարակչական դաշտում արդեն 8 տարի անընդմեջ գործող Newmag-ը շարունակում է իր նորարարական ուղին։ Հրատարակչությունն այս տարիների ընթացքում ընթերցողին է ներկայացրել մոտ 250 գիրք՝ ընդգրկելով ամենատարբեր ժանրերը, տարիքային խմբերը և հետաքրքրությունների ոլորտները։ Newmag-ը ներկայացրել է ոչ միայն որակյալ գրքեր, այլև նպատակային հստակ քայլեր. գրքատվության երկարաժամկետ ծրագիրը, տեղական, միջազգային, հեղինակային փառատոները, թարգմանել է արտասահմանյան նոր ու հայտնի հեղինակների և հրատարակել է ժամանակակից հայ գրողների գործերը։

Եվ այսօր արդեն հրատարակչությունը հանդես է գալիս նոր կոնցեպտով՝ ստեղծելով մի վայր, որը միավորում է գրքերը, մշակույթը, սրճարանային ուրբան միջավայրը և հանրային միջոցառումները։ Նոր նախաձեռնությունը՝ Newmag Book Salon-ը, արդեն բաց է J-Space (Թումանյան 35) սրճարանի տարածքում։ 

Գրական-մշակութային նոր ձևաչափը թույլ է տալիս, որ  ընթերցողները ոչ միայն գնեն գրքեր, այլ նաև անցկացնել ժամանակ, վայելել սրճարանի միջավայրը և լինել գրական համայնքի ակտիվ մաս։ Salon-ը նախատեսում է նաև զարգացնել ձեռնարկային մշակույթը՝ պարբերաբար առաջարկելով գրքային նվեր-փաթեթներ, առանձնահատուկ առաջարկներ և թեմատիկ ընտրություններ և մշտական զեղչեր։  

Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը համոզված է՝ Newmag Book Salon-ը դառնալու է գրքի և քաղաքի հանդիպման նոր հասցեն. «Newmag Book Salon-ում պարզապես գրքի վաճառք չի լինելու. այն մշակութային միջավայր է։ Այս նախագիծը մեր երկարամյա ծրագրային աշխատանքի տրամաբանական  շարունակությունն է։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում ընթերցանությունը լինի ապրելակերպ, ոչ թե պատահական գործողություն։ 

Այս սրահը ստեղծվել է, որպեսզի գրքի շուրջ ձևավորվի նոր միջավայր․ ազատ, քաղաքային, ստեղծագործ, որտեղ ընթերցողները կարող են հանդիպել, քննարկել, փոխանակել մտքեր,  գաղափարներ։ Նախաձեռնությունը հատկապես կարևոր է այսօր, երբ ընթերցանության խրախուսումը պահանջում է ոչ միայն գրքերի որակյալ հրատարակություն, այլև արդիական ձևաչափեր, որոնք գրքին նոր «մոտենալու» հարմար ու բնական ճանապարհ են առաջարկում»։ 

Չնայած Book Salon ձևաչափը նորություն է հայկական միջավայրում, այն լայնորեն կիրառվում է զարգացած գրական շուկաներում՝ Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում, Կոպենհագենում ու Տոկիոյում, որտեղ կոֆեշոփերի և գրական սրահների համադրությունը դարձել է մշակութային կյանքի բնական մասնիկ։ Newmag Book Salon-ը հենց այս՝ միջազգային հաջողված մոդելի հայկական տարբերակն է․ հարմարավետ, հասանելի, բաց համայնքային տարածք, որտեղ գրքերը դառնում են ոչ միայն ապրանք, այլ հանդիպման առիթ և մտքի ձևավորման հարթակ։ 

Տարածել