Տեղի ունեցավ Newmag Signature club-ի առաջին գրքի քննարկումը. ակումբականները քննարկել են Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկները» (լուսանկարներ)
03/02/2026
Դեռ մեկ ամիս առաջ Ակումբի մասնակիցները քվերակությամբ ընտրել էին Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկներ» վեպը։

Գրքի քննարկման համար Newmag-ն ընտրել էր հետաքրքիր ձևաչափ։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչու քննարկումը չի լինի ավանդական քննարկման ձևաչափով.

«Մենք ընտրել ենք Օսկարի, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ու ՈՒՀԱ խաղերի ոսկե միջինը։ Գիրքը կքննարկենք մեր առաջարկած տարբեր նոմինացիաների միջոցով։ Newmag-ն այս առումով նույնպես առաջատար է, քանի որ գրքի քննարկումը մենք պատկերացնում են բոլորովին նոր ու հետաքրքիր ձևաչափով»։

Signature club-ի մասնակիցները բաժանվենեցին 4 թիմի։ Յուրաքանչյուր խմբի քննարկման արդյունքները, հետաքրքիր կարծիքները գրի էր առնում մոդերատորը։ Մասնակիցներն ունեին հինգ րոպե ժամանակ ամեն մի նոմինացիան քննարկելու ու իրենց տարբերակը հայտնելու համար։

Ընթերցասերներ ակումբականները վերհիշեցին, բացահայտեցին ու քննարկեցին «Խաչմերուկներ» վեպի 7 նոմինացիա.
- Լավագույն ֆրազ
- Լավագույն նկարագրություն
- Լավագույն դիալոգ
- Լավագույն ավարտ
- Լավագույն երկրորդ պլանի կերպար
- Լավագույն հակահերոս
- Լավագույն հերոս

Մոտ երկու ժամ տևած քննարկումից հետո, մասնակիցները հայտնեցին ոչ միայն նոմինացիաների պատասխանը, այլ. նաև հիմնավորումներ, թե ինչու են հատկապես այդ ընտրությունը կատարել։ Վերջում ակումբականները հայտնեցին իրենց կարծիքը գրքի, ստեղծագործոթւյան գրական արժեքի ու հերոսների մասին։

Հետաքրքիր էր, որ որոշ պատասխաններ տարբեր թիմերի մոտ համընկնում էին։ Վերջին՝ «Լավագույն հերոս» նոմիմացիայի համար եղավ ևս մեկ՝ անհատական քվերակություն, որի ժամանակ մասնակիցներն ըստ ձայների մեծամասնության ընտրեցին վեպի լավագույն կերպարին։
Կարդացեք նաև
- Հատուկ ստորագրությամբ մեկնարկ․ գրական տարին Newmag-ը սկսեց Signature Club-ի անդամների հետ առաջին հանդիպումով (լուսանկարներ)
- Newmag Signature Club /Ամենաէմոցիոնալ, ամենաջերմ և «մաշկին մոտ» նախագիծը (տեսանյութ)
- Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
- LinkedIn-101 / Վարպետության դաս՝ հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար
Ջոնաթան Ֆրանզեն
8800 ֏
Նկարագրություն
1971-ի դեկտեմբերն է, Չիկագոյում և հարակից շրջաններում սպասվում է ահավոր եղանակ։ Քաղաքի գլխին ամպեր են կուտակվում։ Ծխական քահանա Ռաս Հիլդեբրանտը գրեթե պատրաստ է վերջ դնել իր անուրախ ամուսնությանը։ Բայց պարզվում է՝ ընտանեկան միօրինակ կյանքը հոգնեցրել է նաև նրա կնոջը` Մերիոնին, որն էլ ի՛ր գաղտնիքներն ունի։ Նրանց ավագ որդին՝ Քլեմը, քոլեջից տուն է վերադառնում մի որոշումով, որը կցնցի հորը։ Նրանց դուստրը՝ ավագ դպրոցի թագուհի Բեքին, տարվել է կրոնահոգևոր փնտրտուքով, երրորդ երեխան՝ Փերրին, որը կրտսեր դասարանների աշակերտներին թմրանյութ է վաճառում, որոշում է փոխվել և ավելի լավը դառնալ։
Հիլդեբրանտների ընտանիքում յուրաքանչյուր ոք ձգտում է ազատության, սակայն այդ ճանապարհին ընտանիքի ամեն անդամ ամեն կերպ խոչընդոտում է մյուսին։ «Խաչմերուկներ» վեպում Ջոնաթան Ֆրանզենը մեկ ընտանիքի օրինակով ներկայացնում է 1970-ականների Ամերիկայի ամբողջ խառնաշփոթը՝ հասարակության ներսում հասունացող ոգևորության ալիքը և բարոյական խորացող ճգնաժամը։
Այս գիրքը մարդկային հարաբերությունների և մենության մասին է, հայրերի ու որդիների հավերժական պայքարի ու այն մասին, թե երեխաներն ինչպես են կրկնում ծնողների սխալները, որքան էլ ընդդիմանում են նրանց։ Հարազատներ, որոնք իրենց անտարբերությամբ ցավ են պատճառում միմյանց։
Այս պատմությունը կյանքի այն խաչմերուկների մասին է, որոնցով յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ անցնում է, և, որքան էլ դառը լինի ազատության գինը, այն միշտ տեղ է թողնում հույսի համար։ «Կյանքը խառնաշփոթ է, և դա հրաշալի է»։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Մեծ պրեմիերա. Newmag-ի «Կապույտ մորուքը» հասավ Երգի պետական թատրոնի բեմ
LinkedIn-101 / Վարպետության դաս՝ հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)