Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ իրենցից հետո» մեծ վեպը (թրեյլեր)
11/10/2025
Վեպ մի կորած սերնդի մասին՝ Ֆրանսիացի գրող Նիկոլա Մատյոն գրել է հուզիչ ֆրեսկա 1990-ականների Ֆրանսիայի մասին։ Վեպ այն սերնդի մասին, որը փնտրում էր իր ճանապարհ փոփոխվող, անարդար աշխարհում։
Le Petit Littéraire-ը «Եվ զավակներն էլ իրենցից հետո» գործը նկարագրել է մեկ նախադասությամբ՝ «Պատմություն սովորական մարդկանց մասին. ոմանք լուռ հաշտվում են ճակատագրի հետ, մինչդեռ մյուսները խիզախում են երազել ազատության մասին»։
Նիկոլա Մատյոն գրքի միջոցով ցանկանում է ներկայացնել, որ պատանեկան մի փոքրիկ որոշում կարող է դառնալ ամբողջ կյանքի դրամայի սկիզբ։
Բեռլինի պատն արդեն ընկել էր, բայց երազանքներից զրկված երեխաները դեռ լսում էին Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Նրանք նայում էին «Սանտա Բարբառա» սերիալը, ուզում էին հագնել Adidas ու Nike, բայց կրում էին կեղծ Ray-Ban։ Հեղափոխություն չէր լինելու՝ մնում էր միայն աղմկել։ Ռոքը վիրուսի պես տարածվում էր՝ երիտասարդները երկարացնում էին մազերը, հոգու ձանձրույթը փոխակերպում կատաղությամբ, ընկճախտը՝ դեցիբելներով։
Մատյոյի գրականությունը սոցիալական ռեալիզմ է՝ քաղաքական սուր քննադատությամբ։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։ Անձնական ճակատագրերի հոգեբանական խորությունը միավորվում է ամբողջ երկրի սպասումների, ձանձրույթի ու անկատար խոստումների պատմության հետ։
«Եվ զավակներն էլ իրենցից հետո» վեպը 2018 թվականին արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին։ Անգլերեն թարգմանությունը ստացել է «Ալբերտին» մրցանակ, իսկ գիրքը թարգմանվել է 20 լեզվով։ 2024 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Այս վեպը Ֆրանսիայի ավագ դպրոցներում դարձել է պարտադիր ընթերցանություն՝ որպես սոցիալական անհավասարության և պատանեկան կյանքի լավագույն դաս։
Նիկոլա Մատյոն ժամանակակից եվրոպական գրականության հեղինակավոր ձայներից է։ Մեծացել է Մենիլ-սյուր-Բելվե գյուղում՝ աշխատավոր դասի ընտանիքում, որտեղ արդյունաբերական ճգնաժամի պատճառով կյանքը խիստ դժվարացել էր 90-ականներին։ Վաղ տարիքից զգաց սոցիալական տարբերությունները, որոնք ազդեցին նրա գրական թեմաների վրա։ Պատմություն և կինո ուսանել է Մեցի համալսարանում, աշխատել է քաղաքապետարանում, մշակույթի և մեդիայի ոլորտներում, եղել է սցենարիստ և լրագրող, բայց միշտ «թաքուն» գրել է։
FRANCOFEST-2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Գիրքը հայերեն է թարգմանել Լիլիթ Բլեյանը։ Գլխավոր գործընկեր՝ Սինեմ Սթար Արմենիա։ «Եվ զավակներն էլ իրենցից հետո» վեպի շնորհանդեսը տեղի կունենա Ֆրանսիական գրքի միջազգային փառատոնին՝ նոյեմբերի 15-ին, 18:00, Կոնգրես հյուրանոցում։ Մուտքն ազատ է, գիրը՝ զեղչով։
Նիկոլա Մատյո
7800 ֏
Նկարագրություն
Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։
Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։
«Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)