Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

Հեղինակ

Նիկոլա Մատյո

Նիկոլա Մատյո

Նիկոլա Մատյոն (ծնվ. 1978 թ․) ֆրանսիացի գրող է, եվրոպական ժամանակակից գրականության հեղինակավոր ձայներից մեկը։ Մեծացել է աշխատավոր դասի ընտանիքում։ Վաղ տարիքից զգացել է սոցիալական տարբերությունները, որոնք ազդել են նրա գրական թեմաների վրա։ Պատմություն և կինո ուսանել է Մեցի համալսարանում։ Աշխատել է մշակույթի և մեդիայի ոլորտներում։ Գրական դեբյուտը եղել է 2014-ին՝ «Պատերազմ կենդանիների դեմ» վեպով, բայց գրական մեծ հաջողություն բերել է նրա երկրորդ՝ «Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպը 2018-ին։ Մատյոյի ստեղծագործությունները հաճախ համեմատում են 19-րդ դարի ռեալիստ գրողներ Բալզակի և Զոլայի հետ։ Անձնական ճակատագրերի հոգեբանական խորությունը նա միավորում է քաղաքական և սոցիալական սուր քննադատության հետ։ Նրա գրականության առանցքում են պատանեկությունը, դասային անհավասարությունները, ապաարդյունաբերացումն ու ինքնության որոնումները ժամանակակից աշխարհում։