Ինչպես Հայաստանը դարձավ Գոնկուրի ազգային ժյուրիի երկիր, իսկ Newmag-ը՝ ազգային օպերատոր
11/03/2025
Ֆրանսիական ամենահայտնի գրական մրցանակի ընտրությունն ամեն տարի տեղի է ունենում Փարիզյան Դրուան (Drouant) ռեստորանում։ Ամենագրական ռեստորանում ճաշի ժամանակ Գոնկուր ակադեմիայի անդամները որոշում են տարվա գլխավոր ֆրանսագիր գիրքը։
Հայաստանն արդեն մեկ տարի է, Գոնկուրի ազգային ժյուրիի երկրների ցանկում է։ Այս տարի առաջին անգամ Հայաստանը նույնպես ընտրեց իր գոնկուրյան հաղթողին։ Գոնկուրի հայկական մրցանակաբաշխությունը Newmag-ն իրականացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիական ինստիտուտի, ֆրանսիական համալսարանի հետ ու Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) աջակցությամբ։
Հայկական ընտրությունը տեղի ունեցավ Շառլ ռեստորանում։ Ինչպես Ֆրանսիայում, Գոնկուրի հաղթողիանունը հրապարակելուց առաջ նախ տեղի ունեցավ ճաշ-քննարկում, որին մասնակցեցինմրցանակաբաշխության կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները։
Գոնկուրի հայաստանյան ժյուրիի անդամները Հայաստանի պետական համալսարանի, Բրյուսովի անվան համալսարանի ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի 30 ուսանողներն են։ Նրանք գոնկուրյան ճաշին քննարկեցին Գոնկուր ակադեմիայի ընտրած 8 գրքերը և վերջում հայտարարեցին հայաստանյանհաղթողին։
Այս պատմական ընտրությամբ Հայաստանը պաշտոնապես միացավ Գոնկուրի միջազգային ընտրությանավանդույթին՝ դառնալով այն իրականացնող 39-րդ երկիրը։ Հայաստանն ընտրեց Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպը։ ։
Գոնկուրը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակն է, որը 1903 թվականից ամեն տարիշնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։ Գոնկուր մրցանակակրին ընտրում են Գոնկուր ակադեմիայի անդամները՝ նոյեմբերի չորսին։
Գոնկուրի միջազգային ընտրությունը սկսվել է 1998 թվականից Լեհաստանում։ Մյուս 39 երկրներում գոնկուրյան հաղթողին ընտրում են ուսանողները։ Հայաստանը Գոնկուրին միացավ 2024 թվականին՝ Newmag հրատարակչության Francofest. ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին։ Գոնկուր Հայաստանի պաշտոնական մեկնարկն արեց Գոնկուր ակադեմիայի անդամ, գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները և Գոնկուր ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն։
Այս տարի Newmag Francofest 2025-ը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Կոնգրես հյուրանոցում։ Փառատոնին հրատարակչությունը կներկայկացնի Գոնկուրի հայաստանյան հաղթողի գիրքը՝ Գաել Ֆայի «Ժակարանդան»։ Փառատոնին կլինի նաև 2018 թվականի Գոնկուրի դափնեկիր Նիկոլա Մատյոյի «Եվզավակներն էլ իրենցից հետո» գրքի շնորհանդեսը։
FRANCOFEST-2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին այս տարի նույնպես ներկա կլինի Պասկալ Բրուկները։ Նա կմասնակցի իր՝ «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։ Չորրորդ ֆրանսագիր գիրքը, որ կներկայացվին փառատոնին, Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» վեպն է։
Գաել Ֆայ
6800 ֏
Նկարագրություն
Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։
Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։
Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է․ ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)