Francofest2025/ MAISON MAROM. Դարձնել բիզնեսը մշակութային ժառանգություն
11/13/2025
Newmag հրատարակչության Francofest 2025 միջազգային փառատոնին այս տարի առաջին անգամ միացել է Maison Marom լայֆսթայլ ոլորտում գործող ընկերությունների խումբը։ Ընկերությունների խմբի առաքելությունն է «Բիզնեսը դարձնել մշակութային ժառանգություն»։
Maison Marom-ի համար Francofest միջազգային փառատոնն արժեքների և գաղափարների համընկման հարթակ է, որտեղ միավորվում են արվեստը, լեզուն, մտքի ազատությունը և ստեղծարար էներգիան։ Ընկերության մասնակցությունը հիմնված է մշակույթների երկխոսության գաղափարով։
Maison Marom ընկերությունների խմբի համար նման միջազգային միջոցառումները հնարավորություն հայկական ստեղծարար ներուժը ներկայացնելու աշխարհին, փոխանակվելու փորձառություններով և ներգրավվելու համաշխարհային մշակույթ։
Francofest 2025 միջազգային փառատոնին Maison Marom ընկերությունների խումբը կներկայացնի իր նախագծերը՝ ցույց տալով, որ բիզնեսը ոչ միայն տնտեսական գործունեություն է, այլ նաև մշակութային երկխոսության հարթակ։ Պրեզենտացիան ցույց կտա, թե ինչպես կարող են լայֆսթայլը, նորաձևությունը, գաստրոնոմիան և մշակութային
նախաձեռնությունները դառնալ հասարակության ու մշակույթի փոխազդեցության շարժիչ ուժ, ստեղծել միջավայր, որտեղ գաղափարներն ու ավանդույթները հանդիպում են ժամանակակից լուծումների հետ։
Խմբի գործունեությունն ընդգրկում է մի քանի հիմնական ուղղություն՝ նորաձևություն, գաստրոնոմիա, արվեստ և մշակույթ, լայֆսթայլ էկոհամակարգի զարգացում.
Rien-à-Porter-ն Maison Marom-ի լայֆսթայլ ուղղությունն է, որը միավորում է նորաձևությունը, գեղեցկությունը, գաստրոնոմիան և դիզայնը։ Այն ներկայացնում է Երևանի առաջին լայֆսթայլ կոնցեպտ տարածքը և միջազգային առցանց հարթակը։
Maróm Label-ը Փարիզում ծնված նորաձևության բրենդ է, որը համադրում է հայկական ավանդույթները և համաշխարհային դիզայնի մոտեցումները՝ ստեղծելով ինքնություն, կայուն և ժամանակակից ոճ։
Melonpan-ը գաստրոնոմիական ենթաբրենդ է, որը զարգացնում է բարձրորակ գաստրոնոմիայի մշակույթը՝ առաջարկելով fine dining փորձառություններ, հեղինակային մենյուներ և գաստրոնոմիական արտադրանքներ։
Hosq-ը մշակութային հիմնադրամ է, որը խթանում է արվեստի և նորարարության համատեղ զարգացումը։
Maison Marom ընկերությունների խումբը ձևավորվել է՝ ցույց տալու, որ ժամանակակից բիզնեսը կարող է լինել մշակույթի շարժիչ ուժը։ Այն հարթակ է, որտեղ միավորվում են ստեղծարարությունը, ձեռնարկատիրությունը և արժեքային մտածողությունը։ Գաղափարի հիմքում համոզմունքն է, որ բիզնեսի ամեն քայլ պետք է ծառայի ավելի մեծ նպատակի՝ մշակույթ ստեղծել, պահպանել և փոխանցել։
FRANCOFEST-2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Հայաստանում հիմնված միջազգային ուղղվածությամբ Maison Marom-ի տեսլականն է զարգացնել ստեղծարար արդյունաբերությունները, խթանել կայուն ձեռնարկատիրությունը և ձևավորել բաց մշակութային էկոհամակարգ։ Maison Marom-ը նպաստում է ստեղծարար արդյունաբերությունների զարգացմանը, բաց մշակութային միջավայրի ձևավորմանը և հայկական բրենդների միջազգային դիրքավորման գործընթացին։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)