Տեղի ունեցավ Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
02/27/2026
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիրքը։
Դավիթ Գեորգյանը հաղթել էր Newmag-ի ու «Թովմասյան» հիմնադրամի «Երիտասարդ գրողների» մրցույթը։ Հեռուստաշնորհանդեսին նա պատմեց, թե ինչպես որոշեց մասնակցել մրցույթին.
«Մրցույթին մասնակցել եմ ընկերոջս՝ Արա Զարգարյանի խորհրդով։ Եթե չդիմեի մրցույթին, գիրքը չէի հրատարակի»։
«Իմպեդանսը» միստիկ տարրերով էզոթերիկ թրիլլեր է։ Հեղինակն ասում է, որ գիտական աշխարհի մարդիկ սովորաբար չեն հետաքրքվում էզոթերիկ թեմաներով, բայց իր ուսումնասիրությունները հակառակն են ցույց տվել.
«Խորհրդային միության արխիվներում կան փաստաթղթեր, որոնք վկայում են էզոթերիկ տարբեր ուսումնասիրությունների մասին։ Քանի որ Խորհրդային շրջանում կրոնական նահանջ կար, մարդիկ իրենց հոգևոր կարիքներն ու պահանջները բավարարել են նաև այդպես։
Գիրքս վերնագրել եմ «Իմպեդանս», այն լատիներեն բառ է, նշանակում է հակազդեցություն։ Ընտրել եմ այդ խորագիրը, քանի որ գրքում հակազդեցություն կա բոլոր հարաբերություններում՝ գերտերությունների, անձնական հարաբերությունների»։
Դավիթ Գեորգյանը Խորհրդային Հայաստանում միջուկային զենքի լաբորատորիա հիմնելու պատմությունը գրել է, երբ սոցցանցերում տեսել է փաստաթուղթ Հայաստանում կառուցված միջուկային ռազմաբազայի մասին։ Փաստաթուղթը հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ-ն՝ հայտնելով, որ ռազմաբազայի մասին տեղեկություններ ստանալու համար Միացյալ նահանգները Հայաստան է ուղարկել լրտես։
Կարդացեք նաև
Դավիթ Գեորգյան
5800 ֏
Նկարագրություն
1956 թվական․ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հատուկ որոշմամբ Հայաստանում ձևավորվում է գերգաղտնի, գետնափոր ռազմական լաբորատորիա։ Երկու տարբեր աշխարհամասերից այստեղ են գործուղվում երկու երիտասարդ հայեր։ Առաջինը՝ Ռուսաստանից։ Գնդապետ Ավակովը ժամանում է որպես լաբորատորիայի հրամանատար։ Երկրորդը՝ ԱՄՆ-ից։ ԿՀՎ-ն ՀԽՍՀ է ուղարկում գործակալ Ադիխանյանին։ Նա պետք է սողոսկի լաբորատորիա, որտեղ ամեն ձայն, ամեն շարժում, ամեն բացված դուռ կարող է անդառնալիության սկիզբ դառնալ։ Գնդապետ Ավակովը կիրագործի՞ իր առաքելությունը, կստեղծի՞ միջուկային զենք։ Իր կյանքը խաղասեղանին դրած գործակալ Ադիխանյանը կկարողանա՞ կորզել գերգաղտնի ինֆորմացիան։ Միստիկայի էլեմենտներով գործակալական այս թրիլերում լաբորատորիայի մետաղե ծանր դռան հետևում են մնում այն բոլոր որոշումները, որոնք մարդկանց ճակատագրերի գին ունեն։
Կարդա նաև
Մեծ պրեմիերա. Newmag-ի «Կապույտ մորուքը» հասավ Երգի պետական թատրոնի բեմ
LinkedIn-101 / Վարպետության դաս՝ հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)