Newmag / summerfest-ին տեղի կունենա ամռան գլխավոր թրիլլերի շնորհանդեսը / Քարեն Մակմանուս. «Մեզնից մեկը հաջորդն է» (թրեյլեր, թիզեր)

Գրքի և արվեստի փառատոնին newmag-ը կներկայացնի այս ամռան գլխավոր թրիլլերը՝ Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է» գիրքը։ Երիտասարդների համար նախատեսված թրիլլերների ամերիկացի հեղինակ Քարեն Մակմանուսի բոլոր ստեղծագործությունները դարձել են միջազգային գրքահի
Մի շնչով կարդացվող այս գիրքը լի է անսպասելի շրջադարձերով, որոնք տանում են դեպի ցնցող բացահայտում։ Ըստ The Bookseller-ի, Մակմանուսը սյուժեի և ինտրիգների իսկական վարպետ է։ Գրաքննադատներն ասում են, որ այն նոր շունչ է դետեկտիվ ժանրում: Գրավիչ և դինամիկ սյուժեն ստիպում է կառուցել վարկածներ և լուծել գլուխկոտրուկներ:
Երիտասարդների համար նախատեսված թրիլլերների ամերիկացի հեղինակ Քարեն Մակմանուսի բոլոր ստեղծագործությունները դարձել են միջազգային բեսթսելլերներ: Մակմանուսի գրքերը թարգմանվել են 42 լեզվով և ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 6 միլիոն օրինակ: «Մեզնից մեկը ստում է» վեպը Մակմանուսի առաջին և ամենահաջողված գիրքն է, որն ավելի քան 150 շաբաթ մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Peacock-ն էկրանավորել է վեպը։ Այն հետագայում դարձել է Մակմանուսի եռագրության առաջին գիրքը: «Մեզնից մեկը հաջորդն է» վեպը եռագրության երկրորդ գիրքն է, որի գործողությունները սկսվում են առաջին գրքից մեկ տարի անց։
Ամեն ինչ սկսվել էր եռագրության առաջին մասում։ Հինգ աշակերտ պատժվել ու հայտնվել էին փակ սենյակում։ Աշակերտներից մեկին սպանել էին, մյուսները ստում էին։ Վեպում գլխավոր հերոսներ են դառնում նախորդ մասի երկրորդական կերպարները։ Աշակերտներից մեկի՝ Սայմոնի մահից հետո սկսվում է իսկական մղձավանջ։
Ինչ֊որ մեկն ավագ դպրոցի աշակերտներին ստիպում է խաղալ «Ճշմարտություն կամ մարտահրավեր» առցանց խաղը: Հաջորդ զոհը պետք է ճակատագրական ընտրություն անի. հայտնի՞ ճշմարտությունը, որի դեպքում ավագ դպրոցի բոլոր սովորողները կիմանան նրա ամենամութ և ամոթալի գաղտնիքը, թե՞ անցնի փորձության միջով ու կատարի չափազանց վտանգավոր առաջադրանք: «Մեզնից մեկը հաջորդն է» թրիլլերում հերոսները պետք է պարզեն՝ ո՞վ է հաջորդ զոհը:
Գրքի գլխավոր գործընկեր՝ «Զանգակ» գրատունն է։ Դեռ երկու տարի առաջ հրատարակչությունն ու newmag-ը որոշեցին համատեղ հայերեն հրատարակել Քարեն Մակմանուսի հայտնի եռագրությունը։ Առաջին գիրքը Հայաստանում ևս մեծ հաջողություններ ունեցավ, միանգամից սպառվեց։ Ինչպես «Մեզնից մեկը ստում է», այնպես էլ «Մեզնից մեկը հաջորդն է» գործերն անգլերենեից հայերեն է թարգմանել Աստղիկ Աթաբեկյանը։
Եթե հետաքրքրված եք ավագ դպրոցականների դրամայով, այս գիրքը ձեզ համար է։ Սյուժեն կթվա կանխատեսելի, բայց ավարտը շատ անկանխատեսելի է։ Այս թրիլլերը young-adult ընթերցողի համար է խորհրդավոր սպանություն ժանրում:
Շնորհանդեսը տեղի կունենա newmag/summerfest-ին, հունիսի 23-ին, 16:30, Prezentation Zone-ում։ Մուտքն ազատ է, գիրքն էլ կարող եք գնել զեղչով։
Կարդացեք նաև
- Newmag Reader’s Prize-ն այս տարի հրատարակչությունը կհանձնի աղետի գոտի հայտարարված Ալավերդիի Թումանյանի անվան քաղաքային գրադարանին
- Newmag summer fest/Նոր գիրք/ Հենրի Քիսինջեր. «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը (թրեյլեր)
- Մոնո, ֆոտո, պոեզիա / Գրքի ու արվեստի փառատոնին՝ մշակութային բազմաժանր ծրագրեր

Քարեն Մակմանուս
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)
