BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag summer fest/Նոր գիրք/ Հենրի Քիսինջեր. «Արհե

Newmag summer fest/Նոր գիրք/ Հենրի Քիսինջեր. «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Լավ ընթերցանություն նրանց համար, ովքեր ձգտում են կողմնորոշվել այլընտրանքային իրականության աշխարհում: Newmag-ը SMART մատենաշարով ներկայացնում է Հենրի Քիսինջերի «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը։ Այս գործն ունի միանգամայն նոր մոտեցում՝

Սքարլետ Յոհանսոնը շոկի մեջ է, վրդովված ու զայրացած. OpenAI ընկերության ստեղծած չաթ բոտի ձայնը շատ նման է իր ձայնին։ 2016 -ին ստեղծվեց առաջին կարճամետրաժ ֆիլմը, որի սցենարն ամբողջությամբ գրել էր արհեստական ինտելեկտը։ Մի քանի տարի առաջ Christie's աճուրդում $432,500 վաճառվեց առաջին կտավը, որը ստեղծել էր ոչ մարդը։ 

Արհեստական բանականությանն այսօր կարող ենք խնդրել ստեղծել հորինած լուսանկար, գրել տեքստ, կազմել սցենար, նկարել, գրել երաժշտություն, պատմվածք ու գիրք։ Ռոբոտներն ամենուրեք են, նրանք հետևում են մեզ, վերլուծում մեր պահվածքը սոցցանցերում, խանութում, հուշում վարկային մասնագետներին կամ մարկետոլոգներին հատուկ մեզ համար գովազդ ուղարկել ու ապրանքներ առաջարկել։ Մասնագետները կարծում են, որ մարդկային ուղեղին շատ մոտ ուժեղ արհեստական ինտելեկտը վերջնական կձևավորվի 2075 թվականին, իսկ դրանից 30 տարի հետո կգա սուպեր AI-ի դարաշրջանը։ 

Որտեղից հայտվեց արհեստական բանականությունը, ինչու այն ներխուժեց մեր կյանք ու ինչ է ցանկանում. ամերիկացի անվանի դիվանագետ և պետական գործիչ Հենրի Քիսինջերը, տեխնոլոգ, ձեռնարկատեր և բարերար Էրիկ Շմիդտը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Շվարցմանի հաշվողական քոլեջի առաջին դեկան Դանիել Հաթենլոքերը գրել են գիրք, որն ունի բոլոր հարցերի պատասխանները։

«Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գրքում քննարկում են արհեստական բանականության հնարավորությունները և հիմնախնդիրները: Համահեղինակները բացատրում են պատմական արմատական փոփոխությունները, աշխարհի ընկալումը և մեր դերը դրանում: Հեղինակներից Հենրի Քիսինջերը եղել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը։ Վիետնամական պատերազմին վերջ դնելու ջանքի համար 1973-ին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: Նիքսոնի և Ֆորդի օրոք ԱՄՆ երկու նախագահների պետքարտուղար էր։

Ընդամենը հինգ տարի առաջ գրքի հեղինակներից մեկը քիչ էր մնում հեռանար արհեստական բանականության մասին տրանսատլանտյան հարաբերությունների հարցերով համաժողովներից մեկից։ Նա չէր ուզում լսել ԱԲ մասին, քանի որ այն անհետաքրքիր էր։  Բայց համոզեցին, մնաց  ու դրանից հետո առաջացավ գիրքը գրելու գաղափարը: 

«Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 22-ին, 19:00, Presentation Zone-ում։ Պանելային քննարկման ձևաչափով:

Այն, ինչ անում է մարդը մի քանի ժամում կամ օրում, որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում, նեյրոցանցը կարող է անել մի քանի րոպեում, նույնիսկ վայրկյանում: Արհեստական բանականությունը թափանցում է մեր կյանքի բոլոր բնագավառներ՝ տրանսպորտ, արդյունաբերություն, բժշկություն, առևտուր, ֆինանսներ, կրթություն, իրավագիտություն: Մարդկային քաղաքակրթությունը փոխակերպումների և պատմական զարգացման որակական նոր դարաշրջանում է՝ արդյունաբերական 4-րդ հեղափոխության:  

Ըստ միջազգային The Economist պարբերականի, գիրքն օգտակար նախազգուշացում է՝ արհեստական բանականության հետ զգույշ վարվելու համար, նաև արհեստական բանականությունը վերահսկելու ինստիտուտներ ստեղծելու խորհուրդ: «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» գիրքը հրատարակվել է Smart մատենաշարով, գլխավոր հովանավոր՝ Digitain ընեկերություն։ 2022-ից Digitain-ը և Newmag-ը համատեղ նախաձեռնել են Smart մատենաշարը, որի շրջանակում հրատարակվում են ՏՏ ոլորտի գրքեր։  

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 22-ին, 19:00, Presentation Zone-ում։ Պանելային քննարկման ձևաչափով IT ոլորտի հայ մասնագետները կքննարկեն գիրքն ու Հայաստանում ԱԲ ապագան։ 

Տարածել