BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես անցավ newmag / summer fest-2024-ը (տեսանյու

Ինչպես անցավ newmag / summer fest-2024-ը (տեսանյութ, լուսանկարներ)

07/02/2024

Արդեն չորրորդ անգամ newmag-ը Երազ այգում թեժ ամռանն անցկացնում է ամենասպասված գրքատոնը։ Այս տարի փառատոնը ձգվեց երկու օր ու մեկ գիշեր։

Այս տարի newmag-ը փոփոխություն էր կատարել գրքատոնի ձևաչափում։ Այսուհետև այն կոչվելու է գրքի և արվեստի փառատոն։

Ընթերցասերներին սպասվում էր երկու օր, մինչև ուշ գիշեր հագեցած, գրական, գրքային, մշակութային ու գրքառատ օրեր։ Այս պատասխանատու օրերին մեզ հետ էին մեր գործընկերները։

Փառատոնի համակազմակերպիչ

Yeraz Projects

Փառատոնի գլխավոր հովանավոր

Evocabank

Փառատոնի հովանավորներ

Ijevan Wine Brandy Factory

Nairi Insurance / Նաիրի Ինշուրանս

AGBU Armenia

Mobile Centre Armenia

Indigo Branding Agency

Printing.am

newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը իր բացման խոսքում առաջին շնորհակալությունը հայտնում է հրատարակչության թիմին, ովքեր մինչև փառատոնն ու փառատոնի ընթացքում աշխատել են, որ տոնն անցնի անթերի.

«Շնորհակալ եմ «Երազ» փրոջեքթսին, որը հավատարմորեն ու աննկուն կանգնած է մեր կողքին։ Մենք սկսեցինք ամառային փառատոնից, հետո անցանք մանկականին, որը նույնպես կրկնապատկվեց։ «Երազ»֊ը կարմիր թելով անցնում է մեր գործունեության մեջով։ Նրանք ոչ միայն մեր գործընկերներն են, այլ նաև բարեկամներն ու հարազատները։ Շնորհակալ եմ մեր գլխավոր գործընկերոջը` Էվոկաբանկին, որը մեր ամառային փառատոնի անփոփոխ ուանփոխարինելի հովանավորն է։

Մեր գործընկերներին նույնպես երախտապարտ ենք` Իջևանի գինու-կոնյակի գործարանին, մեր ծանոթությունը նոր է, հուսանք կխորանա։ Printing-ը շատ պատվախնդիր, ճշտապահ, ճգրիտ ու ամենակարևորը՝ վերջնաժամկետները հասցնող։ Շնորհակալ եմ նաև մեր մյուս գործընկերներին` Նաիրի ինշուրանսին, ՀԲԸՄ-ին, Մոբայլ Սենթրին, Անտենոր տպարանին, որը տպել է մեր գրքերը»։

Այս փառատոնին հրատարակչությունը ներկայացրեց չորս գիրք, որոնց երկու հեղինակները Վրաստանից և ԱՄՆ-ից էին ժամանել հատուկ գրքատոնի համար։ Ըստ Արտակ Ալեքսանյանի, սա իսկապես գրքի ու արվեստի ուրախ, բարի, ինտելեկտուալ, հետաքրքիր, երաժշտական,  երկու օր է. «Մեր կյանքը դժվար է, բարդ, ծանր լրահոսով, գուցե ամառային այս երկու օրերը մեզ հնարավորություն կտան մի քիչ կտրվել, զրուցել խելացի մարդկանց հետ, կարդալ խելացի գրքեր, լսել լավ երաժշտություն»։

Չորս տարբեր լոկացիաներ, որտեղ միաժամանակ գրքասերները հնարավորություն ունեին կազմակերպել իրենց օրերը։ Պոեզիա, ներկայացում, ստենդ ափ շոու, համերգային հագեցած ծրագրեր ու ամենակարևորը ֆուտբոլային ամռան բացառիկ հանդիպումը. Իտալիայի նորընծա չեմպիոն Հենրիխ Մխիթարյանն այցելեց Երազ այգի, որտեղ և կայացավ հանդիպումը։

Հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, այդ երկու օրերի ընթացքում արվեստի տարբեր ճյուղերի շնորհիվ մարդիկ կկարողանան հաղորդակցվել միմյանց հետ.

«newmag-ը ոչ միայն գրքի փառատոն է անցկացնում, այլև գրքի և արվեստի։ Սովորաբար, գրականությունը բաժանում են արվեստներից, որn արվեստի շատ կարևոր ճյուղ է։ Ասում ենք գրականություն և արվեստներ։ Մենք աշխատում ենք այդ բաժանումը միավորել այդ ձևակերպմամբ։ Մենք ձգտում ենք արվեստի մեզ համար հասանելի, հասկանալի տեսանկյունները գրքի միջոցով տարածել։ Ոչ միայն հենց հիմա տարածել, այլ նաև թողնել մեր սերունդներին»։

Փառատոնի ընթացքում ամփոփվեց նաև Արցախի հեղինակների մրցանակաբաշխությունը, որը newmag-ը Ձմեռային փառատոնին հայտարարել էր «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հետ։ Երկուստեք կօգնեն հեղինակին տպագրել ստեղծագործությունը, խմբագրել, սրբագրել։

Ըստ  բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի, նպատակն էր, որ ստեղծվի Արցախի գրողների համար հարթակներ, նրանց տրվի հնարավորություն, պահպանել կապն արցախյան արմատների հետ.

«Գաղտնիք չէ, որ հենց գրականությունն է մշակութային ժառանգությունը պահպանելու ամենակարևոր գործիքներից մեկը։ Այս միջոցառումն ապացուցում է, որ մենք հասել ենք մեր նպատակներին, ուզում ենք, որ «Թովմասյան» հիմնադրամը շարունակի աջակցել գրականության զարգացմանը։ Մենք մշտապես կանգնած ենք տաղանդավոր հեղինակների թիկունքին՝ մեր մշակութային ինքնությունն ու հավաքական հիշողությունը պահելու նպատակով»։

Մրցույթը հաղթել է Հերմինե Ավագյանը։ Նա իր գործն ուղարկել է մրցույթի վերջին օրը. «Երկմտում էի՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։ Իմ ստեղծագործությունները պատերազմի մասին են, մտածում էի արդյոք համարձակությունս կների՞ դա ներկայացնել։ Իմ ընկերներից մեկն ասաց՝  քո պատմվածքներով անցել է պատերազմը, բայց դրանից հետո չարություն չկա, կա սեր կյանքի, մարդու ու ապագայի նկատմամբ։ Այդ սերն է, որին պիտի ծանոթանա ընթերցողը։ Շատ կուզեի, որ այս մրցանակն ինձհանձնվեր իմ հայրենիքում` Արցախում։ Բայց ես համարում եմ, որ օտարության մեջ չեմ գտնվում. սա մեր հայրենիքն է, սա բոլոր հայերի հայրենիքն է։ Իմ ծննդավայրում ապրող մարդիկ ինձ սովորեցրել են լինել անկեղծ, շնորհակալ եմ նրանց»։

newmag reader’s prize-2024-ն այս տարի հրատարակչությունը որոշեց հանձնել ոչ թե տարվա լավագույն գրախոսականի հեղինակին, այլ գարնանային հեղեղումներից տուժած Ալավերդիի քաղաքային գրադարանին։ Եվ գրական բացառիկ նախաձեռնության մասին, որը հայտարավեց փառատոնի երկրորդ օրը։ Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրաբերի Լոռիի գրադարաններին։

newmag /summerfest2024-ն արդեն ամփոփել ենք, հիմա արդեն նոր մտքերով, գրքերով ու անհամբերոթյամբ սպասելու ենք մեր մյուս փառատոներին։

Տարածել