
Գիր-գինի-ջազ
Հունիսի 21-ին և 22-ին կանցկացվի ամառային 5-րդ գրքատոնը։ Newmag Summerfest 2025-ի կոնցեպտն ամբողջությամբ փոխվել է։ Այս փառատոնը միավորում է գիրքը, գինին և ջազը։ Երկօրյա բացօթյա միջոցառումը ստեղծելու է յուրահատուկ մշակութային մթնոլորտ: Նախատեսված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Սա գրքի ու համտեսի տոն է՝ լի գրական զրույցներով, հեղինակների հետ հանդիպումներով, բազմաժանր գրքերով։
-ի մասին
Փառատոնը Երազ այգում սկսվում է երեխաների համար նախատեսված գրքատոնով՝ Երազ մատենաշարի նոր գրքերի շնորհանդեսներով ու շոու ծրագրով։
Newmag Summerfest-ի հիմնական հատվածը կսկսվի երեկոյան 19:00-ից և կշարունակվի մինչև կեսգիշեր։ Գրքի շնորհանդեսները կընդմիջվեն գինու մշակույթի, պատմության մասին զրույցներով, համտեսով։
Իսկ գալա համերգին կհնչեն լավագույն ջազմենների կենդանի կատարումները։
Երկօրյա փառատոնին կգործի գրքի տոնավաճառ՝ մինչև 40% զեղչով։
Մուտքն ազատ է։