Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22
Գլխավոր Հոդվածներ

Newmag Summerfest-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի

Newmag Summerfest-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Փոլ Մակքարտնիի «Հե՛յ, պապիկ» գիրքը (թրեյլեր)

06/09/2025

newmag-y-n

Newmag Summerfest2025-ի երկրորդ օրը՝ հունիսի 22-ին, տեղի կունենա Փոլ Մակքարտնիի «Հե՛յ, պապիկ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը Փոլ Մակքարտնիի ստեղծագործական գործունեության նոր էջ է, որը գրավել երեխաներին ու ծնողներին՝ իր մոգական արկածներով ու գեղեցիկ նկարազարդումներով:

«Հե՛յ, պապիկը» մանկական նկարազարդ գիրք է, որը գրել է The Beatles խմբի լեգենդար երաժիշտ Փոլ Մակքարտնին, նկարազարդել է Քեթրին Դուրստը: 

Մակքարտնին ունի ութ թոռ, և հենց նրանցից մեկն է դարձել «Grandude» (հրաշագործ պապիկ) անվան հեղինակ: BBC-իի հետ հարցազրույցում երաժիշտը պատմել է. «Նա սովորություն ուներ ինձ «Grandad» (պապիկ) ասել, բայց մի օր պատահական ասաց «Grandude»։ Հետո մյուս երեխաներն էլ սկսեցին ինձ այդպես կոչել»։  Գրքի վերնագիրը ձեզ նաև կհիշեցնի Մակքարտնիի 1968 թվականի հայտնի «Hey Jude» երգը:

Մակքարտնին հորինել է հրաշագործ պապիկի մասին պատմություններ՝ նրան պատկերացնելով «թոշակառու հիպի»: Համաշխարհային աստղը շեշտել է, որ հրաշագործ պապիկի կերպարի հիմքում, ամեն դեպքում, նա չէ։ BBC-ի հետ զրույցում նա նկարագրել է հերոս-պապիկին. «Պատկերացրեցի նրան էքսցենտրիկ ծերուկ: Նա փոքր գլխարկ ունի, կախարդական կողմնացույց, որը շոշափելիս՝ կարող է ցանկացած տեղ հայտնվել»: 

 

Հրաշագործ պապիկը կսովորեցնի կախարդական կողմնացույցի օգնությամբ թռնել-հասնել խելահեղ արկածներով լի աշխարհ: Երեխաները կարող են միանալ նրանց ու մասնակցել մոգական ճամփորդության՝ նստելով թռչող ձկների վրա, հայտնվելով բացիկում պատկերված ոսկեգույն ավազով ծովափին։ Նրանք կարող են հեծնել կովբոյների ձիեր, սահել լեռներից գահավիժող ձնահյուսերի հետ: Փոլ Մակքարտնին փոքրիկ երեխաներին կտանի աշխարհի շուրջ պտույտի ու տուն կվերադարձնի հենց քնելու ժամին:

The Sun թերթը գրել է, որ գիրքը «երաժշտական լեգենդի գրած հմայիչ պատմություն է՝ հրաշալի նկարազարդումներով, որը հաճույք կպատճառի ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին»: OK Magazine ամսագիրն էլ գրել է, որ «այն անպայման պատվավոր տեղ կգրավի ցանկացած փոքրիկի գրադարակում»:


ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ


«Հե՛յ, պապիկ» անգլերենից հայերեն է թարգմանել Սեդա Համազասպյանը։

Newmag Summerfest2025-ին երկրորդ օրը՝ հունիսի 22-ին, տեղի կունենա Փոլ Մակքարտնիի «Հե՛յ, պապիկ» մանկական նկարազարդ գրքի շնորհանդեսը, ինչին կհաջորդի «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբի Battle of Evermore ռոք խմբի կատարումները. նրանք ներկայացնելու են The Beatles-ի հայտնի գործերը։

Կարդացեք նաև

Տարածել