Newmag summerfest-ին Երազ մատենաշարը կներկայացնի «Կատեն ուզում էր պապիկ դառնալ» պատկերագիրքը (թրեյլեր)
06/06/2025

Սա սիրո և նվիրվածության պատմություն է, որը կգրավի երեխաներին՝ յուրօրինակ նկարազարդումներով ու ջերմ զրույցներով։ Գրքի հեղինակը լատվիացի մանկագիր և թարգմանիչ Սիգնե Վիշկան է։
Լատվիացի մանկագիր Սիգնե Վիշկայի դեբյուտային «Կատեն ուզում էր պապիկ դառնալ» պատկերագիրքը գեղեցիկ պատմություն է սերունդների միջև ամուր կապ ստեղծելու և պահպանելու մասին։ Էլինա Բրասլինյայի նկարազարդմամբ գիրքը ներկայացնում է փոքրիկ Կատեի և նրա սիրելի պապիկի միջև հատուկ կապը, որը այնքան խորն է, որ աղջիկը ցանկանում է նմանվել իր պապիկին։
Վիշկայի պատկերագիրքը խորությամբ նկարագրում է երեխայի աշխարհը, որտեղ կարևորագույն կերպարներից մեկը պապիկն է՝ իր հանգիստ բնավորությամբ, մեծ ու ապահով ձեռքերով, գրպանի՝ անսպառ կիտրոնե կոնֆետներով ու մեղմ սպիտակ մազերով։ Կատեն ցանկանում է պապիկի պես լինել բարի, հոգատար, համբերատար։ Գիրքը պարզ, սակայն խորամանկ ուղերձ է փոխանցում այն մասին, թե ինչպես են մեծահասակները դառնում երեխաների համար լավագույն օրինակ։
Գիտականորեն ապացուցված է՝ տատիկ-պապիկների և թոռների միջև կապը կարևոր նշանակություն ունի երեխաների զարգացման համար. նրանք ունեն ավելի բարձր զգայական ինտելեկտ, բարձր ինքնագնահատական և սթրեսակայուն են։
Կատեի պատմությունը նաև անդրադառնում է մշակութային արժեքների փոխանցման կարևորությանը։ Պապիկները պահում են ընտանիքի պատմությունը, ավանդույթները, կենսափորձը։ Երբ երեխան ցանկանում է նմանվել պապիկին, նա իրականում ցանկանում է ժառանգել այդ արժեքները։
«Կատեն ուզում էր պապիկ դառնալ» գիրքը ցույց է տալիս, որ երեխաները կարող են սովորել ոչ միայն բառերից, այլև օրինակից, սիրուց, համբերությունից։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ
Պատկերագիրքը լատվիերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը։ Շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 22-ին՝ Newmag Summerfest-ի 2-րդ օրը՝ 18:00, Երազ այգում։ Մուտքն ազատ է, այդ օրը գիրքը կարող եք գնել զեղչով։
Կարդացեք նաև
- ԳԻՐ, ԳԻՆԻ, ՋԱԶ / Newmag Summerfest2025-ը կանցկացվի երկու օր ու գիշեր՝ նոր ու անսպասելի կոնցեպտով (թիզեր)
- Newmag Summerfest2025-ի մեկնարկը կազդարարի «Երազի գիրք» մանկապատանեկան փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Պոետն ու հոտը». գիրք, որը կուղեկցի ձեզ դեպի բույրերի զարմանահրաշ աշխարհ (թրեյլեր)
- Newmag Summerfest2025-ին տեղի կունենա Առնոլդ Շվարցենեգերի «Օգտակար եղիր։ Կյանքի 7 կանոնները» գիրքը (թրեյլեր)
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
