Newmag Summerfest2025-ին տեղի կունենա Առնոլդ Շվարցենեգերի «Օգտակար եղիր։ Կյանքի 7 կանոնները» գիրքը (թրեյլեր)
06/03/2025
Միլիոնավոր մարդականց կուռքը, ուժի ու հաղթանակի, արդարության ու ազնվության խորհրդանիշը։ Ավստրիայի փոքր գյուղից բոդիբիլդինգի մեծ աշխարհ, Հոլիվուդի Օլիմպոս ու նույնիսկ մեծ քաղաքականություն նվաճած լեգենդը՝ Առնոլդ Շվարցնեգերը, գրել է իր անձնական փորձի, հաջողությունների ու ձեռքբերումների գործնական փիլիսոփայությունը։
Առնոլդ Շվարցենեգերն իր կյանքի ու կարիերայի հաջողությունը կերտել է հետևողական աշխատանքով, անկոտրում կամքով և մեկ հիմնարար սկզբունքով՝ լինել օգտակար։ Լեգենդար բոդիբիլդեր, դերասան ու նահանգապետ Շվարցնեգերը խորհուրդ է տալիս, թե ինչպես ամբողջությամբ օգտագործել սեփական ներուժը, ազդել ու փոխել ոչ միայն քո, այլև ուրիշների կյանքը։
Առնոլդ Շվարցենեգերի պատմությունը սկսվում է Ավստրիայի մի հեռավոր գյուղից, որտեղ նրանց տունը չուներ սանհանգույց, հեռախոս կամ սառնարան: Հայրը՝ Գուստավ Շվարցենեգերը, ոստիկան էր և նացիստական կուսակցության անդամ: Այս պայմաններում ծնված տղան նույնիսկ կանխագուշակել չէր կարող, որ դառնալու է միլիոնավոր մարդկանց կուռքը։
Առնոլդը մանկությունից երեք հստակ նպատակ ուներ՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, դառնալ դերասան և ամուսնանալ Քենեդիների ընտանիքի հետ: Բոլոր ցանկություններն էլ կատարվեցին. նա ամուսնացավ Մարիա Շրայվերի հետ, որը Ջոն Քենեդիի զարմուհին է:
Շվարցենեգերը հարստացավ երիտասարդ տարիքում: 22-ամյա երիտասարդն արդեն միլիոնատեր էր՝ անշարժ գույքի, աղյուսի և քարի բիզնեսի շնորհիվ: Կալիֆոռնիայի նահանգապետ ընտրվելուց հետո Շվարցենեգերը հրաժարվեց իր 175,000 դոլարանոց տարեկան աշխատավարձից և այն հատկացրեց բարեգործությանը: Ութ տարի տևած ծառայության ընթացքում նա աշխատել է հստակ սկզբունքներով, որոնք էլ տեղ են գտել «Օգտակար եղիր» գրքում:
Նրա հուշագրությունը The New York Times-ի բեսթսելլեր է։ Այն կարելի է համարել սեփական ներուժն ամբողջությամբ օգտագործելու և շրջապատի վրա դրական ազդեցություն ունենալու համապարփակ ուղեցույց:
Շվարցենեգերի պատմությունը ցույց է տալիս, որ մեծ ձեռքբերումների կարելի է հասնել պարզ ու հստակ սկզբունքները հետևողական կիրառելու դեպքում: Ինչպես նշում է Kirkus գրախոսությունը, Շվարցենեգերը հաջողության գործիքները ներկայացնում է թեթև հեգնական հումորով և աշխարհին ուղղած լայն հայացքով:
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ
Գիրքը հայերեն է հրատարակվել «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնությամբ։ Թարգմանիչ՝ Աննա աբրահամյան։ «Օգտակար եղիր» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summerfest2025-ին՝ հունիսի 21-ին, 19:10, Երազ այգում։
Առնոլդ Շվարցենեգեր
5800 ֏
Նկարագրություն
Այս գրքում Առնոլդ Շվարցենեգերը ներկայացնում է իր անձնական փորձի և ձեռքբերումների հիման վրա ձևավորված կյանքի գործնական փիլիսոփայությունը։ Ավստրիայի փոքր գյուղից դեպի բոդիբիլդինգի աշխարհի դափնիներ, Հոլիվուդի Օլիմպոս և Կալիֆոռնիայի նահանգապետարան․ Շվարցենեգերն իր ուղին կերտել է հետևողական աշխատանքով, անկոտրում կամքով և մի հիմնարար սկզբունքով՝ օգտակար լինել։ Այս գիրքը սեփական ներուժն ամբողջությամբ օգտագործելու, սեփական կյանքի և շրջապատի վրա դրական ազդեցություն ունենալու համապարփակ ուղեցույց է։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)