Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22Summerfest 2025 / Հունիսի 21-22
Գլխավոր Հոդվածներ

Newmag Summerfest2025-ի մեկնարկը կազդարարի «Երազի

Newmag Summerfest2025-ի մեկնարկը կազդարարի «Երազի գիրք» մանկապատանեկան փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)

06/02/2025

newmag-y-n

Այս տարի առաջին անգամ Երազի գիրք փառատոնը միանում է Newmag Summerfest-ին։ Newmag-ի ու Yeraz Projects-ի գրքի փառատոնը կտևի 2 օր՝ հունիսի 21-ին ու 22-ին, որի ընթացքում տեղի կունենաn միանգամից 5 նոր մանկական գրքի շնորհանդեսներ։ Մանկական փառատոնը գրքերից բացի, երեխաներին կնվիրի նաև ժամանցային ծրագիր։

Արդեն 4֊րդ անգամ Newmag-ը և Yeraz Projects-ը համատեղ իրականացնում են մանկապատանեկան փառատոն, որի ընթացքում ներկայացնում են տարբեր տարիքի ու նախընտրության հայ և արտասահմանցի գրողների գործերը։ Հատուկ՝ «Երազ» կոչվող տառատեսակով, հստակ տառաչափով ու ամեն տարիքային խմբի համար գրքերն առանձնանում են յուրահատուկ նկարազարդումներով ու ձևավորմամբ։ 



Փառատոնային երկու օրերին տեղի կունենան նոր գրքերի շնորհանդեսները։ Ահա ցանկը.

  • Ռուսլան Սաղաբալյան. «7 գալակտիկաների դպրոցը»
  • Սերենելա Կուարելո. Ալեսիո Ալչինի «Անհետագիտարան»
  • Սիգնե Վիշկա. «Կատեն ուզում էր պապիկ դառնալ
  • Լոտե Վիլմա Վիտինյա «Պոետն ու հոտը»
  • Փոլ Մակքարտնի. «Հե՜յ, պապիկ»

 

Գրքերը փառատոնին կներկայացնի «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը փոքրիկ ընթերցողների հետ։ Ներկա կլինի նաև «7 գալակտիկաների դպրոցը» գրքի ֆանտաստ հայ հեղինակ Ռուսլան Սաղաբալյանը։

Մանկական փառատոնը գրքերից բացի, երեխաներին կնվիրի շատ երաժշտություն, մանկական ներկայացումներ ու Fashion show։ Kids fest-ի բացումը կլինի Երազ այգու տարածքում երաժշտական ֆլեշմոբերով։ Փառատոնի բացումը կազդարարի «Հայ արև» անսամբլը, որի ելույթները կհնչեն նաև փառատոնի ընթացքում։ 



«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Նոր ինքնություն» նորաձևության ակումբը փառատոնին կներկայացնի հայկական մոռացված պատմամշակութային խորհրդանիշներից մեկը՝ Վիշապը (վիշապաքարը)։ Ակումբը ստեղծել է Wishup բրենդը, որի առաջին հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 21-ին։ 



Փոլ Մակքարտնիի մանկական գրքի հայերեն հրատարակության առիթով Բիթլզի հայտնի երգերը կկատարի «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբի Battle of Evermore ռոք խումբը։ Կրթական-երաժշտական նախաձեռնությունն օգնում է հասկանալու երաժշտության բազմազան ոլորտները, ճանաչելու ժամանակակից երաժշտական միտումներն ուճանապարհորդելու երաժշտական գունագեղ աշխարհով: Հունիսի 22-ին խումբը հանդես կգա The Beatles-ի ամենանշանակալի երգերով։




ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ


Մանկական փառատոնը կամփոփվի ներկայացումով. այս տարի «Երազ» այգին իր երեխաների համար պատրաստել է անակնկալ. հատուկ զոնայում ամեն օր տեղի կունենա որևէ հայտնի գործի հիման վրա յուրօրինակ ինտերակտիվ ներկայացում։

Կարդացեք նաև

Տարածել