Թարգմանիչ
Նաիրա Խաչատրյան
Նաիրա Խաչատրյանը ծնվել է 1970 թ. Երևանում: 1993 թ-ին ավարտել է Լատվիայի համալսարանը գեղարվեստական գրականության թարգմանիչ որակավորմամբ: Նրա թարգմանությունները լատվիերենից և ռուսերենից լույս են տեսել հայկական պարբերականներում, տարբեր ժողովածուներում և առանձին գրքերով: Բազմիցս հանդես է եկել որպես խմբագիր Լատվիայում և Ռուսաստանում լույս տեսած գրքերի: 2015 թ-ին ստացել է լատվիական «Արծաթյա թանաքաման» գրական մրցանակ՝ «Լատվիայի ժամանակակից արձակ» (2013) ժողովածուն կազմելու և հայերեն թարգմանելու համար: Լատվիերենից Նաիրա Խաչատրյանի թարգմանությամբ լույս են տեսել հետևյալ գրքերը՝ Կնուտս Սկույենիեկսի «Հիմա ես Ալեքսանդր եմ» (2008, համաթարգմանիչ՝ Արթուր Անդրանիկյան), Իմանտս Զիեդոնիսի «Գույն-գույն հեքիաթներ» (2010), «Լատվիական հեքիաթներ» (2017), Յուրիս Զվիրգզդինշի «Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը» ու «Տոբիասը, Չարլին և անտեսանելի ուրվականը» (2019), Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» (2022): Ռուսերենից թարգմանել է Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» (2018), «Երկնքից երեք խնձոր ընկավ» (2020), «Սիմոն» (2021), Գուզել Յախինայի «Զուլեյխա» (2021) գրքերը:
Հեղինակի գրքեր
Մթության մեջ տեսնող տղան
Ռասա Բուգավիչուտե-Պեցե
5800 ֏
Կատեն ուզում էր պապիկ դառնալ
Սիգնե Վիշկա
4800 ֏
Պոետն ու հոտը
Լոտե Վիլմա Վիտինյա
4800 ֏
Ելգավա 94
Յանիս Յոնևս
6800 ֏
Կապարի համը
Մարիս Բերզինշ
6800 ֏
Ես Օրացույցն եմ
Անդրիս Կալնոզոլս
5800 ֏
Սիմոն
Նարինե Աբգարյան
5800 ֏
Զուլեյխան բացում է աչքերը
Գուզել Յախինա
6800 ֏
Երկնքից երեք խնձոր ընկավ
Նարինե Աբգարյան
5800 ֏