Գլխավոր Հոդվածներ

Գրքի բույրով, գինու համով, ջազի հնչյուններով սկսվե

Գրքի բույրով, գինու համով, ջազի հնչյուններով սկսվեց ու ամփոփվեց Newmag Summerfest2025-ը (լուսանկարներ)

06/24/2025

newmag-y-n

Newmag հրատարակչության 5֊րդ ամառային փառատոնն անցավ ԳԻՐ, ԳԻՆԻ, ՋԱԶ խորագրով։ Summerfest 2025 փառատոնին ներկայացվեց միանգամից տասը նոր գիրք՝ մեծերի ու փոքրերի համար։


Փառատոնի բացման ընթացքում հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի համակազմակերպչին, հովանավորներին ու գործընկերներին. «Որպեսզի չձանձրացնենք ո՛չ մեզ, ո՛չ մեր ընթերցողներին, այս տարի մենք որոշեցինք մեր փառատոնն ավելի կոնցեպտուալ դարձնել։ Այդ պատճառով ներառել ենք գիրը, գինին ու ջազը։ 



Մենք կարող ենք համտեսել լավագույն հայկականը՝ լինի բովանդակություն, երաժշտություն, թե ջազ։ Ես վստահ եմ, որ կշփվեք շատ մարդկանց հետ, այստեղ են մեր խմբագիրները, սրբագրիչները, դիզայներները, որոնք վստահ եմ, կարող են պատմել շատ հետաքրքիր պատմություններ»։



Փառատոնի մշտական համակազմակերպիչը «Երազ փրոջեքթսն» է։ Ընկերության համահիմնադիր ԱնժելաՊետրոսյանը խոսեց գրքի ու ընթերցանության կարևորության մասին. «Նարեկացուց, մինչև Թումանյան հանճարներ ծնած ազգը չի կարող չսիրել գիրն ու գրականությունը։ Ես կարող եմ փաստել, որ իմ կարդացած բոլոր գրքերն ինձ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում։ Չէ՞ որ դրանք պարզապես թղթերի հավաքածուներ չեն, այլ լի են զգացմունքներով, գիտելիքով ու իմաստնությամբ։ Ուզում եմ ասել, թե ինչ է տալիս գիրքը մեզ։ 



Գիրքն ընթերցողին, բացի գիտելիքից. թռիչքի թևեր է տալիս ու հնարավորություններ, որ նպատակներին հասնենք, գիրքը նաև զինում է մեզ հոգեպես ու գաղափարապես։ Դա է պատճառը, որ տեխնոլոգիաների դարում մեծ ցանկություն ունեմ, որ մեր երեխաներին կապենք գրքի հետ, օրինակ ծառայենք։ Այս ամենը կարող ենք անել Newmag-ի հրատարակած մեր գրքերով։ Դրանք ընտրված են ճիշտ, շատ գեղեցիկ ձևավորված ու տպագրված են շատ որակով։ Եկեք համաձայնենք, որպեսզի ազգը լինի զորեղ ու ուժեղ, պետք է ունենալ կրթված ու բարձր գիտակցությամբ հասարակություն։ Երազ փրոջեքթսի ու Newmag-ի համագործակցության հիմքում հենց այս գաղափարն է»։



Newmag Summerfest-ի անփոփոխ ու արդեն հարազատ դարձած գլխավոր հովանավոր Evoca բանկը փառատոնին ներկայացավ յուրօրինակ տաղավարով, գրքի խաղարկությամբ ու ֆինանսական գրագիտության մասին քննարկումով։ Փառատոնի ավարտին պատահականության սկզբունքով ընտրվեցին երեք ու ավելի գիրք գնած մասնակիցներ։ Նրանք ստացան 30.000 դրամանոց նվեր քարտեր։ 



Many talks քննարկումների շարքը, որն անում է բանկն իր ինստագրամի էջում, այս անգամ դարձավ պանելային քննարկում։ Քննարկումը վարում էր Evoca բանկի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի վարչությանղեկավար Լյուսի Սարուխանյանը։ 



Նա իր բանախոսների հետ ցույց տվեց, թե ինչպես պետք է վարվել փողի հետ, որտեղ անել ներդրումներ, ինչպես փող աշխատել ու խնայել։ Լյուսի Սարուխանյանը փառատոնի բացմանը հիշեցրեց, որ բանկն արդեն 4֊րդ անգամ է դառնում ամառային փառատոնի գլխավոր հովանավորը. 



«Արդեն 4֊րդ տարին է, որ Evoca բանկն այս փառատոնի գլխավոր հովանավորն է։ Դա փաստում է միջոցառման կարևորության ու այդ կարևոր իրադարձության կարևոր մաս դառնալու մեր ցանկության մասին։ Ամեն անգամ հիանում եմ, թե ինչքան մարդ է մասնակցում փառատոնին, փաստորեն, այսքան մարդ հետաքրքրված է գրքով ու գրականությամբ»։



Newmag Summerfest-ի այս տարվա ամառային փառատոնը ներկայանում է բոլորովին նոր կոնցեպտով։ Փառատոնի ջազային հատվածն ու ջազ երաժիշտների ելույթներն ապահովել է փառատոնի գլխավորգործընկեր Ջազի հայկական ասոցիացիան։ Աոցիացիայի համահիմնադիր Անի Սողոյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի երկարատև. 



«Տարիներ շարունակ Newmag հրատարակչությունը բոլորիս պարգևում է մշակութային բազմաբովանդակ փառատոն։ Ջազի հայկական ասոցիացիան առաջին տարին է միանում այս փառատոնին։ Համոզված ենք, որ սա կլինի շարունակական։ Համախմբվելով ցանկացած մշակութային կառույց ու ընկերություն՝ կարող են էլ ավելի մեծ առաքելություն իրականացնել։ Այս տարի փառատոնը ներկայանում է հիանալի համադրությամբ՝ գիր, գինի, ջազ։ Այս երեք կոմպոնենտներն իրենց մեջ ներառում են մշակութային տարրեր»։




Հայկական 6 գինեգործական ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը, խոսեցին գինու մշակույթի ու ավանդույթների մասին։ Այդ գինեգործական ընկերություններն են՝ Alexandrea Winery-ն, MOONQ-ը, Karas Wines-ը, Mijnaberd Wine and Spirit Factory-ն, Voskeni Wines-ն ու ALTERA Wines-ը։ 




Նրանց մասնակցությունը փառատոնին իրականություն է դարձրել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որը փառատոնի գլխավոր գործընկերն է։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Զառա Մուրադյանը կարծում է, որ գինին պարզապես խմիչք չէ, այլ մեր պատմությունը. 



«Շատ ուրախ ենք, որ մասնակից ենք դարձել այս հետաքրքիր միջոցառմանը ու ներկայացնում ենք մեր գինեգործության հազարամյա պատմությունը գինի արտադրող ընկերությունների միջոցով։ Այս երկու օրերին հնարավորություն կունենաք համտեսել լավագույն հայկական գինիները։ Գինին պարզապես արտադրանք չէ. մեր շշալցված հազարամյա պատմությունը, մշակույթը, ժառանգությունն ու ազգային արժեքն են։ Ես ուզում եմ, որ դուք այսօր ոչ միայն վայելեք գինին, այլ նաև հնարավորորություն ունենաք բացահայտելու ձեզ համար խաղողի մեր բացառիկ սորտերը, գինեգործներից իմանալ, թե ինչպես է պետք ճիշտ համտեսել, ինչպես հասկանալ գինու գաղտնիքները»։



Երկու օր այգում հնչեցին երկու դիջեյների՝ DJ LadyXXS-ի ու Վահագն Մարտիրոսյանի ջազային բիթերը։ Առաջին օրն ամփոփվեց Արտյոմ Մանուկյան և տրիոյի հեղինակային կատարումներով, իսկ փառատոնի վերջին օրվա գալա համերգին հանդես եկան Dialog Project ft A. Chilla-ն։



Երկրորդ օրվա ավարտին հրատարակչությունն ամփոփեց ձմեռային փառատոնին հայտարարած երիտասարդ գրողների մրցույթը։ Մրցույթը հայտարարել էին Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ 


«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էդգար Մոսվեսյանը հայտարարեց հաղթողի անունը։ Մրցույթում հաղթել է Դավիթ Գևորգյանի «Իմպեդանս» ստեղծագործությունը։



ԳԻՐ, ԳԻՆԻ, ՋԱԶ Newmag Summerfest 2025-ը ամփոփեց հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ հույս հայտնելով, որ այս ձևաչափը սիրվեց ու կլինի շարունակական։



Տարածել

Մբապե
Մբապե

Լուկա Կայոլի

Սիրիլ Կոլո

6800 ֏

Նկարագրություն

Կիլիան Մբապեն Բոնդի արվարձանից հասավ աշխարհի ֆուտբոլային բեմ։ Նա դարձավ պատմության մեջ ամենաթանկ պատանի խաղացողը, աշխարհի գավաթակիր հռչակվեց 19 տարեկանում։ Իր կայծակնային արագությամբ, խաղադաշտում սառնասիրտ գործողություններով և ֆուտբոլի հանդեպ նվիրումով դարձավ սերնդի խորհրդանիշ և նոր ժամանակների լեգենդ։ Լուկա Կայոլին և Սիրիլ Կոլոն ներկայացնում են Մբապեի ճանապարհը մանկությունից մինչև մեծ ֆուտբոլ, Մոնակոյից մինչև ՊՍԺ, Աշխարհի առաջնության եզրափակիչներում հաղթանակից մինչև երազանքի տապալում։ Այս գիրքը մեծ նպատակի, համառ աշխատանքի և երբեք չհանձնվելու մասին է։ Այն ոգեշնչում է երազել ու գրոհել հաղթանակի դարպասը։


Բրիտ-Մարին գալիս է քաղաք
Բրիտ-Մարին գալիս է քաղաք

Ֆրեդրիկ Բաքման

6800 ֏

Նկարագրություն

Բրիտ-Մարին նյարդայնանում է խառնաշփոթից։ Եթե տեսնի՝ դանակ-պատառաքաղները խառնիխուռն լցված են դարակում, հաստատ սրտի կաթված կստանա, բայց չի դատապարտում մարդկանց անկիրթ, անփույթ կամ կասկածելի վարքը։ Նրա «օգնող» խորհուրդները մարդիկ ընկալում են որպես սուր քննադատություն, մինչդեռ չափից ավելի բծախնդիր այս կնոջ ներսում թաքնված է մեկ այլ Բրիտ-Մարի, որն ունի վառ երևակայություն, մեծ երազանքներ ու ջերմ սիրտ։ Ամուսնու հետ 40 տարի ապրելուց հետո Բրիտ-Մարին բացահայտում է նրա անհավատարմությունը, հավաքում է ճամպրուկներն ու նոր կյանք սկսում փոքրիկ քաղաքում։ Բորգում աշխատանքի է անցնում երիտասարդական կենտրոնում, որը փակվելու վտանգի տակ է։ Բրիտ-Մարին հայտնվում է քաղաքի տարօրինակ բնակիչների՝ անհավանական խառնամբոխի ներսում։ Նրան շրջապատում են կլասիկ հարբեցողներ, տոհմիկ անբաններ և ինքնուս խաբեբաներ։ Եվ ո՜վ զարմանք նա ստանձնում է անտաղանդ երեխաների ֆուտբոլային թիմը հաղթանակի տանելու բարդ գործը։ 

Ցավալի ու զվարճալի, քնքուշ ու ոգեշնչող վեպը համայնքային կապերի, մարդկային հարաբերությունների ուժի մասին է։ Եվ այս ամենը կատարվում է մի աշխարհում, որը հաճախ կարող է մենության դրդել անպատրաստ մարդուն։ 

Մեզնից մեկը վերադարձել է
Մեզնից մեկը վերադարձել է

Քարեն Մակմանուս

7800 ֏

Նկարագրություն

Երրորդ խաղը ճակատագրական է։ Սայմոնի մահից երկու տարի անց Բեյվյուի ընկերախումբը փորձում է հաղթահարել իրադարձությունների հետևանքները: Սկզբում նրանք ստիպված էին ապացուցել, որ մարդասպան չեն։ Հետո նոր սերունդը պայքարեց վրեժխնդիր եղող կրկնօրինակի դեմ ու հաղթեց։ Այժմ Բեյվյուի քառյակը վերադարձել է տուն՝ ամառային հանգստի համար։ Բայց Բեյվյուում կյանքը երբեք հանդարտ չի լինում։ «Նոր խաղի ժամանակն է, Բեյվյո՛ւ» գրությամբ գովազդային վահանակը սկզբում չար կատակ թվաց: Բայց թիմի անդամի անհետացումից հետո ակնհայտ էր, որ խաղն իրական է՝ առանց խաղավարի ու նույնիսկ կանոնների: Սարսափ խաղը կարող է մահով ավարտվել: Չէ՞ որ Սայմոնը ճիշտ էր. գաղտնիքները մի օր անպայման բացահայտվում են, Բեյվյուն էլ թաքցնելու շատ բան ունի։

 

Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները
Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները

Առնոլդ Շվարցենեգեր

5800 ֏

Նկարագրություն

Այս գրքում Առնոլդ Շվարցենեգերը ներկայացնում է իր անձնական փորձի և ձեռքբերումների հիման վրա ձևավորված կյանքի գործնական փիլիսոփայությունը։ Ավստրիայի փոքր գյուղից դեպի բոդիբիլդինգի աշխարհի դափնիներ, Հոլիվուդի Օլիմպոս և Կալիֆոռնիայի նահանգապետարան․ Շվարցենեգերն իր ուղին կերտել է հետևողական աշխատանքով, անկոտրում կամքով և մի հիմնարար սկզբունքով՝ օգտակար լինել։ Այս գիրքը սեփական ներուժն ամբողջությամբ օգտագործելու, սեփական կյանքի և շրջապատի վրա դրական ազդեցություն ունենալու համապարփակ ուղեցույց է։