Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)
06/13/2025

Գիր, Գինի, Ջազ. Newmag-ի ամառային փառատոնի նոր կոնցեպտն այս տարի իրականություն է դառնում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ։ Հիմնադրամը փառատոնի գլխավոր գործընկերն է:
10 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Կառույցի հիմնական նպատակն է խթանել խաղողագործության զարգացումը՝ որպես բարձրորակ գինու արտադրության հիմնաքար, և վերադառնալ գինու միջազգային քարտեզ՝ որպես հնագույն գինեգործական երկիր։ Հիմնադրամն արդյունավետ կամուրջ է պետության, մասնավոր հատվածի, տեղական գինեգործների և միջազգային գինու հանրության միջև։ Այն գործադրում է հետևողական ջանքեր՝ հայկական գինեգործությունը հանրահռչակելու թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, մեծացնելու գինու արտահանումը, զարգացնելու գինու տուրիզմը և պահպանելու խաղողի տեղական, բացառիկ սորտերի գենետիկ բազմազանությունը։
ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյան. «Հայկական գինեգործությունը, հաղթահարելով տևական դադարը, վերջին տարիներին վերապրում է իսկական վերածնունդ։ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ բացառիկ ու բարձրադիր տերուար, հրաբխային ծագման հողեր, խաղողի եզակի տեղածին սորտեր, հարուստ պատմական ժառանգություն՝ աշխարհին ներկայանալու որպես գինունվիրական երկիր։
Գինին մեզ համար երբեք պարզապես ընմպելիք չի եղել։ Այն մեր ինքնության, մշակույթի և ժառանգության անբաժան մասն է։ Դրա զարգացումն ու ճանաչելիության բարձրացումը մեր թիմի գործունեության իրական շարժիչ ուժն է»։
Երկու օր՝ հունիսի 21-ին ու 22-ին, Երազ այգում հայկական վեց գինեգործական ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, կպատմեն գինու մշակույթի ու ավանդույթների մասին։ Գինու գավաթի շուրջ զրույցները կհամեմվեն համտեսով ու վաճառքով։ Newmag Summerfest-ի գինեգործական գործընկերներն են՝ Alexandrea Winery, MOONQ, Karas Wines, Mijnaberd Wine and Spirit Factory, Voskeni Wines, AWA Wines ընկերությունները։
Այս բոլոր գինեգործական ընկերություններն ունեն հիմնադրման հետաքրքիր պատմություն ու ներկայացնում են հայկական գինեգործական ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաների միաձուլումը, որի շնորհիվ ստեղծում են հայկական նրբահամ գինիներ։
«Ալեքսանդրեա Վայնըրին» միահյուսում է կիրքն ու նորարարության ձգտումը: Ընկերությունը 2017 թվականին հիմնադրել է ամերիկահայ ձեռներեց Ադամ Կաբլանյանը։ Գինեգործը նվիրվել է Հայաստանի տնտեսական հզորացմանը և խաղողագործական լանդշաֆտի զարգացմանը։ Գինու ամեն կումը հիշեցնում է ավանդական գինեգործության հմայքն ու նորարարությունը։ Կաբլանյանը կարծում է, որ գինիները պետք է արտացոլեն իրենց ծագումը, քանի որ հողի, կլիմայի և տերուարի ուշադիր հսկողության արդյունք են։
«Օգտագործելով հայկական ավտոխտոն խաղողի սորտերի հարուստ ներուժը և խաղողի՝ հայկական միջավայրին հարմարեցված միջազգային սորտերը՝ Ալեքսանդրեա Վայնըրին վերափոխում է հայկական գինու ընկալումը, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»։
Պատմություն՝ ներծծված գինու բաժակով…Գինի, որը պատմում է՝ ամեն ինչ սկսվում է երազանքից… Հիմնադիրը Թևան Պողոսյանն է։ Նա գինի սկսել է պատրաստել 2004 թվականից։ Այդ ժամանակ գինի պատրաստելը պարզապես հոբբի էր։ 2021 թվականին արդեն հոբբին վերածեց ընտանեկան գինեգործական բիզնեսի ու հիմնեց MOONQ ընտանեկան գինեգործարանը։
«Մունքը» համայնքի կենսունակության, համայնքի վերականգնվելու ու արարելու մասին է։ Պրեմիում դասի հայկական MOONQ գինիներն արտադրվում են սահմանափակ քանակով։ Շուկայում միակն են, որ պատրաստում են հայկական նռնենի խաղողի սորտից։ MOONQ գինիներն ուրույն համային հատկանիշներով, հոգին ջերմացնող խմիչք են, որ վկայում են ստեղծագործելու ունակության, համայնքի կենսունակության և վերածննդի մասին։
«Ցանկացած գինեգործ ռոմանտիկ է. նա գինուն չի վերաբերում որպես բիզնեսի, այլ միայն մտածում է հրաշալի գինի ստեղծելու մասին: Նա նման է նկարչի, ճարտարապետի կամ գրողի, որը ստեղծագործում է»,- գինեգործ Թևան Պողոսյան։
Որպես հայկական գինու վերածննդի առաջամարտիկ՝ «Կարաս» գինեգործարանն ամբողջովին փոխեց ժամանակակից հայկական գինեգործության մասին պատկերացումը՝ սահմանելով որակի և վարպետությաննոր նշաձող։ Տարեցտարի բարձրացնելով հայկական գինու դերը թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում՝ «Կարաս»-ը շարունակում է Հայաստանի գինեգործական հարուստ ժառանգությունը։ Արարատյան դաշտի հրաբխային հողում աճող ամեն խաղող մշակվում է սիրով ու ջերմությամբ, իսկ յուրաքանչյուր շիշ իր մեջ պարունակում է Հայաստանի հոգին։
2010 թվականին հիմնված Կարաս գինեգործարանն արդեն ունի ավելի քան 22 պրեմիում գինիներից կազմված պորտֆոլիո` մոնո սորտերից մինչև կուպաժներ։ Յուրահատուկ համի հիմքում ընկած են 28 միջազգային և էնդեմիկ խաղողի տեսակներ՝ աճեցված տարածաշրջանի ամենամեծ խաղողի այգիներում։ Ընկերությունն առաջարկում է տոնել կյանքը Կարասի հետ, ուր հայկական ժառանգությունը միահյուսվում է միջազգային փորձի և նորարարական մտածողության հետ:
«Լավ գինին, ինչպես լավ գիրքը, բացվում է ոչ թե կումից կամ էջից, այլ ժամանակի ընթացքում, և պատմություն է դառնում ամեն մարդու ներսում։ Գինին ու գիրքը պատմություն պատմելու ձևեր են, մեկը համի միջոցով, մյուսը՝ բառերի։ Մեկ գավաթ գինին սիրելի գրքի կողքին ապրելակերպ է, որի մասին խոսելու համար միացել ենք Newmag Summerfest-ին»,- Վարդգես Հովեյան, «Կարաս» գինիների վաճառքի և մարկետինգի տնօրեն։
«Միջնաբերդ» գինիները ստեղծում է գինեգործների երեք սերունդ։ Նրանցից յուրաքանչյուրն իր հմտություններն ու գիտելիքներն է փոխանցում. ավագ սերնդի փորձի վրա հիմնվելով՝ երիտասարդ գինեգործներն իրականացնում են իրենց ժամանակակից գաղափարները՝ ստեղծելով այս յուրօրինակ գինիները: «Միջնաբերդ» գինու և թորվածքի գործարանը գտնվում է Երևանում և ներկայացնում է հայկական գինեգործության ու թորվածքների արվեստի ժամանակակից մոտեցումը։
Ընկերության արտադրանքը ստեղծվում է Հայաստանում աճող խաղողից ու լեռնային մրգերից՝ առանց արհեստական հավելումների՝ միավորելով ավանդույթը, նորարարությունը և էմոցիոնալ պատմությունը յուրաքանչյուր շշի մեջ։
«Մեզ համար գինին պարզապես ըմպելիք չէ։ Դա լեզու է, որով պատմում ենք մեր արմատների, մշակույթի ու բնության մասին։ Իսկ գրքի, գինու և ջազի համադրությունը տալիս է այն յուրահատուկ մթնոլորտը, որտեղ մեր գինիները խոսում են առանց բառերի»,— «Միջնաբերդ Ալկո» ընկերության մարկետինգի ղեկավար Սոնա Ավետիսյան։
Ոսկենին ընտանեկան գինեգործական ընկերություն է, որի պատմությունն սկսվել է դեռևս 1925 թվականին։ Ընկերության առաքելությունն է պահպանել և փոխանցել հայկական գինեգործության հարուստ ավանդույթները՝ ստեղծելով նրբաճաշակ և ժամանակակից գինիներ՝ ներկայի ու ապագայի վայելքի համար։ Հայրենի հող-գինի-ընտանիք գաղափարախոսությունն ընկերությունն իրականացնում է՝ նախընտրությունը տալով տեղական ու ինքնատիպ խաղողի տեսակներին՝ յուրաքանչյուր բաժակում արտահայտելով հողն ու ժառանգությունը։
«Մեր գինիներն ընտանեկան երազանքի ու բիզնեսի արդյունք են։ Մաթևոսյանների ընտանիքի քրտնաջան աշխատանքի և նվիրումի շնորհիվ Voskeni Wines-ն առաջարկում է բացառիկ գինիներ»։
ԱՎԱ գինիները ստեղծում է նրբահամ գինի՝ համատեղելով հայկական գինեգործության հինավուրց ավանդույթներն ու ժամանակակից մոտեցումները։ Ընկերությունը մշակում է հայկական հնագույն խաղողի տեսակներ Վայոց ձորի տարածաշրջանում՝ համագործակցելով Շվեյցարիայի ամենահին գինեգործական տներից մեկի հետ։ Գինեգործական ընկերությունը խթանում է օրգանական գյուղատնտեսությանը` արտադրելով գինիներ, որոնք արտացոլում են հայկական խաղողագործության հարուստ ժառանգությունն ու հեռանկարային ապագան:
Այցելուներն ու գինու սիրահարները կարող են շրջել ընկերության այգիներում և գործարանում, զբոսնել գեղեցիկ այգիներով, ծանոթանալ գինու պատրաստման գործընթացին և համտեսել գինիները։ «ԱՎԱ գինիներ ընկերության արժեքներն են՝ կայունությունը, պատասխանատվությունը, թիմային աշխատանքն ու որակը»։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ
Կարդացեք նաև
Կարդա նաև

Տեղի ունեցավ Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Book donation-ի շրջանակում «Ապարանի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» ՀՈԱԿ-ը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)

Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)

Վահագն Դադրյան. գիտնական, ով իր աշխատություններով լույս սփռեց պատմության մութ էջերի վրա (տեսանյութ)
