Գլխավոր Հոդվածներ

Newmad Summerfest-ին տեղի կունենա Լուկա Կայոլիի, Ս

Newmad Summerfest-ին տեղի կունենա Լուկա Կայոլիի, Սիրիլ Կոլոյի «Մբապե» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

06/16/2025

newmag-y-n

Հունիսի 22-ին, ժամը 19:00-ին Newmag Summerfest-ի երկրորդ օրը տեղի կունենա համաշխարհային ֆուտբոլի երիտասարդ հերոսի՝ Կիլիան Մբապեի նվիրված նոր գրքի շնորհանդեսը: Հայերեն լեզվով հրատարակված «Մբապե» գիրքը մեր սպորտային գրականության սպասված գործն է։

Newmag-ը հիմնադրման առաջին ամիսներից սկսեց հրատաարկել սպորտի աշխարհահռչակ դեմքերի կենսագրականները։ Առաջինը «Ռոնալդու» գիրքն էր։ «Մբապեն» այս ժանրի 6֊րդ գործն է։ Այս գրքերը մեծ հեղինակություն են վայելում ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում։ Հենց այդ պատճառով էլ հրատարակչությունը պարբերաբար ներկայացնում է նոր դեմքերի մասին մոտիվացիոն հուշագրություններ։

Սպորտային գրականություն հայտնի հեղինակ Լուկա Կայոլին, որը գրել է մեր թարգմանած գրքերից շատերը, այս անգամ հանդես է գալիս «Մբապե»-ի համահեղինակ. մյուս գրողը՝  Սիրիլ Կոլոն է՝ ֆրանսիացի սպորտային լրագրող։ Կայոլիի գրքադարակում տեղ են գտել Մեսսիի, Ռոնալդուի, Նեյմարի, Զիդանի և հայտնի այլ ֆուտբոլիստների բեսթսելլեր կենսագրությունները: Կայոլիի գրքերը թարգմանվել են ավելի քան 40 լեզվով։

«Մբապե» գիրքն ուղեկցում է մեզ Բոնդի արվարձանից մինչև աշխարհի ֆուտբոլային բեմ, բացահայտում է նաև Մբապեի մականունի «37» պատմությունը և ներկայացնում բացառիկ հարցազրույցներ նրան լավ ճանաչողների հետ: Այս փաստական վիպագրությունը ներկայացնում է պատանի խաղացողի ճանապարհը, որը դարձավ աշխարհի ամենաթանկ իր տարիքային կատեգորիայի ֆուտբոլիստը և 19 տարեկանում արդեն աշխարհի գավաթակիր էր:

 

Գիրքը նկարագրում է Մբապեի կայծակնային արագությունը, խաղադաշտում սառնասիրտ գործողությունները և ֆուտբոլի հանդեպ անսահման նվիրումը, որը նրան դարձրել է ոչ միայն սերնդի խորհրդանիշ, այլև նոր ժամանակների լեգենդ:

Հեղինակները ներկայացնում են Մբապեի ճանապարհը մանկությունից մինչև մեծ ֆուտբոլ: Մոնակոյից մինչև ՊՍԺ, Աշխարհի առաջնության եզրափակիչներում հաղթանակից մինչև երազանքի տապալում: Այս պատմությունը մեծ նպատակի, համառ աշխատանքի և երբեք չհանձնվելու մասին է։

Գիրքը պարզապես կենսագրություն չէ, այլ ոգեշնչման անսպառ աղբյուր: Մբապեի պատմությունը ցույց է տալիս, որ կտրուկ ծագում ունենալը միշտ չէ որ նշանակում է հնարավորությունների բացակայություն: Ճիշտ հակառակը՝ մեծ նպատակները, համառ աշխատանքը և ներքին հավատքը կարող են բացել ամենաբարձր բարձունքները:


ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ


Սպորտային գրքի շնորհանդեսը տեղի կունենա ամառային գրքատոնի երկրորդ օրը՝ հունիսի 22-ին, 19:00։  Այդ օրը հուշագրությունը կարող եք գնել զեղչով։

Կարդացեք նաև

Տարածել

Մբապե
Մբապե

Լուկա Կայոլի

Սիրիլ Կոլո

6800 ֏

Նկարագրություն

Կիլիան Մբապեն Բոնդի արվարձանից հասավ աշխարհի ֆուտբոլային բեմ։ Նա դարձավ պատմության մեջ ամենաթանկ պատանի խաղացողը, աշխարհի գավաթակիր հռչակվեց 19 տարեկանում։ Իր կայծակնային արագությամբ, խաղադաշտում սառնասիրտ գործողություններով և ֆուտբոլի հանդեպ նվիրումով դարձավ սերնդի խորհրդանիշ և նոր ժամանակների լեգենդ։ Լուկա Կայոլին և Սիրիլ Կոլոն ներկայացնում են Մբապեի ճանապարհը մանկությունից մինչև մեծ ֆուտբոլ, Մոնակոյից մինչև ՊՍԺ, Աշխարհի առաջնության եզրափակիչներում հաղթանակից մինչև երազանքի տապալում։ Այս գիրքը մեծ նպատակի, համառ աշխատանքի և երբեք չհանձնվելու մասին է։ Այն ոգեշնչում է երազել ու գրոհել հաղթանակի դարպասը։