Newmag Summerfest2025-ին տեղի կունենա Քարեն Մակմանուսի եռագրության վերջին՝ «Մեզնից մեկը վերադարձել է» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
06/07/2025

2017-ին Քարեն Մակմանուսը գրեց եռագրության առաջին գիրքը՝ «Մեզնից մեկը ստում է»։ Այն դարձավ բեսթսելլեր և ճանապարհ հարթեց հեղինակի մյուս երկու գրքերի համար։
«Մեզնից մեկը ստում է», «Մեզնից մեկը հաջորդն է» և ժամանակն է դիմավորել դեդեկտիվ եռագրության եզրափակիչ հատորը՝ «Մեզնից մեկը վերադարձել է»։
Երրորդ խաղը ճակատագրական է. գաղտնիքները մի օր անպայման բացահայտվում են, Բեյվյուն էլ թաքցնելու շատ բան ունի։
Պայթյունավտանգ բացահայտումները զուգորդվում են անկեղծության, կարեկցանքի և բռնության շրջափուլերի մասին մտորումներով։
Ավագ դպրոցում տեղի ունեցող սարսափելի, վտանգավոր ու տարօրինակ իրադարձությունները շարունակվում են։ Բեյվյուի հերոսները նորից վերադառնում են։ Ամբողջ դպրոցին ահ ու սարսափի մեջ պահած Սայմոնի մահից անցել է երկու տարի։
Քաղաքը փորձում է վերադառնալ խաղաղ կյանքին։ Բայց ի հայտ են գալիս նոր գաղտնիքներ անցյալի ու նույնիսկ ապագայի մասին։ Ուրախ ու անհոգ դպրոցական արձակուրդները հետաձգվում են։
Քարեն Մակմանուսը հայտնի է հատկապես երիտասարդների համար նախատեսված թրիլլերների հեղինակ։ Նրա բոլոր ստեղծագործությունները դարձել են միջազգային բեսթսելլերներ:
Ամեն ինչ սկսվեց 2017-ից։ «Մեզնից մեկը ստում է» գիրքը The New York Times-ի ցանկում մնաց ավելի քան 150 շաբաթ, իսկ հետագայում Peacock հեռուստաընկերությունն այն էկրանավորեց:
Մակմանուսը կարողացել է երեք գրքով կառուցել ամբողջական պատմություն մերօրերի աշակերտների կյանքի մասին: Ժամանակակից թեմաները արտացոլում են սոցիալական ցանցերի դարաշրջանի մարտահրավերները՝ կիբեր բուլինգից մինչև սոցիալական ճնշում։
Այս գրքում ևս Մակմանուսը հավատարիմ է մնացել իր ոճին՝ հստակ ձևակերպումները, հետաքրքիր երկխոսությունները և անսպասելի բացահայտումները գործը դարձնում են հեշտ ընթեռնելի։
Ձեզ սպասվում են սյուժետային անսպասելի շրջադարձեր, կախվածություն առաջացնող պատմություններ, որոնք ստիպում են ամբողջ ընթացքում շունչդ պահած հետևել չորս հերոսի գործողություններին: Որքան ավելանում են բացահատումները, այնքան ավելի է խճճվում սյուժեն։
Ըստ The Bookseller-ի, Մակմանուսը սյուժեի և ինտրիգների իսկական վարպետ է։ Գրաքննադատներն ասում են, որ այն նոր շունչ է դետեկտիվ ժանրում: Գրավիչ և դինամիկ սյուժեն ստիպում է կառուցել վարկածներ և լուծել գլուխկոտրուկներ:
Եռագրությունը հայերեն է թարգմանել Աստղիկ Աթաբեկյանը։ Գլխավոր գործընկեր` Ոսկան Երևանցի տպագրատուն-հրատարակչություն:
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ
Շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summerfest֊ին՝ հունիսի 21-ին, 20:00, Երազ այգում։

Քարեն Մակմանուս
7800 ֏
Նկարագրություն
Երրորդ խաղը ճակատագրական է։ Սայմոնի մահից երկու տարի անց Բեյվյուի ընկերախումբը փորձում է հաղթահարել իրադարձությունների հետևանքները: Սկզբում նրանք ստիպված էին ապացուցել, որ մարդասպան չեն։ Հետո նոր սերունդը պայքարեց վրեժխնդիր եղող կրկնօրինակի դեմ ու հաղթեց։ Այժմ Բեյվյուի քառյակը վերադարձել է տուն՝ ամառային հանգստի համար։ Բայց Բեյվյուում կյանքը երբեք հանդարտ չի լինում։ «Նոր խաղի ժամանակն է, Բեյվյո՛ւ» գրությամբ գովազդային վահանակը սկզբում չար կատակ թվաց: Բայց թիմի անդամի անհետացումից հետո ակնհայտ էր, որ խաղն իրական է՝ առանց խաղավարի ու նույնիսկ կանոնների: Սարսափ խաղը կարող է մահով ավարտվել: Չէ՞ որ Սայմոնը ճիշտ էր. գաղտնիքները մի օր անպայման բացահայտվում են, Բեյվյուն էլ թաքցնելու շատ բան ունի։
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
