Newmag Summerfest2025-ին տեղի կունենա Ֆրեդրիկ Բաքմանի «Բրիտ-Մարին գալիս է քաղաք» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
06/10/2025

Երբ կյանքը տալիս է երկրորդ հնարավորություն. Newmag-ը ներկայացնում է միջազգային բեսթսելլերների հեղինակ Ֆրեդրիկ Բաքմանի նոր վեպը՝ «Բրիտ-Մարին գալիս է քաղաք»: Այս հուզիչ պատմությունը նվիրված է անսպասելի ընկերություններին և ճակատագրի ընձեռած երկրորդ հնարավորությանը։
Շվեդ հայտնի գրող Ֆրեդրիկ Բաքմանը միջազգային ճանաչում է ձեռք բերել իր հուզիչ ու խորաթափանց վեպերով: Նրա առաջին և ամենահայտնի վեպը՝ «Ուվե անունով մարդը» (2012), բեսթսելլեր է դարձել նախ Շվեդիայում, ապա Եվրոպայում ու ԱՄՆ-ում, 42 շաբաթ եղել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում:
գրքի հերոսուհին 63-ամյա Բրիտ-Մարին է՝ իդեալական տնային տնտեսուհի, որը տարված է ծայրահեղ մաքրությամբ ու խելահեղ կարգուկանոնով: Նրա կյանքն ունի հստակ ժամանակացույց. արթնանալ առավոտ շուտ, գրել միայն մատիտով, չհամակերպվել խառնաշփոթին: Բայց այս իդեալական կյանքը փուլ է գալիս ամուսնու դավաճանությունից հետո:Ինչպե՞ս սկսել ամեն ինչ նորից՝ արդեն մենակ օտար քաղաքում: Բրիտ-Մարին հարկադրված է նոր կյանք սկսել Բորգ անունով փոքրիկ քաղաքում, որտեղ նա աշխատանքի է անցնում երիտասարդական կենտրոնում: Այնտեղ նա հայտնվում է տարօրինակ բնակիչների շրջապատում և անսպասելի սկսում է երեխաների ֆուտբոլային թիմը մարզել։
Այս ցավալի ու զվարճալի, քնքուշ ու ոգեշնչող վեպը համայնքային կապերի, մարդկային հարաբերությունների ուժի և սիրո ու մենության դեմ պայքարի մասին է: Հատկապես ակտուալ է մեր օրերում, երբ մի օր կարող ենք հայտնվել մենության գիրկը։
«Բրիտ-Մարին գալիս է քաղաք» վեպը շվեդերենից հայերեն է թարգմանել Աշխեն Բախչինյանը: Գրքի գլխավոր գործընկերը Բուկինիստն է՝ «Տատիկս բարևում է և ասում` կներեք» բեսթսելլերի գործընկերը ևս Բուկինիստն է։
ԾԱՆՈԹԱՆԱԼ Newmag Summerfest2025-Ի ԾՐԱԳՐԻՆ
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summerfest2025-ի երկրորդ օրը՝ հունիսի 22-ին, 20:00:
Կարդացեք նաև
- ԳԻՐ, ԳԻՆԻ, ՋԱԶ / Newmag Summerfest2025-ը կանցկացվի երկու օր ու գիշեր՝ նոր ու անսպասելի կոնցեպտով (թիզեր)
- Newmag Summerfest2025-ի մեկնարկը կազդարարի «Երազի գիրք» մանկապատանեկան փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Պոետն ու հոտը». գիրք, որը կուղեկցի ձեզ դեպի բույրերի զարմանահրաշ աշխարհ (թրեյլեր)
- Newmag Summerfest2025-ին տեղի կունենա Առնոլդ Շվարցենեգերի «Օգտակար եղիր։ Կյանքի 7 կանոնները» գիրքը (թրեյլեր)
- Newmag summerfest-ին Երազ մատենաշարը կներկայացնի «Կատեն ուզում էր պապիկ դառնալ» պատկերագիրքը (թրեյլեր)
- Newmag Summerfest-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Փոլ Մակքարտնիի «Հե՛յ, պապիկ» գիրքը (թրեյլեր)

Ֆրեդրիկ Բաքման
6800 ֏
Նկարագրություն
Բրիտ-Մարին նյարդայնանում է խառնաշփոթից։ Եթե տեսնի՝ դանակ-պատառաքաղները խառնիխուռն լցված են դարակում, հաստատ սրտի կաթված կստանա, բայց չի դատապարտում մարդկանց անկիրթ, անփույթ կամ կասկածելի վարքը։ Նրա «օգնող» խորհուրդները մարդիկ ընկալում են որպես սուր քննադատություն, մինչդեռ չափից ավելի բծախնդիր այս կնոջ ներսում թաքնված է մեկ այլ Բրիտ-Մարի, որն ունի վառ երևակայություն, մեծ երազանքներ ու ջերմ սիրտ։ Ամուսնու հետ 40 տարի ապրելուց հետո Բրիտ-Մարին բացահայտում է նրա անհավատարմությունը, հավաքում է ճամպրուկներն ու նոր կյանք սկսում փոքրիկ քաղաքում։ Բորգում աշխատանքի է անցնում երիտասարդական կենտրոնում, որը փակվելու վտանգի տակ է։ Բրիտ-Մարին հայտնվում է քաղաքի տարօրինակ բնակիչների՝ անհավանական խառնամբոխի ներսում։ Նրան շրջապատում են կլասիկ հարբեցողներ, տոհմիկ անբաններ և ինքնուս խաբեբաներ։ Եվ ո՜վ զարմանք․ նա ստանձնում է անտաղանդ երեխաների ֆուտբոլային թիմը հաղթանակի տանելու բարդ գործը։
Ցավալի ու զվարճալի, քնքուշ ու ոգեշնչող վեպը համայնքային կապերի, մարդկային հարաբերությունների ուժի մասին է։ Եվ այս ամենը կատարվում է մի աշխարհում, որը հաճախ կարող է մենության դրդել անպատրաստ մարդուն։
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
